Jump to content

Աննա Սյուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սյուել
անգլ.՝ Anna Sewell
Ծնվել էմարտի 30, 1820(1820-03-30)[1][2][3][…] կամ մարտի 20, 1820(1820-03-20)[4]
ԾննդավայրGreat Yarmouth, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 25, 1878(1878-04-25)[1][2][5][…] (58 տարեկան)
Վախճանի վայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՆորֆոլկ
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերմանկական գրականություն
 Anna Sewell Վիքիպահեստում

Աննա Սյուել (անգլ.՝ Anna Sewell,մարտի 30, 1820(1820-03-30)[1][2][3][…] կամ մարտի 20, 1820(1820-03-20)[4], Great Yarmouth, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 25, 1878(1878-04-25)[1][2][5][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի գրող, «Սև գեղեցկություն» վեպի հեղինակ, ըստ որոշ աղբյուրների՝ համաշխարհային մանկական գրականության ամենահայտնի գործերից մեկը[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սյուելը ծնվել է քվակերների ընտանիքում[7]։ Նրա մայրը՝ Մերին, ով ծնունդով Ռայթից էր, ժամանակին հայտնի գրողներից է եղել։ Աննան սկզբնական կրթությունը ստացել է տնային պայմաններում, քանի որ ծնողները գումարի խնդիր են ունեցել։ 1822 թվականին Աննայի հորը պատկանող խանութի սնանկացման պատճառով նրանց ընտանիքը տեղափոխվել է Դալսթոն, Լոնդոն, իսկ 1932 թվականին՝ Լոնդոնի հյուսիս-արելքում գտնվող Սթոք Նյուվինգթոն, որտեղ էլ Էնն առաջին անգամ դպրոց է գնացել։ Նա 14 տարեկանում ոտքի ծանր վնասվածք է ստացել և մինչև կյանքի վերջ քայլել է հենակներով։ Բացի այդ, նրա առողջությունն աստիճանաբար սկսել է վատթարանալ[8]։ Այդ իսկ պատճառով նա հաճախ օգտվել է ձիակառքից և ժամանակի ընթացքում սկսել է շատ սիրել ձիերին։ Արդյունքում, Աննայի ընտանիքն անընդհատ տեղից տեղ է տեղափոխվել. 1836 թվականին՝ Բրայթոն, 1845 թվականին՝ Լանսինգ, 1858 թվականին՝ Վիկ, 1864 թվականին՝ Բաթ և 1868 թվականի՝ Հին Քաթթոն (անգլ.՝ Old Catton):

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուելը իր միակ «Սև գեղեցկություն» վեպը սկսել է գրել 51 տարեկանում և նրա վրա աշխատել է 1871 թվականից մինչև 1876 թվականը։ 1876 թվականից սկսած՝ Սյուելն այլևս ի վիճակի չի եղել ինքնուրույն գրել, քանի որ արդեն գամված էր անկողնում։ Բայց գրելը շարունակել է մոր օգնությամբ՝ տեքստը նրան թելադրելով[9] (դուստրը մահացել է ծնողների կենդանության օրոք)։ Սկզբում նա իր գիրքը չէր պլանավորել՝ որպես մանկական գրականության ստեղծագործություն, այլ ձգտել էր նրա օգնությամբ ձիերի հետ աշխատող մարդկանց ներարկել․

Բարություն, կարեկցանք և հոգատարություն բուժման ընթացքում։
- Աննա Սյուել

Գրքի իրավունքները վաճառվել են Լոնդոնի «Jarrolds» հրատարակչությանը, որը, Սյուելին վճարելով 40 ֆունտ, այն հրապարակել է նույն տարում։

Գրողը մահացել է 1878 թվականի ապրիլի 25-ին հեպատիտ կամ տուբերկուլյոզ հիվանդություններից[10]։ Նրան բախտ չի վիճակվել տեսնել իր վեպի ճանաչումն ու հռչակը։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սյուելի ծննդավայրի տունը այժմ ծառայում է որպես թանգարան և թեյի խանութ։ Հին Քաթթոնի տունը, որտեղ գրվել է «Սև գեղեցկություն» վեպը, հայտնի է որպես Աննա Սյուելի Տուն անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 http://web.archive.org/web/20170323062744/http://jeugdliteratuur.org/auteurs/anna-sewell
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. «Anna Sewell | English author». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  7. Cameron. «Anna Sewell». www.literarynorfolk.co.uk. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  8. «Anna Sewell» (անգլերեն). www.penguin.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  9. «Anna Sewell, Author of Black Beauty | LiteraryLadiesGuide». Literary Ladies Guide (անգլերեն). 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  10. Adrienne E. Gavin Dark Horse: The Life of Anna Sewell. — Sutton Publishing, 2004. — С. 165. — ISBN 0-7509-2838-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սյուել» հոդվածին։