Ալֆրեդ Ռամբո (Rambaud) (հուլիսի 2, 1842(1842-07-02)[1][2][3], Բեզանսոն - նոյեմբերի 10, 1905(1905-11-10)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան և հասարակական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ (1897 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1876 թ.)։ 1881 թվականից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։ 1895-1903 թթ.՝ սենատոր, 1896-1898 թվականներին՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ Քանիցս դիվանագիտական առաքելությամբ եղել է Ռուսաստանում։ Ռամբոն իր աշխատություններում (որ գրված են չափավոր բուրժուա լիբերալիզմի դիրքերից) հիմնականում լուսաբանել է քաղաքական (հատկապես Բյուզանդիայի, Ռուսաստանի, Գերմանիայի) և միջազգային հարաբերությունների պատմությունը։ Հաճախ անտեսել է դասակարգային պայքարի տնտեսական գործոնը։ 1870-1871 թթ. ֆրանս-պրուս․ պատերազմից հետո հանդես է եկել Գերմանիայի դեմ ռեվանշի պահանջով, պաշտպանել է ֆրանս-ռուսական մերձեցումը, Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը։ է․ Լավիսի հետ խմբագրել է «Ընդհանուր պատմությունը IV հարյուրամյակից մինչև մեր օրերը» աշխատությունը (համար 1-12, 1893-1901 թթ.), որի առաջին 8 հատորները ռուսաստանում լույս են տեսել 1897-1903 թվականներին, իսկ վերջին հատորները Ռուսաստանում են հրատարակվել «XIX դարի պատմությունը» խորագրով (համար 1-8, 1905-1907 թթ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։