Անա Բրնաբիչ
| Անա Բրնաբիչ | |
| Կուսակցություն՝ | Սերբական առաջադեմ կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Northwood University? (1998)[2] և Հալի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | դափնեկիր |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և բիզնես-մենեջեր |
| Ազգություն | սերբ |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1975[3][4] (51 տարեկան) |
| Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Անա Բրնաբիչ (սերբ.՝ Ana Brnabić, Ана Брнабић, սեպտեմբերի 28, 1975[3][4], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի վարչապետը 2017 թվականի հունիսի 29-ից[7]։ Ավելի վաղ՝ 2016 թվականից Ալեքսանդր Վուչիչի կառավարությունում պետական և տեղական ինքնակառավարման նախարար էր, ինչպես նաև մենեջեր և տնտեսագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին ավարտել Է Բելգրադի № 5 միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է արտասահմանում։ Մինչև 1998 թվականը ուսումնասիրել է բիզնեսի կառավարում ԱՄՆ Միչիգան նահանգի Նորթվուդի համալսարանում, որտեղ պաշտպանել է բիզնեսի կառավարման բակալավրի (BBA) աստիճանը։ Ավելի ուշ սովորել է բրիտանական Հալլ համալսարանում, որտեղ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան (MBA)։
2001 թվականին վերադարձել է Սերբիա, որտեղ աշխատել է Սերբիայի ագրարային զարգացման ծրագրում (Եվրոպական Միության հովանու ներքո), իսկ հետո՝ խորհրդատվական ոլորտում։ 2002 թվականից մինչև 2011 թվականը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում։ 2011 թվականից աշխատել է ամերիկյան Continental Wind Serbia ընկերությունում, 2013 թվականի հունվարից նրա տնօրենն է։ 2006 թվականին նա մասնակցել է տեղական տնտեսական զարգացման ազգային դաշինքի (NALED) ստեղծմանը, 2013 թվականից եղել է փոխնախագահ, իսկ 2016 թվականին դարձել է այդ կազմակերպության նախագահը։
2007 թվականին Բրնաբիչը դարձել է տնօրենի խորհրդական Սերբիայի կառավարության համակարգող մարմնում Պրեշևոյի, Բույանովաց և Մեդվեդևի համայնքների գծով[8]։ 2016 թվականի օգոստոսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը նրան նշանակել է պետական և տեղական ինքնակառավարման նախարար։
2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ է տարել գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, իսկ Բրնաբիչին առաջարկել են Սերբիայի վարչապետի պաշտոնում։ 2017 թվականի հունիսի 15-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրնաբիչին նշանակել Է Սերբիայի վարչապետ[9]։
Աննա Բաբիչը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդ որում, նա Բելգրադի «East West Bridge» միավորման (EWB) անդամ է, որը մտնում է եռակողմ հանձնաժողովի մեջ[8]։
Անա Բրնաբիչն առաջին կինն է, որը գլխավորել Է Սերբիայի կառավարությունը, ինչպես նաև այդ պաշտոնում նա առաջին բաց լեսբուհին է[8][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/ana-brnabic-1975
- ↑ https://web.archive.org/web/20200407110451/https://www.istinomer.rs/akter/ana-brnabic/
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ani Brnabić u Banjaluci uručuju najviši orden RS - Politika - Dnevni list Danas (серб.) — 2019.
- ↑ Representation Day of Republic of Srpska – Proud and Eternal (серб.) — 2019.
- ↑ Ана Брнабич избрана премьер-министром Сербии
- 1 2 3 Александр Борисов. Премьером Сербии станет женщина // Российская газета : газета. —М., 2017.
- ↑ «Вучич предложил на пост премьера Сербии кандидатуру прозападного политика». РИА Новости (ռուսերեն). 20170615T1914+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Serbia to get first openly gay cabinet minister». b92.net (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 8.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բրնաբիչ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- ԼԳԲՏ անձինք
- Լեսբուհի քաղաքական գործիչներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին վարչապետներ
- Պետության գործող ղեկավարներ
- Սերբ կանայք
- Սերբիայի վարչապետներ
- Սերբիայի քաղաքական գործիչներ