Ազգային շարժում
Ազգային շարժում (գերմ.՝ Völkische Bewegung, Ֆյոլկիշե), նացիոնալիստական և ռասիստական շարժում, քաղաքական գաղափարախոսություն՝ տարածված Գերմանիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին։ Շարժումն օգտագործում էր արիոսոֆիայի գաղափարները, որոնք ներմուծվել էին Գվիդո ֆոն Լիստի կողմից և համադրվում էին պանգերմանիզմի, նացիոնալիստական ռոմանտիզմի և սոցիալական դարվինիզմի հետ։ Ֆյոլկիշեի կազմի մեջ էին մտնում մի շարք խմբային միավորումներ։
Ֆյոլկիշեի գաղափարների ստեղծման հարցում մեծ դերակատարում են ունեցել Գվիդո ֆոն Լիստի և Յորգ Լանց ֆոն Լիբենֆելսի աշխատությունները։ Ֆյոլկիշեի ձևավորման մեջ մեծ ազդեցություն են ունեցել Գերման Վիրտի գաղափարները։
Արիոսոֆները, ովքեր իրենց գործունեությունը սկսել են Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Վենեցիայում, միաբանեցին գաղտնախորհուրդ գաղափաներով ազգային (volkisch) գերմանական նացիոնալիզմը և ռասիզմը, որոնք փոխառնված էին Ելենա Պետրովնա Բլավատսկայի թեոսոֆիայից՝ նպատակ ունենալով հետագա գերմանական համաշխարհային իշխանության դարաշրջանի կանխագուշակումը և արդարացումը[1]։
1902 թվականի հունվարին Թեոդոր Ֆրիչի կողմից Լայպցիգում կազմակերպվել է հրատարակչություն, որը տպագրում էր հակահրեական «Մուրճ» (գերմ.՝ "Der Hammer") ամսագիրը։ Նմանատիպ Ostara անվանմամբ ամսագիր է հիմնել նաև Յորգ Լանց ֆոն Լիբենֆելսը, ով իր հայտարարությունում նշել է․
Ostara–ն առաջին և միակ ռասայական–տնտեսագիտական ամսագիրն է, որը նպատակաուղղված է գործնականորեն օգտագործել մարդաբանական տվյալները, որ գիտական տեսանկյունից կոտրի ցածր ռասաների ապստամբությունը և պաշտպանի եվրոպական ռասայի ազնվականությունը[1]։
Հաջորդ քայլը դարձավ 1912 թվականին «Մուրճ» կայսերական միության (գերմ.՝ Reichshammerbund) հիմնումն էր։ Սա մի կազմակերպություն էր, որը միաբանում էր «Մուրճի» բոլոր խմբերը։ Ստեղծվել էր նաև նմանատիպ մեկ այլ կազմակերպություն՝ «Գերմանական կարգ» (գերմ.՝ Germanenorden), որն իր գաղափարախոսությամբ նման էր վերջինիս և կարևոր դեր խաղաց նացիոնալ–սոցիալիզմի ուսմունքի հաստատման հարցում։
1919 թվականին Մակս Բյոմը Հենրիխ ֆոն Գլայայխենի և Արթուր Մյոլլերի հետ համատեղ հիմնեց ֆյոլկիշե–նացիանալ «Հունիսյան ակումբը» (Jungkonservatismus–ների բանավեճային ամբիոն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dohe, Carrie b. Jung's Wandering Archetype: Race and Religion in Analytical Psychology. London: Routledge, 2016.
- Goodrick-Clarke, Nicholas. 1985. The Occult Roots of Nazism: The Ariosophists of Austria and Germany 1890-1935. Wellingborough, England: Aquarian Press. 0-85030-402-4. (1992. The Occult Roots of Nazism: Secret Aryan Cults and Their Influence on Nazi Ideology. New York: New York University Press. 0-8147-3060-4)
- Kurlander, E. 2002. "The Rise of Völkisch-Nationalism and the Decline of German Liberalism: A Comparison of Liberal Political Cultures in Schleswig-Holstein and Silesia 1912–1924", European Review of History 9(1): 23-36. Abstract
- Mosse, George L. 1964. The Crisis of German Ideology: Intellectual Origins Of The Third Reich. New York: Grosset & Dunlap.
- Stern, Fritz. 1961, 1963. The Politics Of Cultural Despair: A Study In The Rise Of The Germanic Ideology. Berkeley: University of California Press.