Jump to content

Անա Բրնաբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Բրնաբիչ
 
Կուսակցություն՝ Սերբական առաջադեմ կուսակցություն[1]
Կրթություն՝ Northwood University? (1998)[2] և Հալի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն սերբ
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1975(1975-09-28)[3][4] (49 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սերբիայի Հանրապետության շքանշան

Անա Բրնաբիչ (սերբ.՝ Ana Brnabić, Ана Брнабић, սեպտեմբերի 28, 1975(1975-09-28)[3][4], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի վարչապետը 2017 թվականի հունիսի 29-ից[5]։ Ավելի վաղ՝ 2016 թվականից Ալեքսանդր Վուչիչի կառավարությունում պետական և տեղական ինքնակառավարման նախարար էր, ինչպես նաև մենեջեր և տնտեսագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անա Բրնաբիչը և Դմիտրի Մեդվեդևը 2019 թվականի հոկտեմբերի 19-ին

1994 թվականին ավարտել Է Բելգրադի № 5 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է արտասահմանում։ Մինչև 1998 թվականը ուսումնասիրել է բիզնեսի կառավարում ԱՄՆ Միչիգան նահանգի Նորթվուդի համալսարանում, որտեղ պաշտպանել է բիզնեսի կառավարման բակալավրի (BBA) աստիճանը։ Ավելի ուշ սովորել է բրիտանական Հալլ համալսարանում, որտեղ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA)։

2001 թվականին վերադարձել է Սերբիա, որտեղ աշխատել է Սերբիայի ագրարային զարգացման ծրագրում (Եվրոպական Միության հովանու ներքո), իսկ հետո՝ խորհրդատվական ոլորտում։ 2002 թվականից մինչև 2011 թվականը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում։ 2011 թվականից աշխատել է ամերիկյան Continental Wind Serbia ընկերությունում, 2013 թվականի հունվարից նրա տնօրենն է։ 2006 թվականին նա մասնակցել է տեղական տնտեսական զարգացման ազգային դաշինքի (NALED) ստեղծմանը, 2013 թվականից եղել է փոխնախագահ, իսկ 2016 թվականին դարձել է այդ կազմակերպության նախագահը։

2007 թվականին Բրնաբիչը դարձել է տնօրենի խորհրդական Սերբիայի կառավարության համակարգող մարմնում Պրեշևոյի, Բույանովաց և Մեդվեդևի համայնքների գծով[6]։ 2016 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը նրան նշանակել է պետական և տեղական ինքնակառավարման նախարար։

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ է տարել գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իսկ Բրնաբիչին առաջարկել են Սերբիայի վարչապետի պաշտոնում։ 2017 թվականի հունիսի 15-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրնաբիչին նշանակել Է Սերբիայի վարչապետ[7]։

Աննա Բաբիչը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդ որում, նա Բելգրադի «East West Bridge» միավորման (EWB) անդամ է, որը մտնում է եռակողմ հանձնաժողովի մեջ[6]։

Անա Բրնաբիչն առաջին կինն է, որը գլխավորել Է Սերբիայի կառավարությունը, ինչպես նաև այդ պաշտոնում նա առաջին բաց լեսբուհին է[6][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/ana-brnabic-1975
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20200407110451/https://www.istinomer.rs/akter/ana-brnabic/
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. Ана Брнабич избрана премьер-министром Сербии
  6. 6,0 6,1 6,2 Александр Борисов. Премьером Сербии станет женщина // Российская газета : газета. —М., 2017.
  7. «Вучич предложил на пост премьера Сербии кандидатуру прозападного политика». РИА Новости (ռուսերեն). 20170615T1914+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  8. «Serbia to get first openly gay cabinet minister». b92.net (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բրնաբիչ» հոդվածին։