Դժվար է աստված լինել (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դժվար է աստված լինել
ռուս.՝ Трудно быть богом
Դժվար է աստված լինել (ֆիլմ, 2013).jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԺանրՖանտաստիկ ֆիլմ, դրամա
ՀիմքԴժվար է աստված լինել
Թվականնոյեմբերի 13, 2013[1] և սեպտեմբերի 3, 2015[2]
ՊրեմիերաՌուսաստան Ռուսաստան
ԼեզուՌուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Յուլևիչ Հերման
ՊրոդյուսերՎիկտոր Իզվեկով, Ռուշան Նասիբուլին
Սցենարի հեղինակԱլեքսանդր Հերման, Սվետլանա Կարմալիտա
ԴերակատարներԼեոնիդ Յարմոլնիկ
ՕպերատորՎլադիմիր Իլին
Յուրիյ Կլիմենկո
ԵրաժշտությունՎիկտոր Լեբեդև
Նկարահանման վայրHukvaldy Castle?[3]
Կինոընկերություն«Լենֆիլմ»
Տևողություն177 րոպե
Բյուջե10 մլն. $
Շահույթ1,4 մլն. $[4]

«Դժվար է աստված լինել», Ստրուգացկի եղբայրների համանուն պատմության հիման վրա ստեղծված 2013 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմը. ռեժիսոր Ալեքսեյ Հերմանի վերջին ֆիլմը։ Ֆիլմը ստեղծելու համար պահանջվել է մոտ 14 տարի և վերջացել է այն ժամանակ, երբ մահացել է ռեժիսորը (մահացել է 2013 թվականի փետրվարի 21-ին)։

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 13-ին, Հռոմեական կինոփառատոնի ժամանակ, որը Հերմանին հետմահու տվել է «Ոսկե Կապիտոլական գայլ» պարգևը կինոարվեստի մեջ իր ներդրումը ունենալու համար (ֆիլմի պրեմիերան անց է կացվել մրցույթի շրջանակներից դուրս)[5]։ 2014 թվականի փետրվարի 27-ին այն դուրս է եկել ռուսական կինովարձույթում[6]։ 2015 թվականի մարտին ֆիլմը յոթ անգամ ստացել է «Նիկի» մրցանակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում մեկ այլ մոլորակի վրա, որը խորտակված է խուլ միջնադարում, Զապրովիլի մայրաքաղաք Արկանարում։ Պատմությունը այստեղ իր ուղղով է անցել. Վերածնունդը չի եղել, գիտության և կուլտուրայի խնդիրները մահանում են ռեակցիայի ճնշման տակ, ամեն տեղ կեղտոտ և խոնավ է։ Մի ժամանակ Երկիրը մի քանի տասնյակ գիտնական է ուղարկել այնտեղ, սակայն ազդել այդտեղի քաղաքակրթության վրա նրանք չեն կարող։ Երկրաբնակներից մեկը՝ Ռումատա Էսթորսկին, արդեն 20 տարի է ապրում է վեհանձն դոնի անվան տակ, այդտեղի բնակիչների մոտ Աստծո որդի հռչակվելով։ Կռվելով մենամարտերում, Ռումատան չի սպանում թշնամիներին, այլ պարզապես կտռում է նրանց ականջները, նրան արգելված է սպանել։ Նա փորձում է փրկել գիտական մտքի միայնակ կրողներին՝ ընթերցասերիներին, որոնց ետևից միշտ ընկած են «մոխրագույնների» ջոկատները Դոն Ռեբի գլխավորությամբ, ով բռնությամբ տիրացել է պետության կառավարությանը։

Իր գերիներց Ռումատան իմանում է Ծխախոտագործի փողոցի ինչ որ ծխախոտագործի մասին, ում հարևանները ընթերցասերներից և գիտուններից մեկն են համարում։ Ճահիճների մոտ գտնվող քարե կղզիների մոտ, որոնք շրջապատում են քաղաքը, Ռումատան պահում է գաղտնի դուրս բերած գիտնականներին։ Այստեղ ժամանակ առ ժամանակ նաև երկրացիներն են հավաքվում, ովքեր ավելի շատ են հարբեցողության մեջ թաղված։ Բուժող Բուդախը, ում պետք է ապաստարան հասցնեին, անհայտացել է ուղեկցորդ պահակախմբի հետ։ Ցանկանալով պարզել նրա ճակատագիրը, Ռումատան թագավորի մոտ ընդունելության է գնում, սակայն անհաջողություն է ապրում։ Քաղաքում Ռումատան հանդիպում է իր ծանոթ բարոն Պամպուին։ Հարբեցողության գիշերվանից հետո Ռումատուին ամրոցում բռնում են Դոնա Ռեբի մարդիկ և նախարարի մոտ հարցաքննության են տանում։ Ռոբան հայտնում է նրան, որ դարձել է Օրդենի մագիստրոսը, և ցանկանում է բացել այն գաղտնիքը, թե ով է իրականում Ռումատան։ Իրենց խոսակցությունից նախարարը Ռումատուին հանգիստ է թողնում և նրան պահակախումբ է տալիս։

Քաղաքում հայտնվում են Օրդենի սև վանականները ովքեր երեկոյան տիրացել են Արկանարին։ Թագավորի ընտանիքը կոտորված է, սկսում են իրականացնել պալատականների մահապատիժները։ Առավոտյան Ռումատան ուղևորվում է դեպի Երջանիկ աշտարակը և այնտեղից հանում է Բուդախին և այնտեղ հայտնված բարոն Պամպուին։ Պամպան, փորձելով անհայտանալ քաղաքից, մահանում է, իսկ նրա նետերով ծածկված մամինը, մուրացկանները գցել էին աղբանոց։ Այդ ժամանակ, Ռումատան խոսում է Բուդախի հետ, փորձելով հասկանալ, թե գիտնականը ինչ խորհուրդ կտար աստծուն, ինչպես կրկին հարթեցնել Արկանարի աշխարհի դրությունը։ Բուդախաի պատասխանը չի գոհացնում երկրացուն՝ թույլերը կփոխանակեն ուժեղներին, սակայն իշխանության համար կռիվը դա չի կանգնեցնի։ Ռումատան Բուդախի հետ միասին վերադառնում է տուն։ Դոնի ամրոցը երեկոյան հարձակման է ենթարկվել, իսկ երկու ծառաները սպանված են։ Այստեղ Ռումատան հանդիպում հանդիպում է Արատա Գորբատովին, ՛ով փորձում է համոզել նրան գլխավորել ծառաների ապստամբությունը, սակայն Ռումատան հրաժարվում է այդ առաջարից՝ ժամանակը կանցնի և նոր ծառաներ, նոր պարոններ, և նոր Արատա կհայտնվի։ Ռումատան Արատային տալով Օրդենի պաշտպանիչ նշանը, հրամայում է ծառաներին փայտերով քշել նրան։ Հաջորդ առավոտ Ռումատայի սիրեցյալ Արին մահանում է աղեղնազեն նետից, որը նրա ճակատին էր արձակվել։ Որոշ ժամանակ անց Ռումատայի տուն են ներխուժում Օրդենի զինվորները, փորձելով գտնել հերետիկոսների, ովքեր սխալմամբ մեկ այլ մարդու էին բնութագրում, և այդ բնութագրումից անհնար էր չհասկանալ, որ դա Արատան է։ Ռումատան հայտնում է նրանց ղեկավարին՝ Արիմեի նախկին ուսանողին, որ կսպանի նրանց բոլորին։ Առաջին հերթին նա սպանում է Արիմեին։ Թափելով նրա աղիքները դոն Ռումատան գնում է քաղաք։

Մի խումբ երկրացիներ անցնում են Արկանարի փլատակների կողքով:Նրանք դիակների բլուրներ են գտնում, որոնց մեջ էին Արատան և դոն Ռոբան։ Երկրացիների խոսակցությունից պարզ է դառնում, որ Արին մահացել է Արատայի նետից, ով ցանկանում էր Ռումատային Օրդենի վանականների վրա հրահրել։ Վերջապես, Դոն Կոնդորը և Պաշկան գտնում են Ռումատային, ով ցնցոտիներով միայնակ նստած էր ճահճի մեջ։ Նա հրաժարվում էր Երկիր վերադառնալ։ «Չէ որ Աստված նույնպես կարող է հոգնել»՝ ասում է նա Կոնդորին։

Ձմեռ, թաքնված ընթերցասերիներից երկուսը, ովքեր թաքնվում էին ճահճուտներում, ընդհարվում և սպանում են մեկը մյուսին, Ռումատան նվագում է սաքսոֆոնով, ձիավորների թափորը դանդաղ հեռանում է։

Ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Հերմանը որոշել էր նկարահանել «Դժվար է աստված լինել» ֆիլմը դեռ 1968 թվականին, գրքի թողարկումից 4 տարի անց։ Բորիս Ստրուգացկիի հետ նրանք գրեցին սցենարի առաջին տարբերակը։ Օգոստոսին Հերմանը թույլտվություն ստացավ նկարահանման համար։ Գլխավոր դերում ռեժիսորը ցանկանում էր սկարահանել Վլադիմիր Ռեցեպտրին[7]։

Սցենարի երկրորդ տարբերակը վերջացավ 1968 թվականի օգոստոսի 20-ին։ Հաջորդ օրը սովետական զորքերը Չեխոսլովակիա մտցվեցին Պրահայի գարունը ճնշելու համար։ Ըստ Հերմանի վկայության, նա արվեստանոց զանգահարեց, և նրան ասել էին. «Ալեքսեյ, մոռացեք մտածել այդ ֆիլմի մասին։ Մենք խորհուրդ կտանք ձեզ նույնիսկ մի կողմ գցել այդ գիրքը, քանի որ՝ դուք ինքներտ եք հասկանում»[7]։

Պատահականության արդյունքում՝ 1968 թվականի օգոստոսի 21-ին, Ալեքսեյ Հերմանը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Սվետլանա Կարմիլիտոյի հետ։ Շատերը նշում են այդ սիմվոլիզմը այն մասին, որ երեսուներկու տարի անց Հերմանը եկավ Չեխիա, որպեսզի այստեղ նկարահանի «Դժվար է աստված լինել» ֆիլմը, արդեն մեկ այլ սցենարով, որը նա գրել է իր կնոջ՝ Սվետլանայի հետ[7]։

Երբ տարիներին վերակառուցման թվականներին Ստրուգացկիների պատմության էկրանավորումը սկսվեց, գրողների հիմնական պահանջը այն էր, որ ֆիլմի ռեժիսորը սովետական թվականներից լինի, ցանկալլի է Ալեքսեյ Հերմանը։ Սակայն «Սովինֆիլմ»-ի ղեկավարությունը Գերմանիայից հրավիրեց ռեժիսոր Փեթեր Ֆլյայշմանին (ով համաձայնվել էր դառնալ կինոնկարի պրոդյուսերը)։ Նրա քչախոսության և ծանր բնավորության պատճառով Ստրուգացկիները վերջացրեցին ղեկավարել նկարահանումների պրոցեսը, և 1989 թվականին թողարկված «Դժվար է աստված լինել» ֆիլմը նրանց ընդհանրապես դուր չեկավ։

Իմանալով նկարահանումների սկսման մասին, Հերմանը Հոսկինոին դիմեց իր աշխատանքի վերսկսման համար։ Նա նաև եղել է Կիևի նկարահանման հրապարակում, հանդիպել է Ֆլյայշմանի հետ, սակայն համագործակցության մասին ոչինչ չեն պայմանավորվել այն պատճառով, որ գերմանացի ռեժիսորը հրաժարվել էր փոփոխություններ մտցնել ֆիլմի սցենարի մեջ։ Գեսկինոի ղեկավար Ալեքսանդր Կամշալովը Հերմանին առաջարկեց Ֆլյայշմանի հետ զուգահեռ նկարահանել նկարահանել իր ֆիլմը։ Սակայն սցենարի վերաբերյալ նոր աշխատանքը, որում Հերմանը ներկայանալու էր Սվետլանա Կարմալիտոյի հետ, վերջացրած չէր[7]։ Ալեքսեյ Հերմամնը դա նրանով բացատրեց, որ 1980-ականների վերջերին ֆիլմը վերապատմելու կարիք չկար, ամեն ինչի մասին կարելի է ուղիղ տեքստով խոսել. Մենք քսան էջ գրեցինք և թողեցինք, քանի որ աստված լինելը այդքան էլ դժվար չէր. ինչի՞ համար է նա Ռեբը, այլ ոչ թե Բերիան..»[8]:

Երրորդ անգամ հերմանը վերադարձավ «Դժվար է աստված լինել»-ի սյուժեին 10 տարի անց։ Խմբագիր Եվգենիյ Պրիցկերը, Հերմանի խնդրանքով կարդալով 1968 թվականի սցենարը, հայտնեց ռեժիսորին, որ սա «կոմերիտական աշխատանք» է և չի կարելի այն նկարահանել, ինչի հետ Հերմանը համաձայնվեց[9]։ Նոր սցենարը նկարահանվել է նրա և կնոջ կողմից Ստրուգացկու վեպի մոտիվներով։ Պյոտր Վայլը, կարդալով սցենարը, ասում էր, որ դրա հետ միասին Ստրուգացկու ուղղընթաց վեպը ազատվում էր վաթսունամյակությունից»[7]։ Ալեքսեյ Հերման կրտսերը ռուսական ԶԼՄ-ի հետ զրուցելու ժամանակ հերքել է այդ տեսանկյունը, հրապարակոլեվո, որ Վայլը ապրում էր այն ժամանակ, երբ վաթսունամյակությունը որոշ դիրքերում հետ էր ընկել։ Սակայն հիմա այն վերադարձել է[10]։

Բորիս Ստրուգացկին (1933-2012) 2010 թվականի մայիսի իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ Գերմանը «իր հետ ոչ մի հարցում չի խորհրդակցել»։ Ըսն որում Ստրուգացկին հայտարարեց, որ «շուտ գիտեր, որ ֆիլմը հրաշալի և նույնիսկ նշանակակալից կլինի»[11]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Յարմոլնիկ — Դոն Ռումատա
  • Ալեքսանդր Չուտկո — դոն Ռեբա
  • Յուրիյ Ցուրիլո — բարոն Պամպա
  • Եվգենիյ Հերչակով — Բուդախ
  • Վալենտին Գոլուբենկո — Արատա
  • Լեոնիդ Տիմցունիկ — Արիմա
  • Եվգենիյ Վաժենին — արքայազնի դայակ, դոն
  • Նատալյա Մոտեվա — Արի
  • Պյոտր Մերկուրև — Գուռ
  • Նիկիտա Ստրուկով — Կուսիս
  • Կոնստանտին Բիկով — վանական
  • Վալերիյ Վելիչկո — դոն Կեո
  • Վալերիյ Բոլտիշև — դոն Ռիպատ
  • Միխաիլ Գուրո — մոխրագույն պետ
  • Ալեքսանդր Դրալյուկ — վանական գրող
  • Յուրիյ Դումչև — Ռոե Կեու
  • Ռամիս Իբրահիմով — Մուգա
  • Յուրիս Լաուցինշ — դահիճ
  • Վիտաուտաս Պաուկշտե — Կաբանի
  • Անվարի Լիբաբով — ստրուկ
  • Յուրիյ Նիֆոնտով — դոն Տոմեո
  • Ալեքսանդր Օռլովսկիյ — Պաշկա
  • Վլադիմիր Ռոզիգրաև
  • Ստուպնիկով Սերգեյ — թագավոր
  • Մարինա Ռոկինա — թագավորի սիրուհի
  • Ալեքսանդր Ռոնիս — ջահակիր
  • Անաստասիա Կապտուրենկո — աղջիկ պանդոկից
  • Անդրեյ Օբնարուխին — մարտական վանական
  • Պավել Ռոմանով — ազնիվ ընթերցասեր
  • Միժաիլ Տեպլիցկիյ — մոխրագույն պետ
  • Պավել Ստեփանով
  • Գեորգիյ Պիցխելաուրի
  • Վասիլիյ Դոմրաչև — կառավարիչ[12]
  • Յուրիյ Աշիխմին — ստրուկ
  • Վլադիմիր Յումատով — հեղինակի ձայն

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությոունը գրել է պետերբուրգի կոմպոզիտոր Վիկտոր Լեբեդօվը։ Ահա թե ինչպես է նա նկարագրում ֆիլմի շուրջ աշխատանքները[13]։

Aquote1.png Այնպես ստացվեց, որ վերջին կես տարին Ալեքսեյ Հերմանը հիվանդ էր։ Եվ շատ անհաջող պահի էր վերջանում ֆիլմի շուրջ աշխատանքները։ Նա մի քանի անգամ իմ տուն է եկել, մենք միասին նստում էինք Սվետլանա Կարմալիտոյի հետ, ով կածես Հերմանի «երկրորդ ես-ն» էր, և լոիծում էինք խնդիրները։ Հետո ես սկսեցի հասկանալ, որ ինչ որ վերջնական շրջանում, երաժշտությունը այդ հասկացության մեջ, որին մենք համակերպվել էինք, այստեղ հարկավոր չէ։ Եթե երաժշտական խումբը, հոգևորականներից կազմված խումբ է, եթե դա երկրացիներին Երկրի մասին հիշեցնող երաժշտութոյւն է, ուրեմն դա սուլոց է՝ ինչը որ արվել է։ Եթե Անտոնը խաղում է սաքսոֆոնի վրա, հիշելով Երկիրը, ուրեմն նա խաղում է քոլեջում սովորածը, ինչը Դյուկ Էլինգթոնի ոճի մեջ է։ Ահա ես թեմա գրեցի։ Եվ որոշեցի, թե ինչպես է կինեմատոգրաֆիկական տարածությունը վերաբերում կինեմատոգրաֆիկական որոշմանը՝ 8 տարի առաջ հոբելյանին, ՄՀԴ-ի «Հոկտեմբերյան» համերգի ժամանակ։ Ես ուվերտյուրայի մի փոքր մաս նվագեցի ֆիլմի համար՝ կինոշրջապատի ռեակցիան դրական էր, դա բոլորին ապշեցրեց և դուր եկավ։ Բայց ես արդեն այդ ժամանակ զգում էի, որ շքեղ օրկեստրին, հետաքրքիր հարմոնիկ լուծում կարող է նաև պետք չգալ։ Որովհետև Հերմանը շատ սպեցիֆիկ մարդ է։ Նրա բոլոր ֆիլմերը ասոցացվում են փայլուն պատկերների, ճիշտ հագուստների, լեքսիկայի, սակայն ոչ երաժշտական որոշման հետ։ Եվ «Դժվար է աստված լինել»-ում նույնպես նույն բանն է։ Բացի սկզբի և վերջի երաժշտական թեմայից ընդամենը կտորներ են, որոնք այդքան էլ կապված չեն պրոֆեսիոնալ կոմպոզիտորական գործունեության հետ։ Aquote2.png


Նկարահանումմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի արտադրությունը սկսվեց 1999 թվականին։ Գրական հիմնվածության վերնագրերը՝ Ստրուգացկի եղբայրների «Դժվար է աստված լինել» գրքերը, նկարահանումների ետևից ամրացել են (արդեն այդ ժամանակ ռեժիսորը այն իր վերջին աշխատությունն էր համարում։

Ի սկզբանե դոն Ռումատիյի դերը պետք է կատարեր Ալեքսանդր Լիկովը, ում հետ նկարահանվել էին մոտավորապես ամբողջ ֆիլմի փորձնական ձևերը, սակայն արդյունքում դերը տրվեց Յարմոլիկին։ Խմբագիր Եվգենիյ Պրիցկերը պատմում է, որ սերիան, որը դերասանի որոշման համար շատ որոշիչ դեր էր խաղում, դարձավ Բուդախ հետ դիալոգը։ Իմաստունի այս խոսքերին «Այդ ժամանակ, աստված, ջնջիր մեզ երկրի երեսից և կրկին ավելի լաիրշեք դարձրու... կամ էլ ավելի լավ՝՝ թող մեզ, և թող մեզ գնալ սեփական ճանապարհով», Ռումատան պատասխանում է «Իմ սիրտը խղճով է լցված, ես չեմ կարող անել դա»։ Եվ այն, թե ինչպես է ֆիլմի այդ մասը խաղացել Յարմոլիկը, որոշել է Հերմանի որոշումը[9]։

Աշխատանքի հսկայակն չափի հետ կապված ֆիլմի մեջ միանգամից հրավիրրվել էին երեք նկարիչ-բեմադրիչ էին հրավիրվել. Բելլա Մանևիչ, աշխատել է հիմնականում այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսիք են «Անապատի սպիտակ արևըևը]]» և «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները» (մահացել է 2002 թվականին 79 տարեկան հասակում), Ելենա Ժուկովա և Գեորգիյ Կրոպաչյով, ով աշխատել է Հերմանի հետ «Խռուստալյով, մեքենան» ֆիլմի վրա[9]։

Բնական նկարահանումները սկսել են 2000 թվականին Չեխիայում։ Տորնիկ (Točník) ամրոցի շրջակայքում կառուցվել էր Առկանարը։ Ընդհնաւոր հաշվով նկարիչները մոտակա տարածքներում հինգ ամրոց են կառուցել։ Տաղավարային նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Նկարահանել են նաև Վիբորգում Աղվեսի Շրթունքի մոտ, Բանակային համալսարանի կուրսանտների հետ միասին։ Չնայած բոլոր դժվարություններին, նախագծի ֆինանսավորումը շարունակվում էր (հիմնականում մասնավոր աղբյորներից), և 2006 թվականի օգոստոսին նկարահանումները կանգնեցվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt2328813/releaseinfo
  2. Internet Movie Database — 1990.
  3. https://www.turistika.cz/clanky/po-stopach-filmu-do-lasske-brany-beskyd/detail
  4. «Hard to be a God, the last film we distributed, took a record of $1,4 million at the box office» (Ստուգված է 18 Մայիսի 2014)
  5. «Герман-старший посмертно награждён в Риме за вклад в киноискусство» (ռուսերեն)։ РИА Новости։ 2013-11-13։ Վերցված է 2013-11-14 
  6. Выходит в прокат последний фильм Алексея Германа «Трудно быть богом» (Ստուգված է 26 փետրվարի 2014)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Алексей Герман: «Трудно быть богом», — сказал табачник с Табачной улицы" // Петр Вайль // Искусство кино № 8, август 2000
  8. Алексей Герман собственными словами // Михаил Лемхин (Сан-Франциско). Опубликовано 16 августа 2001 г.
  9. 9,0 9,1 9,2 ««Трудно быть богом» Как делался фильм: свидетельства участников съемок»։ Афиша.ру։ 27 февраля 2014։ Վերցված է 2014-03-04 
  10. Алексей Герман-младший: Всегда буду виноват («Русский репортёр», № 44 (322) от 07.11.2013 г.)
  11. Мария Голубкова (20 мая 2010)։ «В реальной жизни героев нет»։ Российская газета։ Վերցված է 2014-03-03 
  12. «Домрачев Василий Валерьянович»։ Марийский национальный театр драмы им. Шкетана։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է 2013-03-18 
  13. Виктор Лебедев: На мюзикле не заработаешь столько, сколько на концертах «Поющих трусов» // ИА «Диалог»