Jump to content

Ալֆրեդ Էյզենշտադտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Էյզենշտադտ
գերմ.՝ Alfred Eisenstaedt
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1898(1898-12-06)[1][2][3][…]
ԾննդավայրՏչև, Արևմտյան Պրուսիա, Գերմանական կայսրություն[4][5]
Մահացել էօգոստոսի 23, 1995(1995-08-23)[1][2][3][…] (96 տարեկան)
Մահվան վայրOak Bluffs, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][7][8][…]
ԳերեզմանՄաունթ Հեբրոն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունHU Berlin
ԵրկերՃապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթի ազգային շքանշան
 Alfred Eisenstaedt Վիքիպահեստում

Ալֆրեդ Էյզենշտադտ (գերմ.՝ Alfred Eisenstaedt. դեկտեմբերի 6, 1898(1898-12-06)[1][2][3][…], Տչև, Արևմտյան Պրուսիա, Գերմանական կայսրություն[4][5] - օգոստոսի 23, 1995(1995-08-23)[1][2][3][…], Oak Bluffs, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][7][8][…][9]), գերմանացի և ամերիկացի լուսանկարիչ ու լրագրող։ Ավելի շատ հայտնի է որպես «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում» լուսանկարի հեղինակ[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տչևում՝ հրեական ընտանիքում, 1906 թվականին ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Բեռլին։ Լուսանկաչությամբ տարվել է վաղ տարիներից, 14 տարեկանում ստացել է իր առաջին տեսախցիկը։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում զորակոչվել է հրետանային ծառայության, 1918 թվականին վիրավորվել է։ 1920-ական թվականներին աշխատել է գալանտերեաների վաճառող, 1928 թվականից վաստակել է լուսանկարչությամբ, 1929 թվականին սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել լուսանկարչությամբ։ Որպես լուսանկարիչ Ալֆրեդի առաջին առաջադրանքը եղել է 1929 թվականին՝ Թոմաս Մանի Նոբելյան մրցանակի պարգևատրման հանդիսակարգի ֆոտոռեպորտաժը։ Մինչպատերազմյան շրջանում նրա ամենահայտնի լուսանկարներից մեկը 1933 թվականին Ժնևում կայացած Ազգերի Լիգայի կոնֆերանսում Յոզեֆ Գեբելսի լուսանկարն էր[11]։ 1935 թվականյին Գերմանիայից տարագրվել է ԱՄՆ, որտեղ մինչև կյանքի վերջն ապրել է Նյու Յորքում։ Միացյալ Նահանգներ տարագրվելուց հետո նա սկսել է աշխատել Harper's Bazaar, Վոգ, ինչպես նաև Town and Country ամսագրերի համար[12]։ 1936-1972 թվականներին աշխատել է լուսանկարիչ Life ամսագրում[13], իր լուսանկարները հայտնվել են ամսագրերի կազմերին 90 անգամ, ինչպես նաև հրատարակման համար կատարել է ավելի քան 2500 առաջադրանք։ Մարդկանց լուսանկարները Ալֆրեդին օգնեցին գրել իր անունը լուսանկարչության պատմության մեջ[12]։

Պարգևներ և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջադիմության մեդալ (Ամերիկայի լուսանկարչական հասարակություն) (1987)
  • ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում (1989) նախագահ Ջորջ Բուշ ավագից[10]։

Նրա անունով է կոչվել 1999 թվականին կոլումբիական համալսարանի լրագրության Բարձրագույն դպրոցի կողմից լավագույն լուսանկարի համար սահմանված մրցանակը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alfred Eisenstaedt (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Notable Names Database — 2002.
  7. 7,0 7,1 7,2 http://www.independent.co.uk/news/people/obituary-alfred-eisenstaedt-1597827.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.biography.com/people/alfred-eisenstaedt-9285539
  9. Zone, Ray (2007). «Alfred Eisenstaedt». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  10. 10,0 10,1 «Lifetime Honors - National Medal of Arts». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  11. Eisenstaedt's photograph of Goebbels Արխիվացված 2011-07-16 Wayback Machine.
  12. 12,0 12,1 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  13. Grundberg, Andy. "Alfred Eisenstaedt, 90: The Image of Activity", The New York Times, November 12, 1998. Accessed September 25, 2007.
  14. Alfred Eisenstaedt Awards Established at Columbia, 11 November 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Էյզենշտադտ» հոդվածին։