Ազգային կենտրոնական գրադարան (Ֆլորենցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային կենտրոնական գրադարան (այլ կիրառումներ)
Ազգային կենտրոնական գրադարան
Երկիր Իտալիա[1]
Տեսակպետական հանրային գրադարան, ՄԱԿ-ի պահեստային գրադարան և ազգային գրադարան
Հիմնվել է1747
ՏեղադրությունՖլորենցիա[1][2]
ՀասցեPiazza Cavalleggeri 1 - 50122 Firenze[1][2] և Piazza Cavalleggeri 1, 50122 Firenze[3][4][5][…]
Հավաքածուներ
Չափ13 500 000 արխիվային միավոր[3], 789 053 արխիվային միավոր[3], 10 500 000 արխիվային միավոր[4], 10 515 000 արխիվային միավոր[5], 15 000 000 արխիվային միավոր[6] և 792 923 արխիվային միավոր[6]
Այլ տվյալներ
Կայքbncf.firenze.sbn.it(իտալ.) և bncf.firenze.sbn.it(իտալ.)

Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Centrale di Firenze), հասարակական ազգային գրադարան Ֆլորենցիայում, համարվում է Իտալիայի ամենամեծ, 2 կենտրոնական գրադարաններից մեկը, Եվրոպայի կարևորագույն գրադարաններից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1714 թվականին, երբ գիտնական Անտոնիո Մալյաբեկին գրքերի իր հավաքածուն, շուրջ 30,000 կտոր, նվիրաբերել է Ֆլորենցիա քաղաքին։ 1743 թվականին ընդունվեց որոշում, որի համաձայն Տոսկանայում հրատարակվող յուրաքանչյուր գրքի մեկ օրինակ հանձնվի գրադարանին։ Ի սկզբանե գրադարանը կոչվել է Մալյաբեկի գրադարան, հասարակության համար իր դռները բացել է 1747 թվականին։ 1861 թվականին գրադարանը համալրվել է Biblioteca Palatina գրադարանի հավաքածուով։ 1885 թվականին անվանափոխվել է Ֆլորնցիայի ազգային կենտրոնական գրադարան։ 1870 թվականից այստեղ են հավաքվում իտալական բոլոր հրատարակությունների նմուշները։

1935 թվականից գրադարանը տեղակայվել է Սեզար Բացանիի և Վ. Մացեի կողմից նախագծված շենքում, Առնո գետի երկայնքով։ Մինչև այս շենքում հանգրվանելը՝ գրադարանը օգտագործել է Ուֆֆիցի պատկերասրահի տարբեր սենյակներ։

Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարանը պատասխանատվություն է կրում գրադարանային ծառայությունների ավտոմատացման և ազգային ունեցվածքի ինդեքսացիայի համար։

1966 թվականին Առնո գետի վարարումները մեծ վնաս հասցրին գրադարանին։ Ստեղծվեց վերականգնման կենտրոնը, որտեղ հնարավոր եղավ փրկել բազմաթիվ արժեքավոր նմուշներ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sistema Cultura — 2013.
  2. 2,0 2,1 Anagrafe delle biblioteche italiane (իտալ.) — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ISTAT 2019 survey on Italian libraries — 2021.
  4. 4,0 4,1 4,2 ISTAT 2020 survey on Italian libraries — 2022.
  5. 5,0 5,1 5,2 ISTAT 2021 survey on Italian libraries — 2023.
  6. 6,0 6,1 6,2 6,3 ISTAT 2022 survey on Italian libraries — 2024.
  7. «History of the National Library of Italy-Florence». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.


Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային կենտրոնական գրադարան (Ֆլորենցիա)» հոդվածին։