Ֆրանչեսկո Սալվիատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանչեսկո Սալվիատի
իտալ.՝ Francesco Salviati
Ritratti dei membri illustri dell'accademia del disegno, 10 francesco salviati.jpg
Ծնվել է1510[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1563(1563-11-11)[3][4][5][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3]
ՔաղաքացիությունMedici Flag of Tuscany.png Ֆլորենցիայի դքսություն
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ոճմաներիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներCharity? և The Incredulity of St. Thomas?
ՈւսուցիչDionigi da Diacetto?[6], Ջուլիանո Բուջարդինի, Baccio Baldini?, Անդրեա դել Սարտո և Andrea del Brescianino?
ԱշակերտներBernardo Buontalenti?
Francesco Salviati Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Սալվիատի (իրական անունը՝ Ֆրանչեսկո դե Ռոսսի, իտալ.՝ Francesco Salviati, 1510[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3] - նոյեմբերի 11, 1563(1563-11-11)[3][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆլորենցիայում, ջուլհակի ընտանիքում: Սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ Երիտասարդ տարիներին վայելել է կարդինալ Ջովանի Սալվիատիի հովանավորությունը, ում հրավերով 1530 թվականին ժամանել է Հռոմ։ 1538 թվականին ընդունում է իր ղեկավարի պատվերը՝ մասնակցելու Սան Ջովաննի Դեկոլատոյի եկեղեցու որմնանկարի ստեղծմանը։ «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» որմնանկարը, որը կատարվել է նրա կողմից, կրում է Ռաֆայելի վատիկանյան որմնանկարների ազդեցությունը: Այս առաջին մեծ աշխատանքը արվեստագետին հռչակ է բերել։ Ի նշան երախտագիտության, նա վերցրել է իր հովանավորի ազգանունը: 1539 թվականին Սալվիատին ձեռնամուխ է եղել Վենետիկ ուղևորությանը, 1540-ականներին ապրել և աշխատել է հիմնականում Ֆլորենցիայում և Հռոմում։  1556-1557 թվականներին նկարիչն այցելել է Ֆոնտենբլո, որտեղ նրա ոճը ճանաչում է բերել նրան։  Սալվիատին իր ժամանակի ամենահայտնի որմնանկարիչներից էր: Նրա ոճը նուրբ է, և ստեղծագործությունները, որոնք ներառում են բազմաթիվ ֆիգուրներ, բարդ և խնամքով են կառուցված: Այս բնագավառում նկարչի լավագույն աշխատանքների թվին կարելի է դասել Ֆլորենցիայում Պալացո Վեկկիո աուդիենցիաների սրահի (1543-1544) որմնանկարը, որը նվիրված է հռոմեական զորավար և բռնապետ Ֆուրի Կամիլի կյանքի պատմությանը և հանդիսանում է Կոզիմո Մեդիչիի կառավարման այլաբանություն: Սալվիատին նաև հրաշալի դիմանկարիչ էր։ Այս ժանրում նրա աշխատանքները տարբերվում են մոդելի հոգեբանական բնութագրերի ճշգրտությամբ և գունային ներկապնակի հարստությամբ, որը հիշեցնում է Հյուսիսային Իտալիայի գեղանկարչական ավանդույթի մասին: Նրա բազմաթիվ դիմանկարները երբեմն սխալմամբ վերագրվում են Անյոլո Բրոնձինոյին[7][8][9]։ Նկարիչը մահացել է Հռոմում 1563 թվականին:

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամիլլի հաղթահանդեսը, 1543—1545 թվականներ, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
  • Ողորմություն, 1554-1558 թվականներ, Ֆլորենցիա, Ուֆֆիցի պատկերասրահ,
  • Տղամարդու դիմանկար, 1550-1555 թվականներ, Լոս Անջելես, Փոլ Գեթի թանգարանի,
  • Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1550 թվական, Հոնոլուլուի արվեստի ակադեմիա,
  • Երիտասարդ տղամարդու դիմանկար, 1548 թվական, Վիեննա, Լիխտենշտեյնի թանգարան,
  • Սուրբ Թովմասի անհավատությունը, 1543-1547 թվականներ, Փարիզ, Լուվր,
  • Բրուտուսը, Մյուցիո Սցեվոլան և Կամիլը, Ֆլորենցիա, Պալացցո Վեկկիո,
  • Մարիամի և Էլիզաբեթի հանդիպումը, 1538 թվական, Հռոմ, Սան Ջիովանի Դեկոլատո եկեղեցի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.treccani.it/enciclopedia/de-rossi-francesco-detto-il-salviati_(Dizionario_Biografico)/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34765 (դան.)
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. http://ta.sandrart.net/en/person/view/1974
  7. «Salviati»։ Saint Louis Art Museum։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2007-ին։ Վերցված է 14 August 2018 
  8. «Francesco Salviati»։ The J. Paul Getty Museum։ J. Paul Getty Trust։ Վերցված է 14 August 2018 
  9. Krén Emil, Marx Daniel։ «Portrait of a Gentleman»։ Web Gallery of Art։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին։ Վերցված է 14 August 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]