Jump to content

Աննա Սարաջևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սարաջևա
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 7, 1920(1920-08-07)
Տագանրոգ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել է2016
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Աննա Միքայելի Սարաջևա (օգոստոսի 7, 1920(1920-08-07), Տագանրոգ, Ուկրաինական ԽՍՀ - 2016, Երևան, Հայաստան), երգչուհի, մանկավարժ։ Հայ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի կինն է, հայ դաշնակահար Սերգեյ Սարաջյանի և թավջութակահար Վահրամ Սարաջյանի մայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սարաջևան ծնվել է 1920 թվականի օգոստոսի 7-ին Տագանռոգում (Ռուսաստան)։ Սովորել է Տագանռոգի և Լենինգրադի երաժշտական ուսումնարաններում, Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը (Հ. Դանիելյանի դասարան)։

1950-1960 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի, 1960 թվականից դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ եղել է երգեցողության բաժնի ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր)։

Աննա Սարաջայի ստեղծած դպրոցն առանձնանում է դասավանդման մեթոդով, որը սովորողներին հնարավորություն է ընձեռում լավագույնս դրսևորելու իրենց երաժշտական տվյալները, խորապես յուրացնելու երգարվեստի ակունքները, ծանոթանալու նրա բազմազան ուղղություններին (գերմական ռոմանտիզմ, ֆրանսիական իմպրեսիոնիզմ, բարոկկո, օպերայի ժանր, իտալական վերիզմ և այլն), նաև խորապես զգալու ազգային երգը (Կոմիտաս, տաղեր, շարականներ և այլն)։

Աննա Սարաջևան մահացել է 2016 թվականին Երևանում։

  • Ամուսինը՝ Գեորգի Սարաջև (1919-1986), հայ խորհրդային դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974),
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։