Ազգային կենտրոնական գրադարան (Ֆլորենցիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային կենտրոնական գրադարան (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | պետական հանրային գրադարան, ՄԱԿ-ի պահեստային գրադարան և ազգային գրադարան |
| Հիմնվել է | 1747 |
| Տեղադրություն | Ֆլորենցիա[1][2] |
| Հասցե | Piazza Cavalleggeri 1 - 50122 Firenze[1][2] և Piazza Cavalleggeri 1, 50122 Firenze[3][4][5][…] |
| Հավաքածուներ | |
| Չափ | 13 500 000 արխիվային միավոր[3], 789 053 արխիվային միավոր[3], 10 500 000 արխիվային միավոր[4], 10 515 000 արխիվային միավոր[5], 15 000 000 արխիվային միավոր[6][7], 792 923 արխիվային միավոր[6][7], 8 999 667 հատոր[7] և 4089 արխիվային միավոր[7] |
| Այլ տվյալներ | |
| Կայք | bncf.firenze.sbn.it(իտալ.) |
| 43°46′1.4927″N 11°15′44.4524″E / 43.767081306°N 11.262347889°E | |
Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարան (իտալ.՝ Biblioteca Nazionale Centrale di Firenze), հասարակական ազգային գրադարան Ֆլորենցիայում, համարվում է Իտալիայի ամենամեծ, 2 կենտրոնական գրադարաններից մեկը, Եվրոպայի կարևորագույն գրադարաններից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը հիմնադրվել է 1714 թվականին, երբ գիտնական Անտոնիո Մալյաբեկին գրքերի իր հավաքածուն, շուրջ 30,000 կտոր, նվիրաբերել է Ֆլորենցիա քաղաքին։ 1743 թվականին ընդունվեց որոշում, որի համաձայն Տոսկանայում հրատարակվող յուրաքանչյուր գրքի մեկ օրինակ հանձնվի գրադարանին։ Ի սկզբանե գրադարանը կոչվել է Մալյաբեկի գրադարան, հասարակության համար իր դռները բացել է 1747 թվականին։ 1861 թվականին գրադարանը համալրվել է Biblioteca Palatina գրադարանի հավաքածուով։ 1885 թվականին անվանափոխվել է Ֆլորնցիայի ազգային կենտրոնական գրադարան։ 1870 թվականից այստեղ են հավաքվում իտալական բոլոր հրատարակությունների նմուշները։
1935 թվականից գրադարանը տեղակայվել է Սեզար Բացանիի և Վ. Մացեի կողմից նախագծված շենքում, Առնո գետի երկայնքով։ Մինչև այս շենքում հանգրվանելը՝ գրադարանը օգտագործել է Ուֆֆիցի պատկերասրահի տարբեր սենյակներ։
Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարանը պատասխանատվություն է կրում գրադարանային ծառայությունների ավտոմատացման և ազգային ունեցվածքի ինդեքսացիայի համար։

1966 թվականին Առնո գետի վարարումները մեծ վնաս հասցրին գրադարանին։ Ստեղծվեց վերականգնման կենտրոնը, որտեղ հնարավոր եղավ փրկել բազմաթիվ արժեքավոր նմուշներ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին հարդարանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Sistema Cultura — 2013.
- 1 2 Anagrafe delle biblioteche italiane (իտալ.) — 1990.
- 1 2 3 ISTAT 2019 survey on Italian libraries — 2021.
- 1 2 ISTAT 2020 survey on Italian libraries — 2022.
- 1 2 ISTAT 2021 survey on Italian libraries — 2023.
- 1 2 ISTAT 2022 survey on Italian libraries — 2024.
- 1 2 3 4 www.beniculturali.it (իտալ.)
- ↑ «History of the National Library of Italy-Florence». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային կենտրոնական գրադարան (Ֆլորենցիա)» հոդվածին։ |
| ||||||||||||
