Այլաբանություն Վեներայի և Ամուրի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլաբանություն Վեներայի և Ամուրի հետ
տեսակգեղանկար
նկարիչԱնյոլո Բրոնզինո[1]
տարիմոտ 1545[1][2]
բարձրություն147 սանտիմետր
լայնություն117 սանտիմետր
ուղղությունմաներիզմ[3]
ժանրդիցաբանական գեղանկարչություն և այլաբանություն
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[4] և Իտալիա[1]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
https://www.wga.hu/html/b/bronzino/4/venus_cu.html, https://www.wga.hu/html/b/bronzino/4/venus_cx.html կայք
Ծանոթագրություններ
 Allegory of the Triumph of Venus by Agnolo Bronzino Վիքիպահեստում

«Այլաբանություն Վեներայի և Ամուրի հետ» (հայտնի է նաև որպես «Վեներայի հաղթանակը» և «Վեներա, Կուպիդոն, Խենթություն և Ժամանակ»), իտալացի մաներիստ Անոլո Բրոնզինոյի այլաբանական կտավը, որն ընդգրկված է Լոնդոնի ազգային պատկերասրահի հավաքածուում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1546 թվականին Բրոնզինոյին հանձնարարվեց ստեղծել նկար, որը հայտնի դարձավ «Վեներա, Կուպիդոն, Խենթություն և Ժամանակ» անվանումով։ Կտավում պատկերված է ամբիվալենտականություն, էրոտիզմ, ոչ համարժեք կերպարներ, որոնք բնորոշ են մաներիզմի դարաշրջանին և Բրոնզինոյի ուսուցիչ Պոնտորմոյին։ Կտավը, հնարավոր է, պատվիրված լինի Կոզիմո I Մեդիչիի կամ Ֆրանչեսկո Սալվիատիի կողմից՝ որպես նվեր Ֆրանցիսկ I-ին։ Վազարին գրել է, որ այն ուղարկվել է Ֆրանցիսկոս արքային, բայց չի նշել, թե ում կողմից։ Գեղանկարչության մեջ էրոտիկ կերպարների օգտագործումը բավարարում էր ինչպես Մեդիչի ընտանիքի, այնպես էլ ֆրանսիական արքունիքի նախասիրությունները։ Կազմվածքի և շքեղ տարրերի վրա ուշադրություն դարձնելը նույնպես Բրոնզինոն համաձայնեցրել էր արիստոկրատական հովանավորչությամբ։ Կտավը Նապոլեոն Բոնապարտի կողմից Փարիզից տեղափոխվել էր Վիեննա, որտեղ 1813 թվականին այն կոմս Ֆրանց Վենցել Կաունիցից գնվել էր Յոհան Կեգլևիցի հավաքածուի համար[5][6]։ 1860 թվականից կտավը գտնվում է Լոնդոնում։

Այս խոշոր, չափազանց սառը կոմպոզիցիան գիտակցաբար կառուցվել է հակադարձ շարժումների կոնտրապունկտերի վրա, առավել մեծ ուշադրություն է դարձվել դեմքի և միմիկայի մշակմանը։ Նկարի առաջին պլանը լցված է պատկերներով, որոնց նույնականացումը դարձել է լայն գիտական քննարկման առարկա։ Որպես նկարի թեմաներ՝ ներկայացված են վավաշությունը, սուտն ու նախանձը։ Երբեմն կտավի իմաստը մեկնաբանվում է որպես Վեներայի հաղթանակ, սակայն օրիգինալ նշանակությունը մնում է անհայտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուրի պատկերը մոր հետ (Վեներայի) և մերկ Պոտտոն աջից, կազմում են մաներիզմին բնորոշ figura serpentinata: Երկու կենտրոնական դեմքերը համարվում են Վեներան և Ամուրը, որոնց հեշտությամբ կարելի է որոշել իրենց հատկանիշներով։ Վեներան ձեռքին բռնել է ոսկե խնձոր, որը նա շահել է Պարիսի դատավարությունում, իսկ Ամուրը կրում է իրեն բնորոշ թևեր և կապարճ։ Երկու կերպարներն էլ պատկերված են մերկ՝ լուսավորված սպիտակ լույսով։ Ամուրը շոյում է մոր մերկ կուրծքը և համբուրում նրա շուրթերը, իսկ Վեներան այդ պահին նրա կապարճից հանում է նետը։ Կտավի վերին աջ անկյունում պատկերված է մորուքավոր ճաղատ ծերունի, որին ընդունված է համարել Քրոնոս, քանի որ նրա ետևում պատկերված է ավազի ժամացույց[7]։ Նա ուժով ձեռքը շրջում է դեպի աջ։ Հավանաբար այս ժեստով նա դիմադրություն է ցույց տալիս՝ պաշտպանելով Վեներային և Ամուրին չարագործներից։ Այս գործողության հնարավոր մկնաբանություններից մեկը կարելի է համարել «Ժամանակն արագ անցնում է, և դուք չեք կարող ասել, թե այն երբ կավարտվի»։ Քրոնոսին դիմադրություն ցույց տվող մյուս կերպարին ընդունված է համարել Մոռացկոտ նրա դեմքի պատճառով, որը նման է դիմակի և աչքեր չունի։ Մոռացկոտի դեմքը, որ նման է դիմակի, արձագանքում է ներքևի աջ անկյունում՝ Վեներայի ոտքերի տակ ընկած երկու դիմակներին։

Մյուս կերպարների անձինք ավելի անհամարժեք են։ Մազերը գլխից պոկող կինը հանդես է գալիս որպես Խանդի այլաբանական մարմնավորող, բայց ոմանք նրան համարում են սիֆիլիսի կործանարար հետևանքի արդյունք (անխելամիտ սեռական հարաբերության արդյունք)[7]։ Կտավի աջ կողմում աղջկա դեմքով, քիմեռի այլանդակ մամնով Պուտոյի ետևում գտնվող և դեպի Վեներայի կողմը ձգվող արարածը Հաճույքի և կեղծիքի[7] մարմնավորումն է։ Այս պատկերի նույնականացման վերաբերյալ ներկայումս միանշանակ կարծիք գոյություն չունի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://www.nationalgallery.org.uk/paintings/bronzino-an-allegory-with-venus-and-cupid
  3. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. http://www.nationalgallery.org.uk/paintings/bronzino-an-allegory-with-venus-and-cupid
  5. Wiens lebende Schriftsteller, Künstler und Dilettanten im Kunstfache: dann Bücher-, Kunst- und Naturschätze und andere Sehenswürdigkeiten dieser Haupt- und Residenz-Stadt : ein Handbuch für Einheimische und Fremde, Seite 319, Franz Heinrich Böckh, Bauer, Wien 1821.
  6. The masters of mannerism, Museum of fine arts Budapest, page 29, Szépművészeti Múzeum (Hungary), Marianne Haraszti-Takács, Taplinger Pub. Co., New York 1968.
  7. 7,0 7,1 7,2 7,3 The National Gallery. 2001. An Allegory with Venus and Cupid Արխիվացված 2008-05-25 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]