Ալֆրեդ Ռամբո
Ալֆրեդ Ռամբո ֆր.՝ Alfred Nicolas Rambaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2, 1842[1][2][3] |
Ծննդավայր | Բեզանսոն |
Մահացել է | նոյեմբերի 10, 1905[1][2][3] (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Q3248710? և Q61788885? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական հայրենիքի լիգա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
![]() |
Ալֆրեդ Ռամբո (Rambaud) (հուլիսի 2, 1842[1][2][3], Բեզանսոն - նոյեմբերի 10, 1905[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան և հասարակական գործիչ։ Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ (1897 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1876 թ.)։ 1881 թվականից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։ 1895-1903 թթ.՝ սենատոր, 1896-1898 թվականներին՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ Քանիցս դիվանագիտական առաքելությամբ եղել է Ռուսաստանում։ Ռամբոն իր աշխատություններում (որ գրված են չափավոր բուրժուա լիբերալիզմի դիրքերից) հիմնականում լուսաբանել է քաղաքական (հատկապես Բյուզանդիայի, Ռուսաստանի, Գերմանիայի) և միջազգային հարաբերությունների պատմությունը։ Հաճախ անտեսել է դասակարգային պայքարի տնտեսական գործոնը։ 1870-1871 թթ. ֆրանս-պրուս․ պատերազմից հետո հանդես է եկել Գերմանիայի դեմ ռեվանշի պահանջով, պաշտպանել է ֆրանս-ռուսական մերձեցումը, Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը։ է․ Լավիսի հետ խմբագրել է «Ընդհանուր պատմությունը IV հարյուրամյակից մինչև մեր օրերը» աշխատությունը (համար 1-12, 1893-1901 թթ.), որի առաջին 8 հատորները ռուսաստանում լույս են տեսել 1897-1903 թվականներին, իսկ վերջին հատորները Ռուսաստանում են հրատարակվել «XIX դարի պատմությունը» խորագրով (համար 1-8, 1905-1907 թթ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/rambaud_alfred0677r3.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante
- ↑ 4,0 4,1 https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/312782
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Նոյեմբերի 10 մահեր
- 1905 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին