Ադրբեջան և ՆԱՏՕ հարաբերություններ
ՆԱՏՕ |
Ադրբեջան |
ՆԱՏՕ՝ (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն, անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l'Atlantique Nord) սա եվրոպական և Հյուսիսաամերիկյան մի շարք երկրների ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է 1949 թվականին արտաքին ագրեսիային դիմակայելու համար։ 1991 թվականին Հռոմում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց ռազմավարական հայեցակարգ, ինչպես նաև հռչակագիր Խաղաղության և համագործակցության մասին։ Ստեղծվեց Հյուսիսատլանտյան գործընկերության խորհուրդ, որի նպատակն է հետագա համագործակցության ընդլայնումը։ Ստեղծումից հետո առաջին հանդիպումը կայացավ 1991 թվականի դեկտեմբերի 20-ին։ 1992 թվականի մարտին Ադրբեջանը միացավ Գործընկերության խորհրդին[1]։
Գործընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության սկիզբ կարելի է համարել 1994 թվականի մայիսի 4-ը, երբ Բաքուն միացավ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, չնայած նրան, որ Ադրբեջանի և կազմակերպության միջև հարաբերությունները սկզբնավորվել էին 1992 թվականի մարտին[2]։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվական
1994 թվականի հունիսին Ադրբեջանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցեց ՆԱՏՕ-ի նիստին[3]։
Հունվարին ընդունվեց հռչակագիր, որն արտացոլում էր Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը[4]։ Հռչակագրում դատապարտված են տարածքների գրավման նպատակով ուժի գործածումը և Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության նկատմամբ արհամարհանքը, ինչը կարևոր տարր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հաստատման համար[1]։
Հունվարի 10-11-ին կայացած ՆԱՏՕ-ի համաժողովում ընդունվեց Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագիրը[5]։ ԳՀԽ-ին մասնակցելու համար հրավեր ուղարկվեց բոլոր գործընկեր երկրներին, ինպես նաև ԵԱՀԿ անդամ երկրներին։ 1994 թվականի մայիսի 3-ից 4-ը Հեյդար Ալիևը Բելգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրեց Շրջանակային համաձայնագիր, այս կերպով Ադրբեջանը դարձավ ԳՀԽ ծրագրի անդամ։ Այս համաձայնագրի ստորագրումը նախատեսում էր լայբամաշտաբ համագործակցություն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև[1]։
1995 թվական
1995 թվականի ապրիլի 23-ին Հեյդար Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հավեր Սոլանային հանձնեց վկայագիր, որը վերաբերվում էր Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանը[6]։
1996 թվական
1996 թվականի ապրիլի 22-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որին նա ներկայացրեց մի փաստաթուղթ, որը սահմանում էր Ադրբեջանի պահանջները և ներուժը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար[7]։
1997 թվական
1997 թվականի հունվարին ստեղծվեցին ադրբեջանական խաղաղապահ ուժերը։ Նույն թվականին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբում բացվեց Ադրբեջանի ներկայացչությունը և Ադրբեջանը միացավ Պլանավորման և վերլուծության ծրագրին[3]։
փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը Հեյդար Ալիևի հրավերով երկօրյա այց է կատարել Ադրբեջան, որի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարենրի հետ, նա նաև ելույթ է ունեցել Ադրբեջանի Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև կապերի զարգացման հարցով[1]։
Մայիսի 30-ին Իտալիայում կայացավ գործընկեր երկրների համաժողով, որի ընթացքում ՀԱԳԽ-ն վերափոխվեց և դարձավ Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդ (ԵԳԽ)[1]։
նոյեմբերի 4-ից 6-ը Բաքվում կայացավ հրամանատարական զորավարժությունների նախապատրաստական սեմինար, որը դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Ադրբեջանում կայացած առաջին իրադարձությունը։
Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահը ստորագրեց ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հրամանագիր[8]։
1998 թվական
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հավեր Սոլանան երկրորդ անգամ այցելեց Բաքու, որի շրջանակներում հանդիպեց երկրի նախագահի, Միլի մեջլիսի նախագահի և վարչապետի հետ, որի շրջանակներում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր։
1999 թվական
1999 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Վաշինգթոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի 50-ամյակի տարեդարձին, որի ժամանակ Ալիևը հանդես է եկել ելույթով[7]։
Մայիսի 27-28-ին Եվրատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում Ադրբեջանում տեղի է ունեցել ատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի նիստ, որի շրջանակներում Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի գլխավորած ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը ժամանեց Բաքու[9]։
Սեպտեմբերից Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդը սկսեց իր գործունեությունը Ադրբեջանի մայրաքաղաքում[1]։
Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի խաղաղապահ խումբը սկսեց մասնակցել խաղաղապահ գործողություններին Կոսովոյում, իսկ 2002 թվականից Աֆղանստանում[1][10]։
2000 թվական
2000 թվականի ապրիլին Բաքվում անցկացվեց ռազմաքաղաքական համագործակցության տարածաշրջանային դասընթաց, որը դարձավ Վրաստանում անցկացվող դասընթացի երկրորդ փուլը[1]։
Հուլիսի 20-ից 21-ը Բաքվում կայացավ «Կովկասում էներգետիկ անվտանգություն» խորագրով համաժողով[9]։
XXI դար
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվական
2001 թվականի հունվարի 16-ից 17-ը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերտսոնը պաշտոնական այցով եղավ Բաքվում, այցի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, վարչապետի, Միլի Մեջլիսի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Նա ելույթ ունեցավ Բաքվի պետական համալսարանում, որից հետո ստացավ ԲՊՀ-ի պատվավոր դոկտորի աստիճան[1]։
Հուլիսի 21-ից 22-ը կայացավ Շվեյցարիայի և Ադրբեջանի կառավարությունները համատեղ սեմինարը։ Սեմինարին մասնակցում էին՝ Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի հատուկ աշխատանքային խմբեր, ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ։ Սեմինարի մասնակիցները այս իրադարձությունը անվանեցին տարածաշրջանային խնդիրների լուծման փորձ։
Նոյեմբերի 5-ից 17-ը Բաքվում «Cooperative Determination» հրամանատարա-շտաբային վարժանքները։ Նոյեմբերի 16-ից 17-ը ՆԱՏՕ-ի և Փորձարարական սոցիալական հոգեբանության եվրոպական ասոցիացիայի համագործակցության շրջանակներում Բաքվում կայացավ «Բալկաններում տարածաշրջանային համագործակցությունից քաղած դասեր» խորագրով սեմինար[1]։
2002 թվական
Փետրվարի 7-ին Հեյդար Ալիևը փաստաթուղթ ստորագրեց «Ադրբեջանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին» նախագահի հրամանագրում փոփոխությունների մասին։
Հունվարի 17-ից 18-ը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռաֆայել Էստրադան այցելեց Ադրբեջան, որի ընթացքում հանդիպեց՝ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ[9]։
Մայիսի 7-ից 8-ը Բաքվում ՆԱՏՕ/Ժամանակակից հասարակության հիմնախնդիրների հանձնաժողով (CPSO) կայացավ համագործակցության շրջանակներում «Կասպից ծովի էկոլոգիական խնդիրներ» խորագրով սեմինար, որի ընթացքում ներկայացվեց Կասպից ծովի համար կարճաժամեկտ նախագիծ։ Սեմինարի ընթացքում Ադրբեջան այցելեց նաև ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի գիտության և բնապահպանության գծով տեղակալ Յան Ֆյուրնեն։
Հունիսի 27-28-ին ՆԱՏՕ/ՍՀԵԱ (Սոցիալական հոգեբանության եվրոպական ասոցիացիա) համագործակցության շրջանակներում անց կացվեց «Տարածաշրջանային համագործակցության սպառնալիքները Հարավային Կովկասում» խորագրով սեմինար[7]
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանում ընդունեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի ասոցիատիվ անդամները[7]։
Նեյմբերի 21-22-ին Պրահայում կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև նախագահ Հեյդար Ալիևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը[4]։
Նոյեմբերի 25-26-ին ՆԱՏՕ-ի քաղաքացիական հաղորդակցությունների պլանավորման հանձնաժողովի ներկայացուցիչները պաշտոնական այց են կատարել Ադրբեջանի Հանրապետություն[1]։
2002 թվականին Ադրբեջանը որոշում ընդունեց խաղաղապահ զորակազմ (33 զինծառայող) ուղարկել Աֆղանստան, իսկ 2003 թվականին՝ (150 զինծառայող) Իրաք[3]։
Փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Report by the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan on Illegal economic and other activities in the occupied territories of Azerbaijan
- Press Release on the report of the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan entitled «Illegal economic and other activities in the occupied territories of Azerbaijan»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Azerbaijan». www.azerbaijan.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «НАТО и Азербайджан | Информационно-аналитический портал «НАТО.РФ»». xn--80azep.xn--p1ai. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Vesti.az - 22 года назад Азербайджана подключился к натовской программе «Партнёрство ради мира»». m.vesti.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 «Саммиты НАТО. Досье». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «"Партнерство ради мира" (Partnership for Peace — PfP) | Информационно-аналитический портал «НАТО.РФ»». xn--80azep.xn--p1ai. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «СОТРУДНИЧЕСТВО АЗЕРБАЙДЖАНА С НАТО И СИТУАЦИЯ В НАГОРНОМ КАРАБАХЕ: ЭТАПЫ, НАМЕРЕНИЯ, РЕЗУЛЬТАТЫ». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Welcome to Heydar Aliyevs Heritage Research Center». lib.aliyev-heritage.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «МИНИСТЕРСТВО ОБОРОНЫ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ» (ռուսերեն). mod.gov.az. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Tuncay Huseynzade. «Независимый Азербайджан» (անգլերեն). republic.preslib.az. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Азербайджанский военный контингент - в Сирию?». ЭХО (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.