Jump to content

Անդամանյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդամանյան կղզիներ
հինդի՝ अण्डमान, անգլ.՝ Andaman Islands

'
Կոորդինատներ 12°18′ հս․. լ. 92°27′ ավ. ե.HGЯO
Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տեղագրություն Անդամանյան և Նիկոբարյան կղզիներ
Կղզիների քանակը 204
Ամենամեծ կղզին Միջին Անդաման
Ընդհանուր մակերեսը 6408 կմ2
Ամենաբարձր կետը 738 մ
Ջրատարածություն Հնդկական օվկիանոս
Բնակչություն (2011) 343125 մարդ

'
Վիքիպահեստում

Անդամանյան կղզիներ (անգլ.՝ Andaman Islands), կղզեխումբ Հնդկական օվկիանոսում, որը գտնվում է Հնդկաստանի և Մյանմայի միջև։ Հանդիսանում է Անդամանյան և Նիկոբարյան կղզիների հնդկական խորհրդային վարչատարածքի մասը։ Կղզեխումբը բաղկացած է թվով 204 կղզիներից։

Կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է 6408 կմ²։ Բնակչությունն ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 343 125 մարդ, որոնցից արմատական բնակիչները՝ բնիկները, մոտավորապես 500 են։ Հարավային Նիկոբարյան կղզիներից կղզեխումբը բաժանվում է Տասը աստիճանի նեղուցով։

Ամենամեծ քաղաքը և կղզիների վարչական կենտրոնը համարվում է Պորտ Բլերը, որի բնակչության թիվը կազմում է 100 608 մարդ[1]։

1789 թվականին կղզեխումբը գրավեցին անգլիացիները. գրավման գործողությունները ղեկավարել է լեյտենանտ Արչիբալդ Բլերը։ Արդյունքում Բլերը, սակայն, գաղութացման ընթացքում բավականին մեծ դիմադրությունների ու ապստամբությունների արշանացավ։ 1858 թվականից մինչև 1952 թվականը բրիտանացիները այս կղզի էին աքսորում Հնդկաստանի հանցագործներին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզիների բնիկները 1875 թվականին

Անդամանյան կղզիների բնիկներ անդամացիներն են, որոնք խոսում են անդամաներեն։ Կղզում հաշվվում է անդամանյան 9 ժողովուրդներ՝ օնգե, ջարվա, սենտինել և այլն։ Վերջինները թաքնվում են արտաքին աշխարհից և չեն շփվիմ օտարների հետ։ Այդ իսկ պատճառով նրանց թվակաքանակի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան։ Մյուս 8 ցեղերի բնակչության թվաքանակը չի գերազանցում 52-ը։ 2000 թվականի փետրվարին իր մահկանացուն կնքեց Բո (Բոա) ցեղի վերջին ներկայացուցիչը[2][3]։ 20-րդ դարասկզբին կղզիներում ապրում էր շուրջ 5000 աբորիգեններ։ Նրանց բոլորին միավորում էր լեզվային, մշակութային և էթնիկ ընդհանրությունը։ Այսօր նրանք զբաղվում են հավաքչությամբ և որսորդությամբ։ Ռասայով նեգրոիդի նեգրիտոս ճյուղին են պատկանում։ Գենետիկ հետազոտություններից պարզվել է, որ նրանք այստեղ են հայտնվել 70.000-ից 30. 000 տարի առաջ Աֆրիկայից։ Արմատական բնակչության ճնշող մեծամասնությունը զոհ դարձավ գաղութացման ժամանակահատվածում, ինչպես նաև այն հանգամանքը, որ կղզիները օգտագործվեցին որպես բանտեր։

Այսօր կղզիների հիմնական բնակչությունը Հնդկաստանից գաղթած ժողովուրդներն են։ 2004 թվականին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով կղզում կյանքից զրկվեց հինգ հազար բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիներում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը։ Անդամանյան կղզիների բարեբեր հողերում հիմնականում մշակում են թեյ, մանգո, հացի ծառ, կոկոսյան արմավենի, դդում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Информация на начало XX века: «Андаманские острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 388
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդամանյան կղզիներ» հոդվածին։