Գի Լարոշ
Գի Լարոշ ֆր.՝ Guy Laroche | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Ռոշել |
Մահացել է | փետրվարի 17, 1989[1][2][3] (67 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | grand couturier |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | guylaroche.com |
![]() |
Գի Լարոշ (ֆր.՝ Guy Laroche, հուլիսի 16, 1921[1][2][3][…], Լա Ռոշել - փետրվարի 17, 1989[1][2][3], Փարիզ)՝ ֆրանսիացի մոդելագործ, համանուն ընկերության հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է կանացի գլխարկներ ստեղծելով, 1949 թվականից աշխատել է Ժանա Դեսսեյի մոտ, դառնալով նրա օգնականը։ 1955 թվականին այցելեց Նյու Յորք պատրաստի հագուստի արտադրման նոր մեթոդներ սովորելու համար։
1957 թվականին Փարիզում հիմնադրեց նորաձևության տուն, նույն թվականին Փարիզում ներկայացրեց իր առաջին հագուստի հավաքածուն։ 1961 թվականին բացեց բուտիկ, որտեղ վաճառվում էր իր պատրաստի հագուստի նոր գիծը։ 1966 թվականին ներկայացրեց Fidji օծանելիքի առաջին գիծը։ Լարոշի կողմից ստեղծված բույրերից են՝ Drakkar (1972 թվական), J’ai Osé (1977 թվական), Drakkar Noir (1982 թվական), Clandestine (1986 թվական), Horizon (1993 թվական)։
1960-ականների վերջին պատրաստի հագուստի օրինակներ էր ստեղծում տղամարդկանց համար, 1966 թվականին բացեց «Guy Laroche Monsieur» բուտիկը։ 1970-ական թվականներին դադարեց ինքնուրույն զբաղվել պատրաստի հագուստի մշակմամբ, կենտրոնանալով բարձր նորաձևության մոդելների ստեղծման վրա։
Այժմ Guy Laroche ապրանքանիշը պատկանում է L'Oreal կոնցեռնին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 և 1989 թվականներին Փարիզում ստացավ «Ոսկե մատնոց» մրցանակը, ամենայուրատեսակ և պերճաշուք հավաքացույի համար от кутюр» сезона
- Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (1987 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ RKDartists (նիդերլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт дома моды «Guy Laroche» (ֆր.) (անգլ.)
|