Jump to content

Սվետլանա Կարմալիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Կարմալիտա
Ծննդյան թիվ՝մարտի 9, 1940(1940-03-09)[1][2]
Ծննդավայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հուլիսի 4, 2017(2017-07-04)[2] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0439734

Սվետլանա Իգորևնա Կարմալիտա (ռուս.՝ Светлана Игоревна Кармалита, մարտի 9, 1940(1940-03-09)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2017(2017-07-04)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոսցենարիստ։

Ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի կինն ու գործընկերը, ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի մայրը։

ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ (2000), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1986):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Կարմալիտան ծնվել է 1940 թվականի մարտի 9-ին, Կիևում։ Պատերազմից հետո մոր և խորթ հոր՝ թատերագետ Ալեքսանդր Բորշչագովսկու հետ տեղափոխվել է Մոսկվա[4][5]։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է ԽՍՀՄ Լեզվաբանության ինստիտուտի գրադարանում, եղել է Լիտերատուրնայա գազետա թերթի թղթակից, 1990 թվականից` առաջին և փորձարարական ֆիլմի ստուդիայում (СПиЭФ):

1968 թվականին հանդիպել է կինոռեժիսոր Ալեքսեյ Գերմանին[4], և 1975 թվականին նրանք ամուսնացել են, և Սվետլանան դարձել է Գերմանի զինակիցն ու համախոհը[5]։ Սվետլանա Կարմալիտան եղել է Գերմանի «Խրուալյոով, դեպի մեքենան» և «Դժվար է լինել աստված» ֆիլմերի սցենարիստն է, ինչպես նաև այլ ռեժիսորների ֆիլմերի սցենարիստ՝ «Նստիր կողքս, Միշկա» (ռեժիսոր՝ Յակով Բազելյան), «Ճամփորդություն Կովկասյան լեռներով» (ռեժիսոր՝ Միխայիլ Օրդովսկի), «Տորպեդակիր ինքնաթիռներ» (ռեժիսոր՝ Սեմյոն Արանովիչ), «Մի խիզախ կապիտան էր ապրում» (ռեժիսոր՝ Ռուդոլֆ Ֆրունտով), «Իմ ռազմական հաշվարկը» (ռեժիսոր՝ Միխայիլ Նիկիտին), «Հեքիաթ խիզախ Խոչբարեի մասին» (ռեժիսոր՝ Ասխաբ Աբակարով, Միխայիլ Օրդովսկի), «Օտրարի մահը» (ռեժիսոր՝ Արտակ Ամիրկուլով)։

1998 թվականից Ալեքսեյ Գերմանի հետ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում վարել են ռեժիսորների դասընթացներ։ 2012 թվականից եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը[5]։

Մի շարք չիրականացված (Ա. Գերմանի հետ) սցենարների հեղինակ է՝ «Դիք Շելթոնի տխուր և ուսուցողական պատմությունը, բարոնետ, որը երբեք ասպետ չդարձավ» (ըստ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Սև նետը» վեպի), «Երկար գիշերային ավտոկանգառ», «Ռիկի-Տիկի-Տավի» (Ռեդյարդ Քիփլինգի Ռիկի-Տիկի-Տավի վեպի հիման վրա)։

Որդին կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերն է։

Սվետլանա Կարմալիտան մահացել է 2017 թվականի հուլիսի 4-ին՝ 78 տարեկան հասակում, ինսուլտից[6]։ Թաղված է Բոգոսլովսկոե գերեզմանատանը՝ ամուսնու կողքին[7][8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ֆիլմ
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
1977 Նստիր կողքս, Միշկա
1980 Ճամփորդություն Կովկասյան լեռներով
1983 Տորպեդակիր ինքնաթիռներ
1985 Մի խիզախ կապիտան էր ապրում
1987 Իմ ռազմական հաշվարկը
1987 Հեքիաթ խիզախ Խոչբարեի մասին
1991 Օտրարի մահը
1998 Խրուստալյով, դեպի մեքենան
2013 Դժվար է աստված լինել

Պարգևներ, կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Ա. Դովժենկոյի անվան մրցանակ (1984) «Տորպեդակիր ինքնաթիռներ» ֆիլմի համար
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1986).
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2000) - արվեստի բնագավառում ծավալած գործունեության համար[9]
  • Սարսկոսելսկայա արվեստի մրցանակի դափնեկիր (2012)

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 — «Ավելին, քան սերը, Գերման և Կարմալիտա»[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://kremlin.ru/acts/bank/15775
  4. 4,0 4,1 Михаил Трофименков (4 июля 2017). «Умерла Светлана Кармалита». Коммерсантъ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Скончалась жена и соратник Алексея Германа Светлана Кармалита». Фонтанка.ру. 4 июля 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  6. Зоя Игумнова (4 июля 2017). «Алексей Герман: «Занимаясь похоронами друга, мама получила инсульт»». Известия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  7. Светлану Кармалиту похоронят на Богословском кладбище, рядом с мужем // metronews.ru, 4 июля 2017
  8. «Вдову режиссёра Алексея Германа-старшего Светлану Кармалиту похоронили в Санкт-Петербурге». Вечерняя Москва. 7 июля 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Указ Президента Российской Федерации от 4 июля 2000 года № 1245 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  10. «Больше, чем любовь. Светлана Кармалита и Алексей Герман». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]