Ալֆրեդ Էյզենշտադտ
Ալֆրեդ Էյզենշտադտ գերմ.՝ Alfred Eisenstaedt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Տչև, West Prussia, Գերմանական կայսրություն[4][5] |
Մահացել է | օգոստոսի 23, 1995[1][2][3][…] (96 տարեկան) |
Մահվան վայր | Oak Bluffs, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][7][8][…] |
Գերեզման | Մաունթ Հեբրոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | HU Berlin |
Երկեր | Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում |
Մասնագիտություն | լուսանկարիչ, ֆոտոլրագրող, լրագրող և ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ալֆրեդ Էյզենշտադտ (դեկտեմբերի 6, 1898[1][2][3][…], Տչև, West Prussia, Գերմանական կայսրություն[4][5] - օգոստոսի 23, 1995[1][2][3][…], Oak Bluffs, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][7][8][…][9]), գերմանացի և ամերիկացի լուսանկարիչ ու լրագրող։ Ավելի շատ հայտնի է որպես «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում» լուսանկարի հեղինակ[10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տչևում՝ հրեական ընտանիքում, 1906 թվականին ամբողջ ընտանիքով տեղափոխվել են Բեռլին։ Լուսանկաչությամբ տարվել է վաղ տարիներից, 14 տարեկանում ստացել է իր առաջին տեսախցիկը։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում զորակոչվել է հրետանային ծառայության, 1918 թվականին վիրավորվել է։ 1920-ական թվականներին աշխատել է գալանտերեաների վաճառող, 1928 թվականից վաստակել է լուսանկարչությամբ, 1929 թվականին սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել լուսանկարչությամբ։ Որպես լուսանկարիչ Ալֆրեդի առաջին առաջադրանքը եղել է 1929 թվականին՝ Թոմաս Մանի Նոբելյան մրցանակի պարգևատրման հանդիսակարգի ֆոտոռեպորտաժը։ Մինչպատերազմյան շրջանում նրա ամենահայտնի լուսանկարներից մեկը 1933 թվականին Ժնևում կայացած Ազգերի Լիգայի կոնֆերանսում Յոզեֆ Գեբելսի լուսանկարն էր[11]։ 1935 թվականյին Գերմանիայից տարագրվել է ԱՄՆ, որտեղ մինչև կյանքի վերջն ապրել է Նյու Յորքում։ Միացյալ Նահանգներ տարագրվելուց հետո նա սկսել է աշխատել Harper's Bazaar, Վոգ, ինչպես նաև Town and Country ամսագրերի համար[12]։ 1936-1972 թվականներին աշխատել է լուսանկարիչ Life ամսագրում[13], իր լուսանկարները հայտնվել են ամսագրերի կազմերին 90 անգամ, ինչպես նաև հրատարակման համար կատարել է ավելի քան 2500 առաջադրանք։ Մարդկանց լուսանկարները Ալֆրեդին օգնեցին գրել իր անունը լուսանկարչության պատմության մեջ[12]։
Պարգևներ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջադիմության մեդալ (Ամերիկայի լուսանկարչական հասարակություն) (1987)
- ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում (1989) նախագահ Ջորջ Բուշ ավագից[10]։
Նրա անունով է կոչվել 1999 թվականին կոլումբիական համալսարանի լրագրության Բարձրագույն դպրոցի կողմից լավագույն լուսանկարի համար սահմանված մրցանակը[14]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում — Ա․ Էյզենշտադտի նշանավոր լուսանկարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alfred Eisenstaedt (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.artnet.com/artists/alfred-eisenstaedt/
- ↑ 5,0 5,1 5,2 https://en.isabart.org/person/62667
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nndb.com/people/692/000113353/
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.independent.co.uk/news/people/obituary-alfred-eisenstaedt-1597827.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.biography.com/people/alfred-eisenstaedt-9285539
- ↑ Zone, Ray (2007)։ «Alfred Eisenstaedt»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին։ Վերցված է 2013-03-28
- ↑ 10,0 10,1 «Lifetime Honors - National Medal of Arts»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2013-03-28
- ↑ Eisenstaedt's photograph of Goebbels Archived 2011-07-16 at the Wayback Machine..
- ↑ 12,0 12,1 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Grundberg, Andy. "Alfred Eisenstaedt, 90: The Image of Activity", The New York Times, November 12, 1998. Accessed September 25, 2007.
- ↑ Alfred Eisenstaedt Awards Established at Columbia, 11 November 1997
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալֆրեդ Էյզենշտադտ կատեգորիայում։ |