Տչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
լեհ.՝ Tczew
Դրոշ Զինանշան
POL Tczew flag 1.svg POL Tczew COA 1.svg

Tczew, pohled na centrum města od nábřeží Visly.JPG
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1198 թ.
Մակերես22,26 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ83-100 à 83-110
Ավտոմոբիլային կոդGTC
Պաշտոնական կայքwrotatczewa.pl(լեհ.)
##Տչև (Լեհաստան)
Red pog.png

Տչև (լեհերեն՝ Tczew, կոշուբյան բարբառով՝ Derszewo, Dërszewò, գերմաներեն՝ Dirschau), քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում՝ պատմական Պոմերանիա երկրամասում, ներկայիս Պոմորյան վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է, թեև այդ համայնքից առանձնացված է և համարվում է առանձին քաղաքային համայնք՝ իր զբաղեցրած 22,38 քառակուսի կիլոմետր տարածքով2.[1]: Ընկած է Վիսլա գետի արևմտյան ափին, Գդանսկ քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 60 257[2][3], բնակչության խտությունը՝ 2504.4 մարդ/կմ²[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1198 թվականին։ 1260 թվականին դուքս Սամբոր II-ից քաղաքի կարգավիճակ և լյուբեկյան իրավունք է ստացել։ 1309 թվականին տևտոնյան ասպետները գնել են քաղաքն ու նրա շրջակա հողերը։

Ռեֆորմացիայի ժամանակ Դիրշաուի բնակիչները լյութերականություն են ընդունել։ 1577 թվականին Ստեֆան Բատորին ավերել է քաղաքը։ Լեհաստանի բաժանման ժամանակ բնակավայրը բաժին է հասել Պրուսիային։

XIX դարի կեսերին Բեռլին-Քյոնիգսբերգ երկաթուղու վրա գտնվող կայարանի շահագործման և արդյունաբերական վերափոխումների շնորհիվ քաղաքի դերն ու նշանակությունը կտրուկ կերպով աճել է։ Հենց այդ ժամանակ էլ կառուցվել են Վիսլայի վրայի զույգ կամուրջները, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշը։ Ընդունված է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է Տչևի այդ կամուրջների ռմբակոծությամբ[4]։

1975 – 1998 թվականներին քաղաքը գտնվել է Գդանսկի վոևոդության կազմում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով Տչևի բնակչության թվաքանակը եղել է 60 152, բնակչության խտությունը՝ 2687,76 մարդ/կմ2.[5]:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տչևը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.stat.gov.pl, արխիվացված օրիգինալից 2011-08-06-ին, https://web.archive.org/web/20110806110025/http://www.stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/PUBL_L_powierzchnia_ludnosc_teryt_2010.pdf, վերցված է 2011-08-06 
  2. 2,0 2,1 Citar web |url=https://www.polskawliczbach.pl/Tczew |titulo=Tczew (Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-01-17 |obra=Polska w liczbach |lingua=polonês
  3. 3,0 3,1 Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-17 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
  4. «Війна розпочалася в Тчеві» (польська) 
  5. www.stat.gov.pl, արխիվացված օրիգինալից 2011-08-05-ին, https://web.archive.org/web/20110805035920/http://www.stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/PUBL_l_ludnosc_stan_struktura_31_12_2010.pdf, վերցված է 2011-08-05 
  6. «Miasta partnerskie i zaprzyjaźnione»։ wrotatczewa.pl (լեհերեն)։ Tczew։ Վերցված է 2021-04-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]