Jump to content

Ալեքսեյ Սիսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսեյ Նորայրի Սիսակյան
Алексей Сисакян
Ծնվել էհոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 1, 2010(2010-05-01)[1] (65 տարեկան)
Լարնակա, Կիպրոս
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՄՀՄԻ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Բոգոլյուբով
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Աստանայի 10 տարի» մեդալ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Բևեռային աստղի շքանշան Անանիա Շիրակացու մեդալ «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան և Բարեկամություն մեդալ
ՀայրՆորայր Սիսակյան

Ալեքսեյ Նորայրի Սիսակյան (ռուս.՝ Алексей Норайрович Сисакян, հոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 1, 2010(2010-05-01)[1], Լարնակա, Կիպրոս), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր` (1986): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան (2005), ՌԳԱ թղթակից (2006) անդամ։

Կենսաֆիզիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկի` Նորայր Սիսակյանի որդին է, ֆիզիկական գիտությունների դոկտոր Իոսիֆ Սիսակյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատել է միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ Ն․ Ն․ Բոգո Աուբովի ղեկավարությամբ։ 1979-1989 թթ. այդ ինստիտուտի գլխավոր գիտնական քարտուղար, 1989-2005 թթ.` փոխտնօրեն, 2006-2010 թթ.` տնօրեն։ 1985 թվականից, միաժամանակ՝ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, 1982 թվականից Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի գիտական ղեկավար։

Միջուկային ֆիզիկա

Ալեքսեյ Սիսակյանը եղել է Ռուսաստանի ճարտարագիտական (1992), ՌԴ բնական (1994), Եվրոպական (Բրյուսել, 2003) Գիտությունների ակադեմիաների անդամ, Միջուկային Հետազոտությունների Միավորված Ինստիտուտի (ՄՀՄԻ) գիտական խորհրդի մասնիկների և դաշտերի հանձնաժողովի, Ապագա արագացուցիչների եվրոպական կոմիտեի անդամ, ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնի նախագահ, Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» միջազգային համալսարանի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, «Տարրական մասնիկների և ատոմային միջուկների ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ։ Տվերի պետական համալսարանի, ԵՊՀ (2005) պատվավոր դոկտոր, Աշտարակ քաղաքի պատվավոր քաղաքացի (2005)[2][3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայի տեսական խնդիրներին, տարրական մասնիկների ֆիզիկային, դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդներին ու հավասարումներին, ոչ տրիվիալ երկրաչափությամբ, համաչափությամբ և տոպոլոգիայով քվանտային համակարգերի հիմնախնդիրներին։ Ուսումնասիրել և զարգացրել է դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդները, հետազոտել տարրական մասնիկների բազմակի ծնման մեխանիզմները և հադրոնների փոխազդեցության մոդելները բարձր էներգիաների դեպքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1024786846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Ալեքսեյ Սիսակյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 399