Իոսիֆ Սիսակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիսակյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Իոսիֆ Նորայրի Սիսակյան
Ծնվել է1938 մարտի 8
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 9, 1995(1995-11-09) (տարիքը 57)
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկա, լազերային ֆիզիկա, համակարգչային օպտիկա
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր
ՀայրՆորայր Սիսակյան

Իոսիֆ Նորայրի Սիսակյան (մարտի 8, 1938(1938-03-08), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1995(1995-11-09), Մոսկվա, Ռուսաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982

Կենսաֆիզիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկի՝ Նորայր Սիսակյանի որդին է, ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Սիսակյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1982-1986 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ 1986-1995 թվականներին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եզակի սարքաշինության կենտրոնական ԿԲ պետ[1]։ Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների ֆիզիկային, լազերային ֆիզիկային, համակարգչային օպտիկային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007