Ամեն ինչ լուսավորված է (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամեն ինչ լուսավորված է
Everything Is Illuminated
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և կենսագրական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
ՀիմքԱմեն ինչ լուսավորված է
Թվական2005 և դեկտեմբերի 15, 2005[1]
Լեզուանգլերեն, ուկրաիներեն և ռուսերեն
ՌեժիսորԼև Շրայբեր[2][3][4][5]
ՊրոդյուսերՄարկ Թրթլթաուբ[5]
Սցենարի հեղինակԼև Շրայբեր
ԴերակատարներԵվգենի Հուձ[6], Էլայջա Վուդ[3][4][7][6] և Ջոնաթան Սաֆրան Ֆոեր[7]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՓոլ Քանթելոն
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՈւկրաինա
Նկարահանման վայրՉեխիա
ԿինոընկերությունBig Beach
Տևողություն105 րոպե
Բյուջե7 000 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

Ամեն ինչ լուսավորված է (անգլ.՝ Everything Is Illuminated), արկածային տրագիկոմեդիա, նկարահանված ըստ Ջոնաթան Սաֆրան Ֆոերի համանուն գրքի: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Լև Շրայբերն է[8][9]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական արմատներով ամերիկացի երիտասարդ կոլեկցիոներ Ջոնաթանը (Էլայջա Վուդ) գնում է փնտրելու Ավգուստինա անունով մի կնոջ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է իր պապիկին նացիստներից Տրոխիմբորդ կոչվող ուկրաինական փոքրիկ բնակավայրում: Տղայի ուղեկցորդներն են դառնում Ալեքսը (Եվգենի Հութզ) և նրա տարօրինակ հրեատյաց պապիկը (Բորիս Լյոսկին)` Սեմի Դեվիս կրտսեր անունով իր շան հետ: Ջոնաթանն ուզում է գտնել Տրոխինբորդը, սակայն չգիտի դրա գտնվելու ստույգ վայրը: Տարածքի տեղը չգիտեն նաև նրա ուղեկցողները: Հերոսները ճանապարհին հանդիպում են տարբեր մարդկանց, որոնցից ոմանք օգնում են նրանց մոտենալ Տրոխիմբոդին: Պապիկը վերհիշում է իր երիտասադրությունը և կռվի ժամանակ կատարված իրադարձությունները: Ի սկզբանե շատ վատ սկսված ճամփորդությունն աստիճանաբար մեծ իմաստ է ձեռք բերում և դրա մեջ ներգրավված բոլոր մարդկանց կյանքում կարևոր փոփոխությունների պատճառ է դառնում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլայջա Վուդ- Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
  • Եվգենի Հութզ-Ալեքս
  • Բորիս Լյոսկին-պապաիկ
  • Լարիսա Լորետ-Լիստա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում է Փոլ Քանթելոնի երաժշտությունը, ինչպես նաև` Gogol Bordello, Tin Hat, Լենինգրադ խմբերի և Արկադի Սեվերնիի երգերը:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

American Chronicle-ը ֆիլմը համարում է այն «հազվադեպ ֆիլմերից, որ դրաման ու զգացմունքները բացահայտում են հումորի միջոցով»[10], իսկ Time Out New York-ն այն կոչել է Լև Շրայբերի «անհավատալի հաջողված դեբյուտը որպես ռեժիսոր»[11]: Ռոջեր Էբերթը ֆիլմը 4 միավորից 3 է գնահատել և նշել, որ այն պետք է դիտել երկրորդ անգամ (ինչպես ինքն է արել)` «հասկանալու դրա հետ անցած ճանապարհը»[12]:

Տարբերություններ գրքի և ֆիլմի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքում Ալեքսեյի պապիկը քրիստոնյա է, իսկ ֆիլմում` հուդայական, ով թաքցնում է իր ծագումը:
  • Գրքում չկա երեխայի տեսարանը, ով ծակում է մեքենայի անիվը:
  • Գրքում չկա դաշտում գիշերակացի տեսարանը:
  • Ֆիլմում Լիստան Ավգուստինայի քույրն է, իսկ գրքում անգամ չի ճանաչում նրան:
  • Ֆիլմում Ալեքսեյը ծեծում է շանը, ինչից հետո պապիկը կատաղում է նրա վրա: Գրքում այս տեսարանը չկա:
  • Գրքում որևէ բան չի ասվում Ջոնաթանի` տարբեր իրեր հավաքելու հետաքրրքության մասին:
  • Գրքում ներկայացվում է Տրոխիմբորդի պատմությունը:
  • Ֆիլմում Ջոնաթանի պապը լքել է Ուկրաինան` ԱՄՆ-ում ընտանիքի կյանքը դասավորելու համար, ինչն էլ փրկել է նրա կյանքը: Գրքում դրա մասին գրված չէ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film95_alles-ist-erleuchtet.html
  2. http://www.imdb.com/title/tt0404030/
  3. 3,0 3,1 http://stopklatka.pl/film/wszystko-jest-iluminacja
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56427.html
  5. 5,0 5,1 http://www.sinemalar.com/film/2991/her-sey-aydinlandi
  6. 6,0 6,1 http://www.metacritic.com/movie/everything-is-illuminated
  7. 7,0 7,1 http://www.imdb.com/title/tt0404030/fullcredits
  8. Scott, A. O. (16 September 2005). "A Journey Inspired by Family Becomes One of Forgiveness". The New York Times. Retrieved 2016-10-03.
  9. Etherington Daniel։ «Everything Is Illuminated [Film Review]»։ Channel 4։ Արխիվացված օրիգինալից-ից 19 June 2006-ին։ Վերցված է 2016-10-03 
  10. Simpson Mary Anne (19 January 2007)։ «A Review of the Movie: Everything is Illuminated»։ American Chronicle։ Արխիվացված օրիգինալից-ից 13 August 2012-ին։ Վերցված է 2016-10-03 
  11. Rothkopf, Joshua (28 September 2005). "Everything Is Illuminated" [film review]. Time Out New York. Retrieved 2016-10-03.
  12. Ebert Roger (September 2005)։ «Everything is Illuminated ['Coming Soon' blurb; reporting from the 2005 Toronto Film Festival]»։ Chicago Sun-Times։ Արխիվացված օրիգինալից-ից 23 September 2005-ին  Full review, dated 22 September 2005, retrieved from www.rogerebert.com, 2016-10-03.
  13. Лауреаты владивостокского международного кинофестиваля (2006)
  14. Рената Литвинова вручает приз за лучшую мужскую роль Борису Лескину
  15. Boris Leskin. Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]