Ահմեդ Ադնան Սայգուն
Ահմեդ Ադնան Սայգուն թուրքերեն՝ Ahmet Adnan Saygun | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1907[1][2] |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3] |
Մահացել է | հունվարի 6, 1991[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա[3] |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Փարիզի երգիչների դպրոց, İzmir Atatürk High School? և Փարիզի կոնսերվատորիա[4] |
Երկեր | Yunus Emre Oratorio? |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ և music publicist |
Պարգևներ և մրցանակներ | |
Ahmet Adnan Saygun Վիքիպահեստում |
Ահմեդ Ադնան Սայգուն (թուրքերեն՝ Ahmed Adnan Saygun, սեպտեմբերի 7, 1907[1][2], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3] - հունվարի 6, 1991[2], Ստամբուլ, Թուրքիա[3]), թուրք կոմպոզիտոր, երաժշտագետ և մանկավարժ։ Սայգուն թուրքական ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրներից մեկն է և թուրքական առաջին օպերայի հեղինակը[5]։ Ահմեդ Ադնան Սայգունի ներդրումը թուրքական երաժշտարվեստի մեջ բավականին մեծ դեր ունի։ Սայգունի համարվում է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդը ծնվել է մաթեմատիկայի ուսուցչի ընտանիքում։ 13 տարեկանում արդեն ինքնուս տիրապետել է երաժշտական գրաճանաչությանը։ 1928- 1931 թվականներին սովորել է Փարիզի Schola Cantorum երաժշտական դպրոցում։ 1934- 1935 թվականներին ղեկավարել է երաժշտական նվագախումբը, իսկ 1936 թվականից սկսել է դասավանդել Ստամբուլի կոնսերվատորիայում։ Այդ նույն տարում Բելա Բարտոկի հետ ճանապարհորդել է Անատոլիայում՝ հավաքելով և գրի առնելով ազգային երգեր։ Եղել է Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության առաջնորդի երաժշտական գծով խորհրդականը։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայգունի արվեստը մեծապես գնահատվել է թուրք ժողովրդի կողմից։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի համոզմամբ Սայգունի արվեստը եվրոպականի և արևելյանի, ազգային և ժամանակից ոճերի խառնուրդն է։ Սայգուն միջազգայնորեն ճանաչված կոմպոզիտոր է։ Նա համարվում է 20-րդ դարի թուրքական երաժշտագիտության ամենակարկառուն ներկայացուցիչը և հինգ բարեփոխիչ կոմպոզիտորներից մեկը։ «Թայմս» ամսագրի պնդմամբ, որ Սայգունը եղել է Թուրքիայի համար այն, ինչ Յան Սիբելիուսը Ֆինլանդիայի համար, ինչպես Բելա Բարտոկը Հունգարիայի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119084341 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.seattlechambermusic.org/composers/ahmet-adnan-saygun/
- ↑ Երաժշտական բառարան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ադնան Սայգուն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Իզմիր քաղաքում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1991 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Թուրքիայի պետական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք կոմպոզիտորներ
- Թուրք դիրիժորներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք մանկավարժներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ