Սև գեղեցկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև գեղեցկություն
անգլ.՝ Black Beauty
ՀեղինակԱննա Սյուել
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմամանկա-պատանեկան գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱնգլիա
Էջեր159
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJarrolds
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 24, 1877
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/271
 Black Beauty Վիքիպահեստում

«Սև գեղեցկություն», գիրք է, գրված 1877 թվականին անգլիացի գրող Աննա Սյուելի կողմից։ Այն կապված է իր կյանքի վերջին տարիների հետ, երբ նա իր տանն ապրում էր որոշակի հաշմանդամություններով։ Նովելը դարձավ միջին լավ վաճառվող, սակայն Սյուելը մահացավ գրքի հրատարակչությունից հինգ ամիս անց և երկար չտեսավ իր գրքի գրանցած հաջողությունները։ 50 միլիոն օրինակ վաճառքով «Սև գեղեցկությունը» բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող ստեղծագործություններից մեկն է։ Մինչ կենդանու կյանքի մասին պատմելը, այն նաև սովորեցնում է ինչպես մարդկանց վերաբերվել փոխհատուցել բարությամբ, նրբանկատութամբ և հարգանքով։ 2003 թվականին նովելը 58-րդն էր BBC[1] «Մեծ ընթերցանություն» (The Big Read) հարցման մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սյուելը ծնվել էր Գրեյթ Յարմունթում՝ Անգլիա և նա եղբայր ուներ Ֆիլիպ անունով, ով ինժեներ էր Եվրոպայում։ 14 տարեկան հասակում, մի անձրևոտ օր՝ դպրոցից տուն ճանապարհին Աննան ընկել էր և վնասել երկու ոտնաթաթերը։ Վնասվածքների հետևանքով նա չկարողացավ քայլել և կանգնել մինչև իր կյանքի վերջ։ Հիվանդության և անշարժության հետևանքով նա սկսեց ուսումնասիրել ձիերին, երբ իր հոր հետ ձիարշավում էին դեպի հոր աշխատավայր։ Սյուելի գրելու ցանկությունը առաջացավ այն ժամանակ, երբ նա օգնում էր բարելավել իր մայրիկի (Mary Wright Sewell) կրոնական և այլ բնույթով աշխատանքները։ Աննա Սյուելը աշխարհը ներկայացնելով ձիու աչքերով նոր հեղաշրջում մտցրեց գրականության մեջ։

Նա երբեք չամուսնացավ և երեխաներ չունեցավ։ Եվրոպա այցելության ժամանակ նա հանդիպեց բազմաթիվ գրողների, արտիստների, փիլիսոփաների։ Նրա միակ գիրքը «Սև գեղեցկություն»-ն էր, գրված 1871 և 1877 թվականիններին իր Օլդ Քաթթոն (Old Catton) տանը։ Այդ ժամանակաշրջանում նրա առողջությունը կտրուկ վատացել էր և նրա ծեր մայրը դարձել էր հիվանդախնամ։ Նա իր գիրքը վաճառեց տեղային հրատարակչությանը՝ «Ջարոլդ և Տղաներ» անվանումով։ Որոշ ժամանակ անց գիրքը ցնցեց՝ վեցերորդ հորիզոնականը գրավելով լավագույն անգլերեն վաճառվող գրքերի ցանկում։

Սյուելը մահացավ տուբերկուլյոզից կամ հեպատիտից՝ 1878 թվականի ապրիլի 25-ին։ Նա թաղվել է նույն թվականի ապրիլի 30-ին Քուորքել գերեզմանատանը։ Իսկ նրա ծննդյավայրը՝ Փլեին եկեղեցում՝ Գրեյթ Յորթմունթում դարձել է իր թանգարանը։

Սյուելի այս գրքի գրման նպատակը երեխաներին ընթերցելը չէ, այլ բարության, հարգանքի կարևորության տարածումն է։

Գրքի կրճատ ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է սիվոլիստական կերպար ձիու՝ սև գեղեցկուհու կյանքի դրվագներով։ Նա զամբիկ էր, իսկ նրա մայրը ազնվական գեղեցիկ ձի։ Հաջորդ գլուխներում պատմվում են փոքրիկ պատմություններ դժվարությունների, դաժանությունների և բարության մասին։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիքրը ներկայացնում է ձիերի մասին պատմություններ, որտեղ այդ կենդանինները գոյատևում են, ոչ թե ապրում մարդկանց կողքին։ Նկարագրվում է ցավի մասին, երբ ձիերին պայտում են, կամ նրանց վրա սանձեր ձգում։ Նկարագրվում են զգացմունքներ, ինչպիսիք են՝ հավատարմություն, սեր, հիասթափություն, անկարողություն՝ սրանք բոլորն էլ մարդկայն զգացմունքների հոմոլագներն են։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BBC "The Big Read"(չաշխատող հղում)