Ալաա ալ-Ասուանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաա ալ-Ասուանի
علاء الأسواني
Ծննդյան անունարաբ․՝ علاء عباس الأسواني‎‎
Ծնվել էմայիսի 26, 1957(1957-05-26)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունգրող, ատամնաբույժ, վիպասան, սցենարիստ, վիպասան, ոչ գեղարվեստական գրող և քաղաքական ակտիվիստ
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան և Իլինոյսի համալսարան Չիկագոյում
Ուշագրավ աշխատանքներՅակոբյանի շենքը, Q2966801? և Jumhuriyat ka'an?
ԱնդամակցությունԹունիսի գիտությունների ակադեմիա[3]
Պարգևներ
Կայքalaaalaswany.maktoobblog.com
 Alaa Al Aswany Վիքիպահեստում

Ալաա ալ-Ասուանին (արաբ.` علاء الأسواني, մայիսի 26, 1957(1957-05-26)[1][2], Կահիրե, Եգիպտոս) եգիպտացի գրող է, «Քիֆայա» քաղաքական շարժման հիմնադիրներից։

Կյանքը և ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալա ալ-Ասուանին Եգիպտոսի ամենանշանավոր ժամանակակից գրողն է, 21-րդ դարի արաբական գրականության ամենաընթերցվող երկու բեսթսելլերների հեղինակ՝ «Յակոբյանի շենքը» և «Չիկագո»։ Ծնվել և մեծացել է Կահիրեում՝ գրող Աբբաս ալ-Ասուանիի ընտանիքում։ Ավարտելով ֆրանսիական լիցեյը՝ ընդունվում է Կահիրեի համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը, որն ավարտում է 1980 թ.։ 1985 թ. ավարտում է Չիկագոյի Իլլինոյիս համալսարանը։ Մինչ օրս նա աշխատում է որպես ատամնաբույժ Կահիրեում։ Տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։

Իսպանական գրականություն է ուսումնասիրել Մադրիդում։ «Յակոբյանի շենքը» վեպը մեծ աղմուկ է հանել Եգիպտոսում։ Ընթերցողների մի մասը մեծ ոգևորությամբ ընդունեցին ժամանակի եգիպտական իրականության քննադատական պատկերումը և ժամանակակից արաբական գրականության համար անթույլատրելի սեռական բաց տեսարանները։ Մյուսները նրան համարեցին ճշմարիտ ուղուց նահանջող, ով այլասերում է եգիպտական հասարակությունը։ Առ այսօր վեպը թարգմանվել է 33 լեզուներով։ 2006 թ. վեպի հիման վրա նկարահանվեց նույնանուն գեղարվեստական ֆիլմ՝ եգիպտական կինոյի համար աննախադեպ բյուջեով՝ 20 միլիոն եգիպտական ֆունտ (3, 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2007 թ. Եգիպտոսում նկարահանվեց նույնանուն հեռուստասերիալ։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսամ Աբդ ալ-Աատիի թղթերը (1990 թ., أوراق عصام عبدالعاطى)
  • Յակոբյանի շենքը (2002 թ., عمارة يعقوبيان)
  • Չիկագո (2007 թ., شيكاجو)
  • Ավտոմեքենաների ակումբ (2013 թ., نادي السيارات‎)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ովքեր մոտեցան և տեսան (1990 թ., الذى أقترب و رأى)
  • Սպասելով առաջնորդի (1998 թ., جمعية منتظري الزعيم)
  • Ընկերական կրակներ (2004 թ., نيران صديقة)

Հոդվածների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչո՞ւ չեն եգիպտացիներն ապստամբում (2010 թ., لماذا لا يثور المصريون؟)
  • Արդյո՞ք արժանանում ենք դեմոկրատիայի (2011 թ., هل نستحق الديموقراطية؟)
  • Եգիպտոսը պահեստայինների նստարանին (2011 թ., مصر على دكة الاحتياطي)
  • Արդյո՞ք եգիպտական հեղափոխությունը շեղվեց (2012 թ., هل أخطأت الثورة المصرية؟)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.c-h-c.ru/authoress.html Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
  • «علاء الأسواني». Ալաա ալ-Ասուանիի պաշտոնական բլոգը. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաա ալ-Ասուանի» հոդվածին։