Մասկարոն (ֆր.՝ mascaron, իտալ.՝ mascherone - մեծ դիմակ), դիմակ, մարդու դեմքի և կենդանու գլխի տեսքով դեկորատիվ ռելիեֆ։ Մասկարոնները առավելապես տեղադրվում են պալատների կամարակողպեքներին, լուսամուտների և դռների բացվածքների վերևում, շատրվանների ցայտիչների, ինչպես և կահույքի ու անոթների վրա[1]։
↑ Виктор Георгиевич Власов В, Маскарон // Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. V, 2006. — С. 368
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 270)։