Ալբեր Էլբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբեր Էլբազ
եբրայերեն՝ אלבר אלבז
Ծնվել էհունիսի 12, 1961(1961-06-12)[1][2]
ԾննդավայրԿասաբլանկա, Մարոկկո[1]
Մահացել էապրիլի 24, 2021(2021-04-24)[3][1][2] (59 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1] կամ Փարիզ[4]
ԳերեզմանՀոլոն
Քաղաքացիություն Իսրայել[5],  ԱՄՆ[5] և  Ֆրանսիա[5]
Մայրենի լեզուեբրայերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունShenkar College of Engineering and Design?
Մասնագիտությունոճաբան, ձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Alber Elbaz Վիքիպահեստում

Ալբեր Էլբազ (ֆր.՝ Alber Elbaz, հունիսի 12, 1961(1961-06-12)[1][2], Կասաբլանկա, Մարոկկո[1] - ապրիլի 24, 2021(2021-04-24)[3][1][2], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1] և Փարիզ[4]), իսրայելցի նորաձևության դիզայներ։

2001-2015 թվականներին եղել է Փարիզի Lanvin ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն[6][7][8][9], մի շարք նորաձևության տներում աշխատելուց հետո, որոնց թվում էին Ջեֆրի Բինան, Գի Լարոշը, Yves Saint Laurent[10]։ 2019 թվականին նա ստեղծել է AZ Factory ապրանքանիշը։

Պատանեկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Էլբազը ծնվել է Կասաբլանկայում՝ Մարոկկոյում՝ սեֆարդական հրեաների ընտանիքում։ Հայրը վարսավիր էր, մայրը՝ նկարչուհի[11]։ Նա ընտանիքի հետ արտագաղթել է Իսրայել 10 տարեկան հասակում և մեծացել է Հոլոնում[12]։ Մայրը սկսել է աշխատել որպես գանձապահ՝ ամուսնու մահից հետո 4 երեխաներին պահելու համար։ Ավելի ուշ Էլբազը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, ապա սովորել է Ռամատ Գանի Շանկարի ճարտարագիտության և դիզայնի քոլեջում[13]։ Մայրը խրախուսել է Էլբազին, որը 7 տարեկան հասակում սկսել է նկարել զգեստների էսքիզներ։ Մայրը տվել է նրան 800 դոլար, երբ նա մեկնել է Նյու Յորք 1985 թվականին, որ դառնա նորաձևության դիզայներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալով Նյու Յորք՝ Էլբազը սկզբում աշխատել է հարսանեկան զգեստների նորաձևության տանը[14], ապա յոթ տարիների ընթացքում սովորել է որպես դիզայներ Ջեֆրի Բինի օգնական[15]։

1996-1998 թվականներին Էլբազը աշխատել է Լի Լարոշի ֆրանսիական նորաձևության տանը։ Ապա՝ 1998 թվականից եղել է Yves Saint Laurent-ի ստեղծագործական տնօրենը, մինչ այն պահը, երբ նրան երեք սեզոնից հետո, երբ Gucci-ն գնել է ընկերությունը, հեռացրել են[16]։

2001 թվականին Էլբազը սկսել է կարել Lanvin-ի համար[17]։ Պաշտոնում գտնվելու իր 14 տարիների ընթացքում նրան են վերագրել նորաձևության տան ծաղկումը՝ նրա ժամանակակից մետաքսե կոկտեյլային զգեստների և կանացի ոճերի հավաքածուների շնորհիվ[18]։ Նա նաև ստեղծել է ոսկերչական իրեր բարձրակարգ ապրանքանիշերի համար՝ թողարկելով կտորով ծածկված մարգարիտ։ Նրա հումորային էսքիզները, փայտիկի վրա սառնաշաքարերից մինչև սեփական դեմքը, դարձել են բրենդի ֆիրմային նշանը[19]։ Էլբազի պարզ, կանացի հագուստը բարձր է գնահատվել գերժամանակակից մամուլի կողմից։ 2005 թվականին Սյուզի Մենկեսը գրել է, որ Էլբազը յուրաքանչյուր կնոջ սիրելին է։ Նրա հագուստները կրում են Նիկոլ Քիդմանը, Քեյթ Մոսը, Քլոե Սևինին, Սոֆյա Կոպպոլան և այլ աստղեր[20]։

Lanvin-ում գտնվելու ընթացքում Էլբազը նաև համագործակցել է Acne Studios-ի հետ Blue Collection անվամբ ջինսերի հավաքածուի վրա[21]։ 2010 թվականին նա գլխավորել է Lanvin-ի աշխատանքները H&M հավաքածուի վրա, որն իր մեջ ներառում է զգեստներ շղարշից և վզնոց՝ թանկարժեք քարերից[22]։ Հատկանշական է, որ իր գովազդային արշավի համար 2012 թվականի աշնանը (որը համընկել է տան 10-ամյակի հետ) Էլբազն ընտրել է սովորական մարդկանց։ Մոդելների թվում էին 18-ամյա երաժիշտը ու 82-ամյա թոշակառուն։ 2015 թվականին նա համակարգել է Alber Elbaz/Lanvin: Manifeste լուսանկարչական ցուցահանդեսը՝ Փարիզի լուսանկարչության Եվրոպական տանը, որը ներառում է ավելի քան 350 լուսանկար, որոնք արվել են նրա պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև էսքիզներ և դիզայներական մանրակերտներ[23]։

2015 թվականի հոկտեմբերին նա հայտարարել է, որ նրան հեռացրել են նորաձևության տնից[24] ընկերության հիմնական բաժնետեր Շոու Լան Վոնի հետ տարաձայնությունից հետո[25]։ Նրան հեռացնելուց ոչ շատ առաջ Էլբազը վարձել է Chloé ընկերությունից Չեմեն Կամալին որպես կանացի հագուստի դիզայնի գծով տնօրեն։ Lanvin-ի վաճառքները կտրուկ անկում են ապրել 2015 թվականին նրա հեռանալուց հետո, և վերջին հաշվով ապրանքանիշը գնել է չինական Fosun International ընկերությունը։

Lanvin-ից հեռանալուց հետո Էլբազը զբաղվել է «Հեքիաթ սիրո և խավարի» ֆիլմում Նատալի Փորտմանի կերպարների մշակմամբ[26]։ Դրանից հետո նա աշխատել է բարձրակարգ այլ ապրանքանիշների հետ, այդ թվում՝ Converse և LeSportsac[27]։ 2016 թվականին նա թողարկել է Superstitious օծանելիքը՝ աշխատելով պարֆյումեր Դոմինիկ Ռոպիոնի հետ՝ Editions de Parfums օծանելիքի տան համար[28]։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, համագործակցել է իտալական Tod's ապրանքանիշի հետ մոկասինների և պայուսակների որոշ դիզայնների վրա։

Նաև 2019 թվականին նա միավորել է ջանքերը Richemont -ի հետ՝ սեփական AZfashion ապրանքանիշը ստեղծելու համար[29]։ Այն թողարկվել է 2021 թվականին[30]։

Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա զգեստ 2005

2006 թվականին ներկայացրել է Lanvin-ի նոր դիզայնը անմոռուկի գույնի մեջ, որի սիրելի նրբերանգները Լանվինը տեսել է Ֆրա Անջելիկոյի ֆրեսկոյի։ Թողարկվել են պայուսակներ Լանվինի և նրա աղջկա՝ Մարգարիտի պատկերով նաև կոշիկների նոր տուփեր[31]։

Էլբազը իլյուստրացրել է երգչուհի Միկայի «Lady Jane» սինգլի շապիկը[32]։

2012 թվականին Ռիցոլի ընկերությունը հրատարակել է 3000 լուսանկարից բաղկացած գիրք, որը վավերագրում է Էլբազի աշխատանքը Lanvin-ի համար[33]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլբազի կյանքի ընկերն է եղել Ալեքս Կու՝ Lanvin-ի մերչենդայզինգի գծով տնօրենը[16][34]։

Էլբազը մահացել է 2021 թվականին ապրիլի 24-ին COVID-19 Փարիզում 59 տարեկան հասակում[35][36]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. 3,0 3,1 3,2 Israeli fashion designer Alber Elbaz passes away at 59
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. «Alber Elbaz». Prestige Magazine (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «The Tatler List». Tatler. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին.
  8. "Couture for Everyday" // LUX Magazine. September 2013 Արխիվացված Հունվար 8, 2014 Wayback Machine
  9. «Alber Elbaz Pushed Out at Lanvin». WWD (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «Alber Elbaz is part of the BoF 500». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  11. Levy, Ariel (2009 թ․ մայիսի 17). «I wish I knew how to enjoy it more». The Guardian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  12. Vogue's Alber Elbaz Biography
  13. «Alber Elbaz». Wear base (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  14. Socha, Miles (2021 թ․ ապրիլի 25). «Alber Elbaz Dies at 59». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Menkes, Suzy (1998 թ․ հունիսի 9). «Alber Elbaz Gets Aboard at YSL : A New Generation In Ready-to-Wear». International Herald Tribune. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  16. 16,0 16,1 16,2 Friedman, Vanessa (2015 թ․ դեկտեմբերի 17). «Lanvin and Alber Elbaz: The Story of a Breakup». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  17. Wendlandt, Astrid (2015 թ․ հոկտեմբերի 28). «Elbaz leaves fashion label Lanvin, Wang rejected offers». Reuters. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  18. White, Sarah (2019 թ․ հոկտեմբերի 25). «Richemont teams up with designer Alber Elbaz for fashion venture]». Reuters.
  19. Binkley, Christina; Schechner, Sam (2015 թ․ հոկտեմբերի 28). «Longtime Creative Director Alber Elbaz Is Leaving Lanvin». Wall Street Journal. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  20. "At Lanvin, a master of improvisation", Suzy Menkes, International Herald Tribune, May 24, 2005
  21. Barnett, Leisa. «An Outbreak Of Acne». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  22. Wilkinson, Isabel; Moss, Hilary (2015 թ․ հոկտեմբերի 28). «Ten Things to Know About Alber Elbaz's Lanvin». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  23. Dana Thomas (September 8, 2015), In a New Show, Lanvin’s Process Comes Into Focus T: The New York Times Style Magazine.
  24. CONLON, SCARLETT. «Confirmed: Alber Elbaz Departing Lanvin». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. «Confirmed: Alber Elbaz Departing Lanvin». www.vogue.co.uk. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  26. Minow, Nell. «Interview: Natalie Portman on "A Tale of Love and Darkness"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  27. Vanessa Friedman (July 9, 2019), Alber Elbaz Makes a Happy Return The New York Times.
  28. 28,0 28,1 Astrid Wendlandt (October 3, 2016), Ex-Lanvin designer Elbaz turned nose for Frederic Malle Reuters.
  29. Vanessa Friedman (October 25, 2019), Alber Elbaz Is Back in Fashion The New York Times.
  30. Allaire, Christian. «Alber Elbaz's New Brand, AZ Factory, Is Here». Vogue (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  31. Rawsthorn, Alice (2006 թ․ օգոստոսի 27). «When the packaging makes it perfect». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  32. «Mika and Lanvin book launch». www.vogue.co.uk. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  33. Menkes, Suzy (2012 թ․ հունվարի 9). «The Inside Story of a Couture Dream in the Making». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  34. Levy, Ariel. «Ladies' Man». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  35. 35,0 35,1 Peltier, Ellan (2021 թ․ ապրիլի 25). «Alber Elbaz, Fashion Designer, Dies of Covid at 59». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  36. «Alber Elbaz: Fashion designer dies in Paris aged 59». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ ապրիլի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  37. «Celebrating Alber Elbaz». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 4. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  38. The Time 100 Արխիվացված 2009-04-28 Wayback Machine, Natalie Portman May 3, 2007
  39. «Honorary Doctors». RCA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  40. Joelle Diderich (March 28, 2016), Alber Elbaz Named Officer in Legion of Honor Women's Wear Daily.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Էլբազ» հոդվածին։