Աբդուլ Ղանի Բարադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Ղանի Բարադար
 
Կուսակցություն՝ թալիբան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1968(1968-09-29) (54 տարեկան)
Ծննդավայր Weetmak, Աֆղանստանի թագավորություն
Քաղաքացիություն  Աֆղանստանի թագավորություն,  Republic of Afghanistan,  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Islamic State of Afghanistan և  Աֆղանստան
 
Պարգևներ

Մոլլա Աբդուլ Ղանի Բարադար (փուշթու՝ և դարի՝ عبدالغني برادراخوند, սեպտեմբերի 29, 1968(1968-09-29), Weetmak, Աֆղանստանի թագավորություն)[1], նաև հայտնի է որպես մուլլա Բարադար Ահունդ, աֆղանական «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարն ու քաղաքական թևի առաջնորդը։ 1994 թվականի ստեղծված «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիրներից մեկը։ Մոլլա Մուհամմեդ Օմարի տեղակալը (հնարավոր է նաև ազգականը) և Քվետտա Շուրայի խորհրդի ղեկավարը։ 2009 թվականից մինչև 2021 թվականը դե ֆակտո դիտարկվել է որպես «Թալիբանի» առաջնորդ[2], թեև շարժման դե յուրե առաջնորդը իսլամական աստվածաբան Հայբաթուլա Ախունձադան է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ ծագմամբ պուշթուն է՝ դուրրանի ցեղի պոպալզայ կլանից[4]։ Աֆղանստանում պատերազմի ժամանակ կռվել է խորհրդային զորքերի դեմ[5][2]։ 1994 թվականին օգնել է Օմարին՝ հիմնել «Թալիբանը»։ Ղանին, որը նաև հայտնի է որպես Աբու Հաֆս Նեջդա, կազմակերպել է վերապատրաստման ճամբարներ և հարձակումներ է ծրագրել ցեղային առաջնորդների և օտարերկրացիների վրա[6]։

Թալիբների կառավարման ժամանակ (1996-2001) տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Հերաթ և Նիմրուզ նահանգների կառավարիչը [7][8] և Արևմտյան Աֆղանստանում ռազմական կորպուսի հրամանատարը[2]։ ԱՄՆ պետդեպարտամենտը նրան դիտարկել է որպես գլխավոր շտաբի պետի տեղակալ և Քաբուլի ռազմական կորպուսի հրամանատար[9]։ Ինտերպոլը նրան համարում էր պաշտպանության նախարարի տեղակալ[1]։

2010 թվականի փետրվարի 8-ին ձերբակալվել է Պակիստանի հետախուզության կողմից[10]։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի կառավարության խնդրանքով վաղաժամկետ ազատ է արձակվել Պակիստանի բանտից [11]։

2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա «Թալիբան» շարժման հաջող հարձակումից հետո, երբ երկրի կառավարությունը տապալվեց և նախագահ Աշրաֆ Հանին փախավ երկրից, երկրի վրա վերահսկողությունն անցավ Աբդուլ Ղանի Բարադարին[12]։

2021 թվականի օգոստոսի 17-ին Բարադարը, 2001 թվականին «Թալիբանի» առաջին կառավարության անկումից հետո առաջին անգամ, վերադարձել է Աֆղանստան[13]։

2021 թվականի սեպտեմբերի 3-7-ը եղել է Աֆղանստանի Իսլամական Էմիրության կառավարության ղեկավարը[14]։

2021 թվականի սեպտեմբերի 7-ից Աֆղանստանի Իսլամական Էմիրության փոխվարչապետի պաշտոնակատարն է[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «BARADAR, Abdul Ghani»։ Interpol։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2010-02-16 
  2. 2,0 2,1 2,2 Moreau Ron (2009-07-25)։ «America's New Nightmare»։ Newsweek։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-08-ին։ Վերցված է 2010-02-16 
  3. «Кто привел «Талибан*» к захвату Афганистана — Газета.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-21-ին։ Վերցված է 2021-08-21 
  4. Giustozzi, Antonio Koran, Kalashnikov, and laptop: the neo-Taliban insurgency in Afghanistan. — Columbia University Press, 2008. — С. 47. — ISBN 0231700091
  5. Green Matthew (2010-02-16)։ «Taliban strategist was seen as future negotiator»։ Financial Times։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-17-ին։ Վերցված է 2010-02-16 
  6. «Profile: Mullah Abdul Ghani Baradar»։ BBC News։ 2010-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-18-ին։ Վերցված է 2010-02-16 
  7. «The Hunt For Bin Laden»։ TIME։ 2001-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2010-02-16 
  8. Adamec, Ludwig W. Volume 30 of Historical dictionary of Afghan wars, revolutions, and insurgencies. — Rowman & Littlefield, 2005. — С. lxxxiii. — ISBN 0810849488
  9. «B1, 1.4(D)»։ US State Department։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2010-02-16 
  10. «Taliban commander Mullah Baradar 'seized in Pakistan'»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-18-ին։ Վերցված է 2010-02-16 
  11. «Auf Bitte Afghanistans: Pakistan lässt ranghöchsten Taliban frei — Ausland — FOCUS Online — Nachrichten»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին։ Վերցված է 2013-09-21 
  12. Ирина Шелудкова (2021-08-15)։ «Смена власти в Афганистане: талибы вошли в Кабул»։ euronews (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2021-08-15 
  13. «Taliban says co-founder Abdul Ghani Baradar has arrived in Afghanistan — Axios»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին։ Վերցված է 2021-08-18 
  14. «Мулла Барадар возглавил афганское правительство»։ vesti.ru (ռուսերեն)։ 2021-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-07-ին 
  15. «Талибы сформировали временное правительство Афганистана»։ РИА Новости (ռուսերեն)։ 2021-09-07։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-08-ին