Ալեքս Փեթիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Փեթիֆեր
Ծնվել էապրիլի 10, 1990(1990-04-10)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՍթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (2004)[2], Shiplake College?, Սիլվիա Յանգի թատրոն դպրոց, The Mall School? և Lambrook?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Դիաննա Էյգրոն

Ալեքսանդր Ռիչարդ «Ալեքս» Փեթիֆերը (անգլ.՝ Alexander Richard «Alex» Pettyfer, ապրիլի 10, 1990(1990-04-10)[1], Սթիվենջ, Stevenage, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան է։ Առավել հայտնի է դարձել խաղալով Սարսափելի գեղեցիկ ֆիլմում։ Իր կարիերան սկսել 8 տարեկանից՝ զբաղվելով մոդելային աշխատանքով։ Սակայն շուտով դադարել է զբաղվել դրանով և Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է ԱՄՆ՝ ավելի մոտ գտնվելու Նյու Յորքին և Լոս Անջելեսին։ Նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում և հեռուստասերիալներում (I Am Number Four, Beastly, Magic Mike, The I-Land)։ 2006 թվականին Stormbreaker ֆիլմի գլխավոր հերոսի՝ խոստումնալից թենիսիստ Ալեքս Ռայդերի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար առաջադրվել է Young Artist Award և Empire Award կինոմրցանակների[3]։

Փեթիֆերը որպես մոդել մասնակցել է Burberry նորաձևության տան գովազդային մի շարք ցուցադրաշարերի[4]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Առաջադրված ստեղծագործութ. Արդյունքը
2007 Young Artist Awards/Մրցանակներ երիտասարդ արտիստների համար Միջազգային գեղարվեստական ֆիլմում գլխավոր դեր կատարած լավագույն երիտասարդ դերասան(ուհի)[5] Stormbreaker/Մրրիկը բեկողը Առաջադրված
2007 Empire Award/Կայսրության մրցանակ Լավագույն նորեկ երտասարդ[3] Stormbreaker Առաջադրված
2010 ShoWest Award Վաղվա տղամարդ աստղ/Male Star of Tomorrow N/A Հաղթանակ
2011 MTV Movie Awards/MTV-ի կինոմրցանակներ Biggest Badass Star[6] I Am Number Four/Ես 4-րդ համարն եմ Առաջադրված
2011 Teen Choice Awards/Դեռահասների ընտրությամբ տրվող մրցանակներ Choice Movie: Liplock (shared with Vanessa Hudgens) Beastly/Ահավոր սիրուն Առաջադրված
2011 Teen Choice Awards/Դեռահասների ընտրությամբ տրվող մրցանակներ Choice Movie: Breakout Male[7] Beastly և I Am Number Four Հաղթանակ
2014 Acapulco Black Film Festival/Ակապուլկոյի սև-սպիտակ ֆիլմերի փառատոն Լավագույն դերասանական կազմի անդամ The Butler/Սեղանապետը Առաջադրված
2014 Screen Actors Guild Awards/Կինոդերասանների գիլդիայի մրցանակներ Outstanding Performance by a Cast in a Motion Picture/Կինոյում արտակարգ դերակատարման համար[8] The Butler/Սեղանապետը Առաջադրված
2014 Brasov International Film Festival & Market/Բրաշովի միջազգային կինոփառատոն Լավագույն գլխավոր դերակատար Endless Love/Անվերջ սեր Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  3. 3,0 3,1 «Empire Readers Awards 2007». Empire Online. 2007. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Burberry.com». Burberry. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  5. «28th Annual Young Artist Awards». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  6. «2011 MTV Movie Awards | Biggest Badass Star». MTV. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.
  7. «Teen Choice Awards winners». Forbes. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Nominees and Recipients - 20th Annual Screen Actors Guild Award - Cast in Motion Picture». SAG. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Փեթիֆեր» հոդվածին։