Ալեքսեյ Սիսակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսեյ Նորայրի Սիսակյան Алексей Сисакян | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1944[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մահացել է | մայիսի 1, 2010[1] (65 տարեկան) Լարնակա, Կիպրոս |
| Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս և հետազոտող |
| Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ |
| Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա և տարրական մասնիկների ֆիզիկա |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
| Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980) |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
| Գիտական ղեկավար | Նիկոլայ Բոգոլյուբով |
| Պարգևներ | |
| Հայր | Նորայր Սիսակյան |
Ալեքսեյ Նորայրի Սիսակյան (ռուս.՝ Алексей Норайрович Сисакян, հոկտեմբերի 14, 1944[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 1, 2010[1], Լարնակա, Կիպրոս), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր` (1986): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան (2005), ՌԳԱ թղթակից (2006) անդամ։
Կենսաֆիզիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկի` Նորայր Սիսակյանի որդին է, ֆիզիկական գիտությունների դոկտոր Իոսիֆ Սիսակյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատել է միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ Ն․ Ն․ Բոգո Աուբովի ղեկավարությամբ։ 1979-1989 թթ. այդ ինստիտուտի գլխավոր գիտնական քարտուղար, 1989-2005 թթ.` փոխտնօրեն, 2006-2010 թթ.` տնօրեն։ 1985 թվականից, միաժամանակ՝ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, 1982 թվականից Մոսկվայի ֆիզտեխնիկական ինստիտուտի տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի գիտական ղեկավար։

Ալեքսեյ Սիսակյանը եղել է Ռուսաստանի ճարտարագիտական (1992), ՌԴ բնական (1994), Եվրոպական (Բրյուսել, 2003) Գիտությունների ակադեմիաների անդամ, Միջուկային Հետազոտությունների Միավորված Ինստիտուտի (ՄՀՄԻ) գիտական խորհրդի մասնիկների և դաշտերի հանձնաժողովի, Ապագա արագացուցիչների եվրոպական կոմիտեի անդամ, ՄՀՄԻ ուսումնագիտական կենտրոնի նախագահ, Բնության, հասարակության և մարդու «Դուբնա» միջազգային համալսարանի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, «Տարրական մասնիկների և ատոմային միջուկների ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ։ Տվերի պետական համալսարանի, ԵՊՀ (2005) պատվավոր դոկտոր, Աշտարակ քաղաքի պատվավոր քաղաքացի (2005)[3][4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի միջուկային ֆիզիկայի տեսական խնդիրներին, տարրական մասնիկների ֆիզիկային, դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդներին ու հավասարումներին, ոչ տրիվիալ երկրաչափությամբ, համաչափությամբ և տոպոլոգիայով քվանտային համակարգերի հիմնախնդիրներին։ Ուսումնասիրել և զարգացրել է դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդները, հետազոտել տարրական մասնիկների բազմակի ծնման մեխանիզմները և հադրոնների փոխազդեցության մոդելները բարձր էներգիաների դեպքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1024786846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=380&langid=1
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Ալեքսեյ Սիսակյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 399)։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 1 մահեր
- 2010 մահեր
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Լառնակա քաղաքում մահացածներ
- Խորհրդային գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
