Jump to content

Ամասիայի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Ամասիա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱմասիացի
Ժամային գոտիUTC+3

Ամասիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Կենտրոնը Ամասիա քաղաքն էր[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամասիա քաղաքը՝ 1876 թվականին։

Գավառի հողերը բերրի էր, ուներ առատ ջուր և փարթամ բուսականություն[1]։

Ըստ Յոհաննես Լեփսիուսի տեղի բոլոր հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սպանվել են թուրքերի ձեռքով[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամասիա քաղաքի համայնապատկերը՝ 1915 թվականին։

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 61580 բնակիչ, որից 28500 բնակիչը հայեր էին[1]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, շերամապահությունը և երկրագործությունն էր։ Մշակում էին կանեփ, հաշիշ, ցորեն, մրգատու ծառատեսակներ[1]։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի տարածքում կան բուժիչ աղբյուրներ և հանքային հանածոներ[1]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականը Ամասիայի գավառում կար 1 վանք (ըստ ենթադրության՝ Սուրբ Կարապետ անվամբ) և 25 եկեղեցի[1]։ Ամասիա քաղաքի եկեղեցիներն էին՝ Սուրբ Աստվածածինը, Սուրբ Նիկողոսը (1218) և Սուրբ Հակոբը (1255)[2]։

Եկեղեցիների մեծ մասին կից գործում էին վարժարաններ[1]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառն ուներ 1200 բնակավայր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 208 — 1008 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 210 — 1008 էջ։