Միխայիլ Չուլակի (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Չուլակի
Ծնվել էնոյեմբերի 6 (19), 1908
Սիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 1989(1989-01-29) (80 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Ժանրերբալետ և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Միխայիլ Չուլակի (ռուս.՝ Михаи́л Ива́нович Чула́ки, նոյեմբերի 6 (19), 1908, Սիմֆերոպոլ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 29, 1989(1989-01-29), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ուսուցիչ, պրոֆեսոր: 1955-1970 թվականներին եղել է Մեծ թատրոնի տնօրեն: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), երկրորդ աստիճանի Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1947, 1948, 1950)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 6-ին (19) Սիմֆերոպոլում՝ Սիմֆերոպոլի շրջանային դատարանի դատավոր Իվան Չուլակի ընտանիքում[3]:

1931 թվականին ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Վլադիմիր Շչերբաչովի դասարանը: 1937-1939 թվականներին եղել է Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: ԽՍՀՄ մշակույթի նախարարությունում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միությունում և ՌԽՖՍՀ Քննչական կոմիտեում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: 1943 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:

1955-1970 թվականներին (ընդմիջումով) եղել է Մեծ թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: Կազմակերպել է թատերախմբի առաջին շրջագայությունները արտասահման և առաջին փոխադարձ հյուրախաղերը Լա Սկալա թատրոնի հետ, որոնք շարունակական դարձան ռուսական երաժշտական թատրոնի համար:

1962 թվականից եղել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Եղել է ՌԽՖՍՀ 6-րդ և 7-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

Մահացել է 1989 թվականի հունվարի 29-ին։ Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կին` Ելենա Չուլակին (1908-1988), նկարիչ, գրաֆիկ, փորագրիչ:
  • Երկրորդ կին` Օլգա Լավրենտևնա (առաջին ամուսնությունից՝ Աշկենազի), առաջին անգամ ամուսնացել է կոմպոզիտոր Աբրահամ Աշկենազի հետ (1895—1983)։
    • Խորթ տղան (որին մեծացրել և որի հետ միասին ապրել է մինչև կյանքի վերջ)՝ Վիկտոր Աշկենազի (ծնվ․ 1940 թվականին), գրական թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» ամսագրի խմբագիր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի բալետների հեղինակ («Երևակայական փեսացուն», «Պատանեկություն», «Երկու աստվածների ծառան», «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը»):

Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության հիման վրա, որը գրվել էր Ս. Էյզենշտեյնի «Իվան Ահեղը» ֆիլմի համար, կազմել է համանուն բալետ, որը 1975 թվականին բալետմեյստր Յուրի Գրիգորևիչի կողմից ներկայացվել է Մեծ թատրոնում:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սինֆոնիկ նվագախմբի գործիքները» (ռուս.՝ Инструменты симфонического оркестра) գրքի հեղինակ, որը մի քանի անգամ վերահրատարակվել է[4][5]: Միխայիլ Չուլակին նաև հումորային հիշողությունների հեղինակ է. «Ես եղել եմ Մեծ թատրոնի տնօրեն» (ռուս.՝ Я был директором Большого театра):

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Чулаки Михаил Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Чулаки Михаил Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Список чинам Таврической губернии на 1908 год // Адрес-календарь и справочная книга Таврической губернии на 1908 год. — Симферополь : Таврическая Губернская Типография, 1908. — С. 32
  4. Чулаки М. Инструменты симфонического оркестра. — М.: Музыка, 1972. — 177 с.
  5. Чулаки М. Инструменты симфонического оркестра. — М.: Композитор - Санкт-Петербург, 2004. — 224 с. — 2000 экз. — ISBN 5-7379-0260-9 (ռուս.)
  6. Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 мая 1963
  7. Указ Президиума Верховного Совета РСФСР от 4 февраля 1969

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]