Jump to content

Ալբանիայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբանիա, ամենաքիչ զարգացած երկիրը Արևելյան Եվրոպայում։

Համախառն ներքին արդյունքի ծավալը կազմել է 2005 թվականին 6,9 միլիարդ եվրո (մեկ շնչին 1,9 հազար եվրո)։

Ալբանիայի տնտեսությունը մինչև 1980-ական թվականների կեսերը զարգանում էր խմբային-վարչական մեթոդներով։ Այն էականորեն կախված էր Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի մի շարք սոցալիստական երկրների տնտեսություններից։ Այդ երկրներն ապահովում էին հիմնական շուկա ալբանական արտադրանքի համար։ 1985 թվականին Էնվեր Խոջայի մահից հետո սկիզբ է դրվում խորհրդային ռեժիմի փլուզմանը։ Նոր ղեկավարությունը սկսում է ուղիներ փնտրել Արևմուտքի հետ մերձեցման և սկիզբ դնում նեոլիբերալ բարեփոխումների։ Այս ամենի արդյունքում, որի նպաստեց նաև Խորհրդային Միության փլուզումը, Ալբանիայի տնտեսությունը 1990-1992 թվականներին կտրուկ անկում ապրեց, որն էլ իր հերթին նպաստեց արտագաղթի։ Փախստականների հոսքը հիմնականում ուղղված էր դեպի Իտալիա և Հունաստան։ 1992 թվականին կատարվում էին մի շարք բարեփոխումներ երկրի տնտեսությունը փրկելու համար, քանի որ համախառն ներքին արդյունքը նվազել էր ավելի քան հիսուն տոկոսով, որն իր գագաթնակետին էր հասել 1989 թվականին։ Ներկա պահին Ալբանիայում լայն տարածված են կազմակերպված հանցագործությունները։ Ալբանիայի ղեկավարությունը համարվում է ամենակոռումպացված ղեկավարությունը Եվրոպայում։

1992 թվականին ընտրված ժողովրդական կառավարությունը ապրիլին ներկայացրեց տնտեսական բարեփոխումների լավ մշակված ծրագիր, որը հնարավորություն էր տալիս հետագայում կանխելու տնտեսության անկումը։ Ալբանիայի դեմոկրատական կուսակցության համար՝ որի ղեկավարն էր Ալեքսանդր Մեքսը, գերխնդիր էր տնտեսության շուկայական բարեփոխումները։ Այն ներառում էր հիմնականում ազգային արժույթի կայունացումը, գնի ազատականացումը և գնաճի զսպումը։ Այս ամենին միանում էր նաև կառուցվածքային բարեփոխումների փաթեթը, որը ներառում էր մասնավոր ձեռնարկատիրության խրախուսումը, մի շարք հասարակական ոլորտի բարեփոխումներ, իրավական կառույցների ստեղծում, որը պետք է վերահսկեր շուկայական հարաբերությունները և մասնավոր ձեռնարկությունների աշխատանքները։ Մասնավորեցվում են ինչպես գյուղատնտեսության մեծ մասը, այնպես էլ փոքր ու միջին տնտեսվարությունները։ Այս նախաձեռնությունները մեծ աջակցություն էին տրանսպորտի և ծառայություններ ոլորտին, ինչպես նաև փոքր ու միջին ընկերություններին։ 1995 թվականին սկսվում է սեփականաշնորհման լայնածավալ աշխատանքներ։ 1990-ական թվականներին Ալբանիայի տնտեսությունը հասնելով զարգացման ցածր մակարդակի սկսում է դանդաղ վերականգնվել հասնելով ավարտին մոտ մեկ տասնամյակի ընթացքում։

Սկզբնական շրջանում տնտեսական բարեփոխումների արդյունքները հուսադրող էին։ 1993 թվականին համախառն ներքին արդյունքը աճել էր 11 տոկոսով,1994 և 1995 թվականներին 8 տոկոսով։ Այսպիսի աճի հիմնական մասը ապահովում էր մասնավոր հատվածը։ Արժույթը կայունացրել էր իր դիրքերը։ Երկիրը դարձել էր ավելի ինքնուրույն և քիչ կախված սննդամթերքի ներմուծումից։ Ալբանիան գործարար նախաձեռնությունների համար դարձել էր ավելի բաց, որն էլ նպաստում էր ավելի արագ վերելքին քան սպասվում էր։ Սակայն սկսած 1995 թվականից առաջընթացը սկսում է դանդաղել։ 1996 թվականին նկատվում է ՀՆԱ-ի աննշան աճ, իսկ 1997 թվականին այն կազմեց ընդամենը 9 տոկոս։ Կառավարությունը փորձում է կայունացնել երկրի տնտեսական վիճակը կատարելով նոր բարեփոխումներ, սակայն բախվում է բյուջեի հետ կապված 12 տոկոս սղաճի։ Երկրում 1996 թվականին գնաճը հասնում է 20 տոկոսի, իսկ 1997 թվականին այն արդեն մոտենում է 50 տոկոսին։ Վերջապես փլուզվում է ֆինանսական բուրգը, որին այդքան վստահել էր Ալբանիայի բնակչության մեծ մասը, որն էլ բերեց մի շարք անկարգությունների, արդյունքում գրանցվեց մոտ 1500 խաղաղ բնակչի մահ, մեծաքանակ գույքի վնասման և ՀՆԱ-ի 8 տոկոս անկման։ Ալբանական արժույթի դրամական միավոր լեկը համարյա կիսով ճափ կորցնում է իր արճեքը։ 1997 թվականի հուլիսին նշանակվում է նոր կառավարություն, որն էլ մի շարք կարևոր մրջոցներ է ձեռնարկում վերականգնելու հասարակական կարգուկանոնը և վերակենդանացնելու տնտեսությունը ու առևտուրը։

Ներկա ժամանակաշրջանում Ալբանիայում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենում մակրոտնտեսական վերակազմավորման ակտիվ գործունեություն։ Վաղուց անհրաժեշտություն կա լուրջ բարեփոխումներ կատարել տնտեսության ցանկացած ոլորտում։ 2004 թվականին Ալբանիայի ամենամեծ առևտրային բանկը և ալբանական խնայբանկը սեփականաշնորհվել և 124 միլիոն դոլարով վաճառվել է ավստրիական Ռաիֆֆազեն բանկին։ Ի տարբերություն բալկանյան այլ հարևան պետությունների Ալբանիան դժվարությամբ անցում կատարեց դեպի բաց շուկայական հարաբերություններ։ Վերջին հինգ տարիների ընթացքում Ալբանիայում տնտեսական աճը կազմել է միջինը 5 տոկոս։ Դժվարությամբ է գնաճը պահվում ամենացածր մակարդակի վրա։ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում զսպելու բռնությունները և վերջերս հավանության է արժանացրել ֆինանսական բարեփոխումների նոր փաթեթի, որը ուղղված է երկրում օտարերկրյա ներդրումների հեշտացմանը։ Տնտեսությունը համալրվում է հիմնականում այլ երկրներում ապրող ալբանացիների միջոցներով, որոնք հիմնականում Իտալիայից և Հունաստանից են։ Այս ամենի արդյունքում ՀՆԱ-ն կազմում է մոտ 15 տոկոս, որն էլ օգնում է փոխհատուցել աճող առևտրի դեֆիցիտը։ Գյուղատնտեսության ոլորտը, որում ներգրավված է Ալբանիայի աշխատունակ բնակչության մոտ կեսը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը հինգերորդ մասը։ Այսպիսի իրավիչակը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ փոքր ֆերմերային տնտեսությունները չունեն ժամանակակից սարքավորումներ և հաճախ նպատակահրմար չէ մշակել ոչ այնքան բերրի հողատարածքները։ Անթափանց օրենսդրությունը այս ոլորտում նույնպես խոչընդոտ է հանդիսանում, որն էլ խանգարում է ոլորտի արդիականացմանը։

Էներգիայի պաշարների անբավարար քանակը Ալբանիայում բիզնեսի և միջերկրային առևտուրի համար վատ պայմաններ է ստեղծում։ Եվրոպական միության շնորհիվ է միայն, որ Ալբանիան կարողանում է պահպանել իր տնտեսության կայուն վիճակը։

Այս տնտեսական ռեֆորմները տարան նրան, որ 2009 թվականին Ալբանիան, Սան-Մարինոն և Լիխտենշտայնը դարձան միակ տնտեսական աճ գրանցած եվրոպական երկրները։ Ալբանիայում այն կազմեց 3,7% ՀՆԱ-ի աճ։

ՀՆԱ-ի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին առևտուր

[խմբագրել | խմբագրել կոդը]