Ալեքսեյ Գերման
Ալեքսեյ Գերման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 20, 1938[1] |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 21, 2013[3][1] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0314516 |
Ալեքսեյ Յուրևիչ (Գեորգիևիչ)[6] Գերման (ռուս.՝ Алексе́й Ю́рьевич (Гео́ргиевич) Ге́рман, հուլիսի 20, 1938[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - փետրվարի 21, 2013[3][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]: Տիրապետում է վավերագրականին բնորոշ սև-սպիտակ գեղարվեստական կինոնկարների նկարահանման ոճին և տեխնիկային։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1938 թվականի հուլիսի 20-ին Լենինգրադում։ Գրող Յուրի (Գեորգիա) Գերմանի և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտտենբերգի որդին է։ 1960 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը, դասընթացի ղեկավար Ալեքսանդր Մուզիլ)։
Աշխատել է Սմոլենսկի դրամատիկական թատրոնում, այնուհետև, 1961-1964 թվականներին՝ Լենինգրադի դրամատիկական Մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի հետ։
1964 թվականից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի երկրորդ ռեժիսոր, այնուհետև՝ բեմադրող ռեժիսոր։ Նրա «Ստուգում ճանապարհներին» ֆիլմը 15 տարի մնացել է դարակների վրա և էկրան է բարձրացել միայն վերակառուցման տարիներին։ 1985 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։ 1990 թվականին կազմակերպել է «ԱՓՖՍ» կինոստուդիան (Առաջին փորձարարական ֆիլմի ստուդիա) և մինչև իր մահը` 2013 թվականը, եղել է նրա գեղարվեստական ղեկավարը։ 1998 թվականից Գերմանը Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում կազմակերպել է հեղինակային արվեստանոց։ 2010 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոֆորումի նախագահը։
Ալեքսեյ Գերմանը մահացել է 2013 թվականի փետրվարի 21-ին՝ 75 տարեկան հասակում, Սանկտ Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայի հիվանդանոցում՝ երիկամային անբավարարությունից։ Թաղվել է փետրվարի 24-ին՝ Սանկտ Պետերբուրգի Բոգոսլավսկի գերեզմանոցում[7][8][9]։
2013 թվականի աշնանը հետմահու արժանացել է Հռոմի կինոփառատոնի «Կապիտոլիական ոսկե գայլ» մրցանակի՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար (Lifetime Achievement Award): Մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Հռոմում, նոյեմբերի 13-ին, Գերմանի «Դժվար է աստված լինել» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի շրջանակներում։ Մրցանակը ստացել են ռեժիսորի այրին՝ Սվետլանա Կարմալիտան և նրա որդին Ալեքսեյ Գերման կրտսերը[10][11]]: Կազմակերպիչները նշել են, որ առաջին անգամ եվրոպական փառատոների պատմության մեջ որոշվել է նման մրցանակ շնորհել մահացած կինեմատոգրաֆիստին[12]։ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները խնդրել են Գերմանների ընտանիքին թույլատրել «Դժվար է աստված լինել» ֆիլմը ընդգրկել հիմնական մրցույթում, բայց մերժում են ստացել[13]։
Ընտանիք[14]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայրական կողմ
- Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[15]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[16]։
- Պապը եղել է երդվյալ հավատարմատար, դատական վերահսկիչ, արքունի խորհրդական Ալեքսանդր Վլադիմիրովիչ Ռիտենբերգը։
- Տատ՝ Յուլիա Գավրիլովնա Տիկտինա։
- Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
- Քույր՝ Մարինա Նիկոլաևնա Կովարսկայա (1931), Նիկոլայ Արոնովիչ Կովարսկու և Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգի դուստրը։
- Մայր՝ Տատյանա Ալեքսանդրովնա Ռիտենբերգ (1904-1995)։
- Նախապապը եղել է երդվյալ հավատարմատար, պետերբուրգյան հրեական համայնքի մեկենաս, պետական խորհրդական Գավրիիլ Անդրեյեվիչ Տիկտինը[15]։ Մյուս նախապապը Վլադիմիր Ազրիելևիչ Ռիտենբերգը և նրա եղբայրը Արոն Ազրիելևիչ Ռիտենբերգը (1867-?) եղել են մահուդի և մորթե կոշկեղենի պետերբուրգյան առևտրի տան և մանուֆակտուրայի սեփականատեր, որի հիմնադիրը եղել է առաջին գիլդիայի կովենյան վաճառական Ազրիել Դավիդովիչ Ռիտենբերգը[16]։
- Հայրական կողմ
- Պապ՝ Պավել Նիկոլաևիչ Գերման, շտաբս կապիտան։
- Տատ՝ Նադեժդա Կոնստանտինովնա Իգնատևա, գեներալի դուստր, գթության քույր։
- Հայր՝ Յուրի Պավլովիչ Գերման, գրող (1910-1967)։
- Կին՝ Սվետլանա Իգորևնա Կարմալիտա, սցենարիստ (1940-2017)։
- Որդի՝ Ալեքսեյ Գերման կրտսեր, ռուս կինոռեժիսոր, սցենարիստ (1976)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | ||||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Դերասան | Դեր | ||
1967 | Յոթերորդ արբանյակը[17] | ||||
1971 | Ստուգում ճանապարհներին | ||||
1976 | Քսան օր առանց պատերազմի | ||||
1977 | Նստիր կողքիս, Միշկա | ||||
1980 | Ռաֆֆերտի | լրագրող | |||
1980 | Սերգեյ Իվանովիչը թոշակի է անցնում | Նիկոլայ Դմիտրիևիչ | |||
1981 | Տնօրենի անձնական կյանքը | Կոնստանտին Մուստաֆիդի | |||
1981 | Ճամփորդություն Կովկասյան լեռներով | ||||
1983 | Տորպեդակիր ինքնաթիռներ[18] | ||||
1984 | Իմ ընկեր Իվան Լապշինը[19] | ||||
1985 | Կար մի խիզախ կապիտան | ||||
1986 | Ասք խիզախ Խոչբարի մասին | ||||
1987 | Իմ ռազմական հաշվարկը | ||||
1990 | Канувшее время | ||||
1991 | Հաղթողի ստվերը (Օստրարայի մահը) | ||||
1991 | Կինոն փրկում է ժամանակը (վավերագրական) | ||||
1991 | Անդրեյ (վավերագրական) | ||||
1994 | Կողպեք | Կլամմ | |||
1994 | Սատանայական վոդևիլ (վավերագրական) | ||||
1995 | Ժամանած գնացքներ / Տրոֆիմ | ||||
1996 | Ժիզելի մոլուցքը | врач | |||
1996 | Սերգեյ Էյզենշտեյն, ինքնակենսագրական (վավերագրական) | ||||
1998 | Хрусталёв, машину! | ||||
1998 | Սառը պատերազմ (վավերագրական, սերիա 14) | ||||
1998 | Որպեսզի հիշեն (վավերագրական, թողարկում 48) | ||||
2003—2012 | 85-ում Գերմանը 122 է Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական) | ||||
2005 | Գերման՝ Գերմանի որդի Արխիվացված 2019-03-27 Wayback Machine (վավերագրական) | ||||
2005 | Այլ Միրոնով (վավերագրական) | ||||
2008 | Владимир Высоцкий. Я приду по ваши души (վավերագրական) | ||||
2008 | Գերմանոլոգիա (վավերագրական) | ||||
2008 | Դեմիուրգ (վավերագրական) | ||||
2010 | Ավելին քան սերը. Գերման և Կարմալիտա (վավերագրական) | ||||
2011 | Իմ ընկեր Անդրեյ Բոլտնև (վավերագրական) | ||||
2011 | Ֆիլմի ղեկավարների պատմություն կամ շինարարները և վերակառուցողները Արխիվացված 2019-03-29 Wayback Machine (վավերագրական, սերիաներ 6—8) | ||||
2012 | Դժվար է աստված լինել (վավերագրական) | ||||
2013 | Դժվար է աստված լինել |
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քսան օր առանց պատերազմի» ֆիլմի համար
- Ժորժ Սադուլյաի (Ֆրանսիա) մրցանակ - 1977
- «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմի համար
- Ժյուրիի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակ և Է. Արտարիայի մրցանակ Լոկարնո-1986 միջազգային կինոփառատոնում
- Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ - 1987
- «Ստուգում ճանապարհներին» ֆիլմի համար
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1988
- Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում քննադատության մրցանակի դափնեկիր -1987 за фильмы: «Ստուգում ճանապարհներին», «Քսան օր առանց պատերազմի», «Իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերի համար
- «Խրուստալյով մեքենա» ֆիլմի համար
- Ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցույթին (1998)
- Վիսոցկու մրցանակի դափնեկիր «Իմ կյանքի ընթացքը» - 1999
- «Ոսկե դար» բելգիական կինեմատոգրաֆիական պատվավոր մրցանակի դափնեկիր - 1999
- «Նիկա» մրցանակներ 1999 թվականի համար` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում
- Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե Խոյ» ազգային մրցանակ 1999 թվականի համար, լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգերում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ։
- Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (1994)[6]
- ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1988)
- «Ոսկե խոյ» մրցանակ «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» անվանակարգում («Եզակի արվեստանոցի ստեղծման, ինտուիցիայի և հաստատակամության համար») - 1992
- «Տրիումֆ» մրցանակ - 1998
- Սերգեյ Դովլաթովի անվան մրցանակ - 1998
- Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2003)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար » IV աստիճանի շքանշան[18]
- Պատվո շքանշան (30 հուլիսի 2008) - հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման բնագավառում ունեցած ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[20]
- Ցարսկոսելսկի գեղարվեստական մրցանակ (2012)
- «Ոսկե կենտավր» համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար (2012) - «Ուղերձ մարդուն» փառատոնի բարձրագույն պարգևը[21]
- «Ոսկե Կապիտոլիական գայլ» կինոարվեստում ներդրման համար (2013)
- «Նիկա» մրցանակ 2015 թվականի համար (հետմահու) - տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար («Դժվար է աստված լինել»)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականին «Լյուդմիլա Գուրչենկո» հեռուստասերիալում ռեժիսորի դերը խաղում է դերասան Իգոր Մարիչևը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119213427 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/27862
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/5280
- ↑ 6,0 6,1 6,2 Награждён указом президента России № 86 от 11 января 1994 года
- ↑ А. Герман-мл. (2013 թ․ փետրվարի 21). «Не стало моего отца». «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Режиссёр Алексей Герман-старший скончался от почечной недостаточности». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Алексея Германа похоронили в Санкт-Петербурге
- ↑ «Герман-старший посмертно награждён в Риме за вклад в киноискусство» (ռուսերեն). РИА Новости. 2013 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Nick Vivarelli. (2013 թ․ հոկտեմբերի 8). «Rome Fest To Honor Aleksei German Posthumously» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «The great Russian filmmaker Aleksei Yuryevich German honoured with the Award for Lifetime Achievement» (անգլերեն). romacinemafest.it. 2013 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Памяти Алексея Германа». Эхо Москвы. 21.02.2013.
- ↑ «Алексей Герман. Биография». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Книга жизни: воспоминания С. М. Дубнова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Владимир Колганов «Герман, или Божий человек»
- ↑ Համառեժիսոր Գրիգոր Արանովի հետ։
- ↑ В титрах фильма стоит только имя супруги режиссёра Светланы Кармалиты, сам Герман в связи со сложными отношениями с руководством студии в качестве автора сценария не указан
- ↑ В титрах фильма в качестве сценариста указан только Эдуард Володарский
- ↑ Указ Президента РФ от 30 июля 2008 г. № 1148
- ↑ «Первый приз фестиваля «Послание к человеку» получил Алексей Герман». РИА Новости. 2012 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алексей Герман в «Энциклопедии отечественного кино»
- Статьи об Алексее Германе на сайте журнала «Сеанс» Արխիվացված 2010-03-07 Wayback Machine
- Алексей Герман на сайте проекта «Чапаев» Արխիվացված 2019-03-29 Wayback Machine
- «Я абсолютно разлюбил кино»: одно из последних интервью Алексея Германа Արխիվացված 2017-12-01 Wayback Machine
- «Да, я хам, но все претензии — после съёмок» Արխիվացված 2020-10-28 Wayback Machine
- «Алексей Герман: «Правда — не сходство, а открытие»». // Искусство кино. № 12, 2001. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- Свиридова А. «Алексей Герман: «Мы — рабы»». Дискурс. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2013 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ