Անուշավան Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշավան Թումանյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Ներսիսեան դպրոց
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 20
Ծննդավայր Հայաստան Ստեփանավան
Վախճանի օր դեկտեմբերի 25
Վախճանի վայր Երևան
Հայր Գևորգ

Անուշավան Գևորգի Թումանյան (սեպտեմբերի 20, 1882, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան) - դեկտեմբերի 25, 1963, Երևան), Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1899 թվականից։

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է 1899 թվականին Ջալալօղլիում Ս. Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբակի անդամ։ Մասնակցել է Լեջանի (1906 թվական) և Հաղպատի (1907 թվական) բոլշևիկյան կոնֆերանսներին։ 1918 թվականին հեղափոխական գործունեություն է ծավալել դաշնակների Լոռու գնդի զինվորների շրջանում։ 1921-1938 թվականներին մանկավարժական և կուսակցական աշխատանք է կատարել Ստեփանավանում և Կիրովականում, 1939-1954 թվականներին եղել է կուսակցական արխիվի տնօրեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233 CC-BY-SA-icon-80x15.png