Jump to content

Ալեքսանդր Վան դեր Բելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վան դեր Բելեն
 
Կուսակցություն՝ Կանաչներ
Կրթություն՝ Ինսբրուքի ակադեմիական գիմնազիա,
Ինսբրուքի համալսարան
Գիտական աստիճան՝ Ասպիրանտուրայի բիզնես աստիճանի դափնեկիր (1966թ.),
Տնտեսագիտության դոկտոր (1970թ.)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Դավանանք լյութերականություն[1]
Ծննդյան օր հունվարի 18, 1944(1944-01-18)[2][3][4][…] (80 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[2]
Դինաստիա Van der Bellen family?
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Ալեքսանդր Վան դեր Բելեն
Մայր Ալմա Վան դեր Բելեն
Ամուսին Դորիս Շմիդաուեր
Զավակներ 2
 
Կայք՝ vanderbellen.at
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսանդր Վան դեր Բելեն (գերմ.՝ Alexander Van der Bellen, հունվարի 18, 1944(1944-01-18)[2][3][4][…], Վիեննա, Ավստրիա[2]), ավստրիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, Ավստրիայի Կանաչներ կուսակցության առաջնորդ (1997-2008 թթ.), Ավստրիայի նախագահ (2017 թ.-ի հունվարի 26-ից)։

Նախնիներ և ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալքեսանդր Բելենի հայրական կողմից նախնիները 17-րդ դարի վերջերին Հոլանդիայից տեղափոխվել են Ռուսական կայսրություն և 18-րդ դարից ապրել Պսկովի նահանգում[5]։ Ալեքսանդր Վան դել Բելենի հայրական կողմի նախապապերից մեկը՝ Գեորգ Մաքսիմիլիան Ռեիմանը, ծնվել է 1826 թվականին Ռուսական կայսրության Պոլտավայի նահանգում, որն այժմ հանդիսանում է ժամանակակից Ուկրաինայի տարածքը։ Նրա պապը՝ Ալեքսանդր ֆոն դել Բելենը (1859-1924 թթ.), ծնվել է Պսկովում և նշել է իր ազգությունը որպես «ռուսաստանցի»[6], զբաղեցրել է Պսկովի և գումբերնիայի վարչական տարբեր պաշտոններ, մասնավորապես, 1917 թվականի մարտ-հուլիս ամիսներին եղել է Ռուսաստանի ժամանակավոր կառավարության՝ Պսկովի գումբերնիայի կոմիսար[7]։ Ալեքսանդր Վան դել Բելենի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բելենը (1898-1966 թթ.), ծնվել է Պսկովում[8]։ 1919 թվականի ամռանը, երբ Պսկովը «Էստոնիայի անկախության պատերազմի» ընթացքում (1918 թվականի նոյեմբեր - 1920 թվականի փետրվար) մի քանի ամիսով վերցվեց էստոնական զորքերի կողմից, Ալեքսանդրի ընտանիքը բնակություն հաստատեց Էստոնիայում[9]։ Տարտուի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն։ ԽՍՀՄ-ի կողմից Էստոնիայի բռնակցումից հետո՝ 1940 թվականին, կնոջ հետ տեղափոխվում է Գերմանիա։ Որոշ ժամանակ Վյուրցբուրգում գտնվող փախստականների ճամբարում մնալուց հետո ընտանիքը տեղափոխվում է Վիեննա։ Ալեքսանդր Վան դել Բելենը ծնվել է Վիեննայում 1944 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Խորհրդային զորքերի՝ Վիեննա մոտենալու ժամանակ, ընտանիքը, վախենալով ԽՍՀՄ զորքերի կողմից հաշվեհարդարից, տեղափոխվում է Ավստրիայի արևմտյան մաս[10]՝ Տիրոլի Գեմեյնդե (Կաուներթալ) համայնք։

Վան դել Բելեն բազմիցս ընդգծել է, որ սերում է փախստականների ընտանիքից։ 1958 թվականին ընտանիքը ստանում է Ավստրիայի քաղաքացիություն (մինչ այդ նրանց փաստաթղթերում գրված էր Էստոնիայի քաղաքացիներ, չնայած 1940 թվականից Էստոնիան հանդիսանում էր ԽՍՀՄ-ի մաս)։ Վան դել Բելենի ծնողները իրար հետ խոսել են ռուսերեն, բայց Ալեքսանդրը չի տիրապետում ռուսերենին։

Կրթություն և գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ալեքսանդր Վան դել Բելենը ավարտել է Ինսբրուքի գիմնազիան։ 1970 թվականին году получил докторскую степень в области экономических наук в Ինսբրուքի համալսարանում տնտեսագիտության ոլորտում ստացել է դոկտորական կոչում[11]։ 1968-1971 թվականներին դասավանդել է Ինսբրուքի համալսարանում, 1972-1974 թվականներին՝ Արևմտյան Բեռլինում գտնվող Internationales Institut für Management und Verwaltung կառավարման և մենեջմենթի ինստիտուտում։ 1975 թվականին ստացել է հաբիլիտացիա (որոշ եվրոպական երկրներում դոկտորական կոչումից հետո գիտական աստիճանի ստացում)։ 1976 թվականին դարձել է Ինսբրուքի համալսարանի պրոֆեսոր։ 1977 թվականին բնակության նպատակով տեղափոխվել է մայրաքաղաք Վիեննա։ 1977-1980 թվականներին դասավանդել էՄենեջմենթի ակադեմիայում (գերմ.՝ Verwaltungsakademie des Bundes): 1980 թվականին դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ 1990-1994 թվականների ընթացքում զբաղեցրել տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։

Նրա գիտական ուսումնասիրությունները վերաբերում էին հետևյալ ոլորտներին՝ հասարակական հատվածի նախագծման և ֆինանսական քաղաքականությանը,ենթակառուցվածքների ֆինանսական քաղաքականությանը, հարկահավաքությանը, պետական ծախսերին, պետական կարգավորմանը, հասարակական ձեռնարկություններին, շրջակա միջավային պաշտպանության և տրանսպորտի քաղաքականությանը։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1992 թվականը Ալեքսանդր Վան դել Բելենը հանդիսանում էր Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (հակիրճ՝ SPÖ) անդամ։ 1994 թվականին Կանաչների կուսակցության ընտրական ցուցակով ընտրվում է Ավստրիայի Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավոր։ 1997 թվականին դառնում է կուսակցության առաջնորդ, իսկ 1999 թվականին՝ «ակումբ» խորհրդարանական խմբակցության ղեկավար։ Նրա ղեկավարությամբ Կանաչների կուսակցությունը առաջին անգամ կարողացավ հատել ընտրական 10 % ձայների շեմը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կանաչների կուսակցությունը Ավստրիայի խորհրդարանական ընտրություններին 1999 թվականին հավաքել էր 7,4 % ձայն (14 տեղ), 2002 թվականին՝ 9,5 % ձայն (17 տեղ), в 2006. 11 % (21 место) На 2008 թվականին՝ 10,4 % ձայն։ Այնուհետև Ալեքսանդր Բելենը հեռանում է Կանաչների կուսակցության առաջնորդի և խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոններից[12]։ 2012-2015 թվականներին եղել է Վիեննայի դաշնային ժողովի (Landtag) և քաղաքային խորհրդի (Gemeinderat) պատգամավոր։

Հասարակական կարծիքի հարցումներից արդյունքներով հաճախ Ալեքսանդր Վան դել Բելենի ցուցանիշները էապես ավելի բարձր էին, քան կուսակցության ցուցանիշները։ Նա ունի շատ արժանապատիվ և գիտակից քաղաքական գործչի համբավ[13]։

2016 թվականի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի հունվարին Ալեքսանդր Վան դել Բելենը հայտարարեց, որ իր թեկնածությունն առաջադրում է Ավստրիայի 2016 թվականի նախագահական ընտրություններին[14]։ Նա հանդես էր գալիս որպես Կանաչների կուսակցության կողմից աճակցություն վայելող անկախ թեկնածու։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 24-ին, որին մասնակցեցին վեց թեկնածու։ Սկզբնական շրջանում Վան դել Բելենը, ըստ հարցումների, ակնհայտ ֆավորիտ էր համարվում, այնուհետև նա դարձավ երկրորդ փուլում հաղթանակի հավակնորդ[15]։ (եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստանում ձայների 50 %-ից ավելին առաջին փուլում, ապա ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները մրցապայքարը շարունակում են երկրորդ փուլում, այնուամենայնիվ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում կտրուկ աճեցին աջ ծայրահեղական ուղղվածության Ազատություն կուսակցության (հակիրճ՝ FPÖ) թեկնածու Նորբերտ Հոֆերի ցուցանիշները։ Ընդհուպ մինչև ընտրությունների օրը հարցումների մեծ մասի արդյունքները ցույց էին տալիս, որ Ալեքսանդր Բելենը իր մրցակիցների համեմատ գտնվում է առաջատար դիրքում[16]։ Այնուհանդերձ Վան դել Բելենը առաջին փուլում զգալի տարբերությամբ զիջեց Նորբերտ Հոֆերին և հայտնվեց երկրորդ հորիզոնականում՝ չնչին թվով ձայներով առաջ անցնելով երրորդ տեղը զբաղեցրած անկախ թեկնածու Իրմհարդ Գրիսին։ Առաջին փուլում Հոֆերը ստացավ ընտրողների ձայների 35,05 %-ը, Վան դել Բելենը՝ 21,34 %-ը, Գրիսը՝ 18,94 %-ը։ Համաձայն քվեարկության արդյունքների ամփոփիչ տվյալների՝ Վան դել Բելենը առաջ էր անցել իր մրցակիցներին հիմնականում խոշոր քաղաքներում՝ Վիեննա, Գրաց, Լինց, Բրեգենց:Բացի այդ, քվեարկության արդյունքների տվյալները ցույց տվեցին, որ Ալեքսանդրի օգտին քվեարկել են բարձրագույն կրթություն ստացողների 35 %-ը և միջին կրթական մակարդակ ունեցողների 39 %-ը[17]։

Ալեքսանդր Վան դել Բելենն իր թիմի հետ Ավստրիայի նախագահական ընտրույթուններում հաղթանակ տոնելիս, 2016 թվականի դեկտեմբերի 4

Նորբերտ Հոֆերը և Ալեքսանդր Վան դել Բելենը դուրս եկան նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 22-ին։ Երկրորդ փուլում Վան դել Բելենը ստացավ ընտրողների ձայների 50,35 %-ը և հաղթեց ընտրությունները։ Նա պետք է ստանձներ Ավստրիայի նախագահի պաշտոնը 2016 թվականի հուլիսի 8-ին, սակայն Ազատություն կուսակցությունը քվեների հաշվարկման ընթացակարգում տեղ գտած որոշակի խախտումների համար բողոքարկեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ այդ խախտումները տեսականորեն կարող էին ազդել ընտրույթունների վերջնական արդյունքների վրա։ Այդպիսի խախտումներից էին փոստային ձայների վաղաժամ հաշվարկը, նախքան բոլոր ընտրատեղամասերի փակվելը որոշ ընտրատեղամասերում գրանցված արդյունքների հրապարակումը, ընտրատեղամասի հանձնաժողովի որոշ անդամների բացակայությունը ձայների հաշվարկի ժամանակ և այլն։ 2016 թվականի հուլիսի 1-ին Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշում կայացրեց չեղյալ համարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և նշանակել կրկնակի ընտրություններ։ Կրկնակի ընտրությունները նշանակվեցին 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն ավելի ուշ ընտրությունների անցկացման օր նշանակվեց դեկտեմբերի 4-ը, քանի որ բազմաթիվ քվեաթերթիկների վրա առկա էին դեֆեկտներ։ Լարված նախընտրական պայքարից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 4-ին, Ալեքսանդր Վան դել Բելենը հաղթեց նախագահական ընտրություններում՝ հավաքելով 53,69 % ձայն։ Նա ստանձնեց նախագահի պաշտոնի լիազորությունները 2017 թվականի հունվարի 26-ին[18]։

2004 թվականին Ալեքսանդր Վան դել Բելենը պարգևատրվել է «Ավստրիայի Հանրապետության հանդեպ մատուցած ծառայությունների համար» պատվո նշանով[19]։

Այլ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վան դել Բելենը բնակվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Ամուսնացած է եղել իր առաջին կնոջ հետ ավելի քան 50 տարի, ունի երկու զավակ։ 2015 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ։

Վան դել Բելենը հայտնի է նաև որպես մոլի ծխող, ինչը արտահայտվում է նրա հետ կապված բազմաթիվ ծաղրանկարներում։ Նրան հաճախ կարելի է տեսնել առանց անվտանգության աշխատակիցների ուղեկցության աշխատանքի գնալիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://derstandard.at/2000102281428/Van-der-Bellen-wieder-in-Evangelische-Kirche-eingetreten
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dr. Alexander Van der Bellen(ավստր․)Österreichisches Parlament, 2012.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. «Da capo: Im Gespräch». orf.at. 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին. «Ende des 17. Jahrhunderts machte sich ein Schiffsbauer aus den Niederlanden auf den Weg ins Zarenreich. Peter der Große hatte ihn und viele andere Schiffbau-Ingenieure angeheuert. Urkundlich erwähnt ist 1768 die Taufe eines Abraham van der Bellen in Riga. Er war wohl der Ururgroßvater von Alexander Van der Bellen, Professor für Volkswirtschaft und Politiker der GRÜNEN. Jener Abraham wurde geadelt und kaufte ein Landgut namens Aleksandrovskoje in der Nähe der Stadt Pskov. Die liegt wiederum 290 km südwestlich von St. Petersburg und nahe der estnischen Grenze und ist eine der ältesten Städte Russlands.»(գերմ.)
  6. «У новоизбранного президента Австрии обнаружились украинские корни». Европейская правда. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(ռուս.)
  7. «Псковские корни австрийского кандидата». ПАИ - псковское агентство информации. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(ռուս.)
  8. «Архивисты: на пост президента Австрии претендует потомственный дворянин из Пскова». ИТАР-ТАСС. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(ռուս.)
  9. «Дитя беженцев». ИНОСМИ.РУ (перевод статьи из Die Zeit, автор Herwig G. Höller). 2016 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(ռուս.)
  10. «Aleksander Van der Bellen. Zur Person». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)(գերմ.)
  11. «Ավստրիայի ազգային գրադարանի տեղեկաքարտի լուսապատճեն։ Տեքստը գրված է գերմաներեն։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  12. «Alexander Van der Bellen tritt zurück - Eva Glawischnig folgt nach». Der Standard. 2008 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  13. «Der Kandidat aus der grünen Mitte». Der Standard. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  14. «Van der Bellen: Ein nichtgrüner Grüner, der Präsident werden will». Der Standard. 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  15. «Van der Bellen in Umfragen voran». Der Standard. 2016 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  16. «70 Prozent wollen sicher zur Hofburg-Wahl gehen». Der Standard. 2016 թ․ ապրիլի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  17. «Wahl-Analyse: Hofer hat in allen Bevölkerungsgruppen die Nase vorne». nachrichten.at. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
  18. «Александр Ван дер Беллен официально стал президентом Австрии». РИА Новости. 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(ռուս.)
  19. «Список всех награждённых почётным знаком «За заслуги перед Австрийской Республикой» между 1952-2012» (PDF) — (PDF; 6,9 MB). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վան դեր Բելեն» հոդվածին։