Գալի Աբայդուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալի Աբայդուլով
թաթ.՝ Гали Мягаз Улы Абайдулов
Ծնվել էփետրվարի 15, 1953(1953-02-15) (71 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, բալետմայստեր և բալետի պարող
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ և Ոսկե դիմակ

Գալի Աբայդուլով (ռուս.՝ Абайдулов, Гали Мягазович, փետրվարի 15, 1953(1953-02-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի խորհրդային և ռուս արտիստ, բալետմայստեր, դերասան և երաժշտական ներկայացումների ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալի Աբայդուլովը ծնվել է Լենինգրադում։ Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանն ավարտելուց հետո, 1971-1977 թվականներին աշխատել է Լենինգրադի կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի բալետի խմբում։ 1977-1993 թվականներին աշխատել է Միխայլովսկի թատրոնում։

1987 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմայստերի ֆակուլտետը (ուսուցիչներն են եղել Եկատերինա Մաքսիմովան և Վլադիմիր Վասիլևը

Աշխատում է Ռուսաստանի երաժշտական և դրամատիկական թատրոններում` որպես խորեոգրաֆ-բեմադրող և ռեժիսոր։

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետի ռեժիսուրայի ամբիոնի դոցոնտ է[1]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 — Վասիլիև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ`«Անյուտա» ֆիլմ-բալետում Մոդեստ Ալեքսեևիչի պարտիան կատարելու համար (1981)
  • 2009 — Ռուսական թատերական «Ոսկե դիմակ» մրցանակ` «Ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում («Իժը» մյուզիքլի բեմադրության համար, Երաժշտական կոմեդիայի թատրոն, Նովոսիբիրսկ)[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պարտիաների կատարող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 — Շպիգելբերգ, «Ավազակները» (բալետմայստեր` Ն. Բոյարչիկով)
  • 1983 — Տեր, «Լեգենդ Դոնեյբայ թռչունի մասին» (բալետմայստեր` Լ. Լեբեդև)
  • 1984 — Անճոռնի ճուտիկ, «Անճոռնի ճուտիկը» (բալետմայստեր` Լ. Լեբեդև

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — «Չապլինիանա», ֆիլմ-բալետ` ըստ Չարլի Չապլինի երաժշտության
  • 1993 — «Լուսնի լույս», կարճամետրաժ ֆիլմ` ըստ Բենի Գուդմենի երաժշտության
  • 2008 — «Իժ», երաժշտական կոմեդիայի թատրոն, Նովոսիբիրսկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «conservatory.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  2. goldenmask.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]