Ամեն ինչ լուսավորված է (ֆիլմ)
Ամեն ինչ լուսավորված է անգլ.՝ Everything Is Illuminated | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ |
Հիմք | Ամեն ինչ լուսավորված է |
Թվական | 2005 և դեկտեմբերի 15, 2005[1] |
Լեզու | անգլերեն, ուկրաիներեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Լև Շրայբեր[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Մարկ Թրթլթաուբ[5] |
Սցենարի հեղինակ | Լև Շրայբեր |
Դերակատարներ | Եվգենի Հուձ[6], Էլայջա Վուդ[3][4][7][…], Ջոնաթան Սաֆրան Ֆոեր[7], Լարիսա Լաուրետ[8] և Յան Պավել Ֆիլիպենսկի[8] |
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
Երաժշտություն | Փոլ Քանթելոն |
Մոնտաժ | Էնդրյու Մարկուս |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Նկարահանման վայր | Չեխիա |
Կինոընկերություն | Big Beach |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 7 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ամեն ինչ լուսավորված է (անգլ.՝ Everything Is Illuminated), արկածային տրագիկոմեդիա, նկարահանված ըստ Ջոնաթան Սաֆրան Ֆոերի համանուն գրքի։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Լև Շրայբերն է[9][10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրեական արմատներով ամերիկացի երիտասարդ կոլեկցիոներ Ջոնաթանը (Էլայջա Վուդ) գնում է փնտրելու Ավգուստինա անունով մի կնոջ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է իր պապիկին նացիստներից Տրոխիմբորդ կոչվող ուկրաինական փոքրիկ բնակավայրում։ Տղայի ուղեկցորդներն են դառնում Ալեքսը (Եվգենի Հութզ) և նրա տարօրինակ հրեատյաց պապիկը (Բորիս Լյոսկին)` Սեմի Դեվիս կրտսեր անունով իր շան հետ։ Ջոնաթանն ուզում է գտնել Տրոխինբորդը, սակայն չգիտի դրա գտնվելու ստույգ վայրը։ Տարածքի տեղը չգիտեն նաև նրա ուղեկցողները։ Հերոսները ճանապարհին հանդիպում են տարբեր մարդկանց, որոնցից ոմանք օգնում են նրանց մոտենալ Տրոխիմբոդին։ Պապիկը վերհիշում է իր երիտասադրությունը և կռվի ժամանակ կատարված իրադարձությունները։ Ի սկզբանե շատ վատ սկսված ճամփորդությունն աստիճանաբար մեծ իմաստ է ձեռք բերում և դրա մեջ ներգրավված բոլոր մարդկանց կյանքում կարևոր փոփոխությունների պատճառ է դառնում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլայջա Վուդ- Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
- Եվգենի Հութզ-Ալեքս
- Բորիս Լյոսկին-պապաիկ
- Լարիսա Լորետ-Լիստա
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում հնչում է Փոլ Քանթելոնի երաժշտությունը, ինչպես նաև` Gogol Bordello, Tin Hat, Լենինգրադ խմբերի և Արկադի Սեվերնիի երգերը։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]American Chronicle-ը ֆիլմը համարում է այն «հազվադեպ ֆիլմերից, որ դրաման ու զգացմունքները բացահայտում են հումորի միջոցով»[11], իսկ Time Out New York-ն այն կոչել է Լև Շրայբերի «անհավատալի հաջողված դեբյուտը որպես ռեժիսոր»[12]։ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4 միավորից 3 է գնահատել և նշել, որ այն պետք է դիտել երկրորդ անգամ (ինչպես ինքն է արել)` «հասկանալու դրա հետ անցած ճանապարհը»[13]։
Տարբերություններ գրքի և ֆիլմի միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքում Ալեքսեյի պապիկը քրիստոնյա է, իսկ ֆիլմում` հուդայական, ով թաքցնում է իր ծագումը։
- Գրքում չկա երեխայի տեսարանը, ով ծակում է մեքենայի անիվը։
- Գրքում չկա դաշտում գիշերակացի տեսարանը։
- Ֆիլմում Լիստան Ավգուստինայի քույրն է, իսկ գրքում անգամ չի ճանաչում նրան։
- Ֆիլմում Ալեքսեյը ծեծում է շանը, ինչից հետո պապիկը կատաղում է նրա վրա։ Գրքում այս տեսարանը չկա։
- Գրքում որևէ բան չի ասվում Ջոնաթանի` տարբեր իրեր հավաքելու հետաքրրքության մասին։
- Գրքում ներկայացվում է Տրոխիմբորդի պատմությունը։
- Ֆիլմում Ջոնաթանի պապը լքել է Ուկրաինան` ԱՄՆ-ում ընտանիքի կյանքը դասավորելու համար, ինչն էլ փրկել է նրա կյանքը։ Գրքում դրա մասին գրված չէ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին Լև Շրայբերը դարձել է Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր (Laterna Magica Prize):
- Բորիս Լյոսկինն պարգևատրվել է Լավագույն դերասան անվանակարգում, Վլադիվոստոկի միջազգային կինոփառատոնի ժամանակ[14][15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kinokalender.com/film95_alles-ist-erleuchtet.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0404030/
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/wszystko-jest-iluminacja
- ↑ 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56427.html
- ↑ http://www.sinemalar.com/film/2991/her-sey-aydinlandi
- ↑ http://www.metacritic.com/movie/everything-is-illuminated
- ↑ 7,0 7,1 http://www.imdb.com/title/tt0404030/fullcredits
- ↑ 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Scott, A. O. (16 September 2005). "A Journey Inspired by Family Becomes One of Forgiveness". The New York Times. Retrieved 2016-10-03.
- ↑ Etherington, Daniel. «Everything Is Illuminated [Film Review]». Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Simpson, Mary Anne (2007 թ․ հունվարի 19). «A Review of the Movie: Everything is Illuminated». American Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Rothkopf, Joshua (28 September 2005). "Everything Is Illuminated" [film review]. Time Out New York. Retrieved 2016-10-03.
- ↑ Ebert, Roger (2005 թ․ սեպտեմբեր). «Everything is Illuminated ['Coming Soon' blurb; reporting from the 2005 Toronto Film Festival]». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 23-ին. Full review, dated 22 September 2005, retrieved from www.rogerebert.com, 2016-10-03.
- ↑ Лауреаты владивостокского международного кинофестиваля (2006)
- ↑ «Рената Литвинова вручает приз за лучшую мужскую роль Борису Лескину». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Boris Leskin. Awards
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Страница фильма на «Влюблённых в кино»
- Иван Качановский «Ничто не осветилось» Արխիվացված 2011-12-16 Wayback Machine учёный-политолог об исторических неточностях в книге и фильме // The Prague Post, October 7, 2004
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռուսերեն ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգություն
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին