Աբդուլ Ղանի Բարադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Ղանի Բարադար
 
Կուսակցություն՝ թալիբան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1968(1968-09-29) (55 տարեկան)
Ծննդավայր Weetmak, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն  Աֆղանստանի թագավորություն,  Republic of Afghanistan,  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Աֆղանստանի իսլամական պետություն և  Աֆղանստան
 
Պարգևներ

Մոլլա Աբդուլ Ղանի Բարադար (փուշթու՝ և դարի՝ عبدالغني برادراخوند, սեպտեմբերի 29, 1968(1968-09-29), Weetmak, Աֆղանստանի թագավորություն)[2], նաև հայտնի է որպես մուլլա Բարադար Ահունդ, աֆղանական «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարն ու քաղաքական թևի առաջնորդը։ 1994 թվականի ստեղծված «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիրներից մեկը։ Մոլլա Մուհամմեդ Օմարի տեղակալը (հնարավոր է նաև ազգականը) և Քվետտա Շուրայի խորհրդի ղեկավարը։ 2009 թվականից մինչև 2021 թվականը դե ֆակտո դիտարկվել է որպես «Թալիբանի» առաջնորդ[3], թեև շարժման դե յուրե առաջնորդը իսլամական աստվածաբան Հայբաթուլա Ախունձադան է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ ծագմամբ պուշթուն է՝ դուրրանի ցեղի պոպալզայ կլանից[5]։ Աֆղանստանում պատերազմի ժամանակ կռվել է խորհրդային զորքերի դեմ[3][6]։ 1994 թվականին օգնել է Օմարին՝ հիմնել «Թալիբանը»։ Ղանին, որը նաև հայտնի է որպես Աբու Հաֆս Նեջդա, կազմակերպել է վերապատրաստման ճամբարներ և հարձակումներ է ծրագրել ցեղային առաջնորդների և օտարերկրացիների վրա[7]։

Թալիբների կառավարման ժամանակ (1996-2001) տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Հերաթ և Նիմրուզ նահանգների կառավարիչը[8][9] և Արևմտյան Աֆղանստանում ռազմական կորպուսի հրամանատարը[3]։ ԱՄՆ պետդեպարտամենտը նրան դիտարկել է որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ և Քաբուլի ռազմական կորպուսի հրամանատար[10]։ Ինտերպոլը նրան համարում էր պաշտպանության նախարարի տեղակալ[2]։

2010 թվականի փետրվարի 8-ին ձերբակալվել է Պակիստանի հետախուզության կողմից[11]։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի կառավարության խնդրանքով վաղաժամկետ ազատ է արձակվել Պակիստանի բանտից[12]։

2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա «Թալիբան» շարժման հաջող հարձակումից հետո, երբ երկրի կառավարությունը տապալվեց և նախագահ Աշրաֆ Հանին փախավ երկրից, երկրի վրա վերահսկողությունն անցավ Աբդուլ Ղանի Բարադարին[13]։

2021 թվականի օգոստոսի 17-ին Բարադարը, 2001 թվականին «Թալիբանի» առաջին կառավարության անկումից հետո առաջին անգամ, վերադարձել է Աֆղանստան[14]։

2021 թվականի սեպտեմբերի 3-7-ը եղել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարության ղեկավարը[15]։

2021 թվականի սեպտեմբերի 7-ից Աֆղանստանի Իսլամական Էմիրության փոխվարչապետի պաշտոնակատարն է[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  2. 2,0 2,1 «BARADAR, Abdul Ghani». Interpol. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 Moreau, Ron (2009 թ․ հուլիսի 25). «America's New Nightmare». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Кто привел «Талибан*» к захвату Афганистана — Газета.Ru». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Giustozzi, Antonio Koran, Kalashnikov, and laptop: the neo-Taliban insurgency in Afghanistan. — Columbia University Press, 2008. — С. 47. — ISBN 0231700091
  6. Green, Matthew (2010 թ․ փետրվարի 16). «Taliban strategist was seen as future negotiator». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Profile: Mullah Abdul Ghani Baradar». BBC News. 2010 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  8. «The Hunt For Bin Laden». TIME. 2001 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  9. Adamec, Ludwig W. Volume 30 of Historical dictionary of Afghan wars, revolutions, and insurgencies. — Rowman & Littlefield, 2005. — С. lxxxiii. — ISBN 0810849488
  10. «B1, 1.4(D)» (PDF). US State Department. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  11. «Taliban commander Mullah Baradar 'seized in Pakistan'». BBC News. 2010 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
  12. «Auf Bitte Afghanistans: Pakistan lässt ranghöchsten Taliban frei — Ausland — FOCUS Online — Nachrichten». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  13. Ирина Шелудкова (2021 թ․ օգոստոսի 15). «Смена власти в Афганистане: талибы вошли в Кабул». euronews (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Taliban says co-founder Abdul Ghani Baradar has arrived in Afghanistan — Axios». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «Мулла Барадар возглавил афганское правительство». vesti.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Талибы сформировали временное правительство Афганистана». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Ղանի Բարադար» հոդվածին։