Jump to content

«Սկուբի Դուի» ֆրանշիզայի հերոսների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է «Սկուբի Դուի» ֆրանշիզայի հերոսների ցուցակը։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկուբի Դու (անգլ.՝ Scooby-Doo), Շեգգի Ռոջերսի ընտանի կենդանին և ընկերը։ Նա գերմանական դոգ է, ով կարողանում է անգլերեն խոսել՝ ի տարբերություն այս հորինված աշխարհի մյուս շներին։

Մանկական CBS ծրագրերի բաժնի պետ Ֆրեդ Սիլվերմանը հորինեց կերպարի անունը Ֆրենկ Սինատրայի «Strangers in the Night» «դու-բե-դու-բե-դու» վանկերից[1]։

1969-1994 թվականներին Սկուբիին հնչյունավորել է Դոն Մեսսիկը։ 1997 թվականին «Ջոնի Բրավո» եթերաշրջանում Սկուբիին հնչյունավորել է Հեդլի Կեյը։ 1998-2001 թվականներին նրան հնչյունավորել է Սքոթթ Իննեսը, ով 2008 թվականին կերպարին հնչյունավորել է տարբեր վիդեոխաղերում և գովազդային հոլովակներում։ «Սկուբի Դու» և «Դկուբի Դու 2․ Հրեշները ազատությունում են» ֆիլմերում հերոսին հնչյունավորել է Նիլ Ֆանինգը։ 2002 թվականից Սկուբիին հնչյունավորում է Ֆրենք Ուելքերը։

Շեգգի Ռոջերս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվիլ «Շեգգի» Ռոջերս (անգլ.՝ Norville "Shaggy" Rogers), Սկուբի Դուի տերը, ով ընկերություն է անում Ֆրեդ Ջոնսի, Վելմա Դինքլիի և Դաֆնի Բլեյքի հետ։ Շեգգին վախկոտ անբան է, ում ավելի շատ հետաքրքրում է ուտելիքը, քան գաղտնիքների բացահայտումը։

1969-1997 և 2002-2009 թվականներին հերոսին հնչյունավորում է Քեյսի Քեյսեմը։ «Սկուբի Դուն մեռյալների կղզում» մուլտֆիլմում Շեգգիին հնչյունավորել է Բիիլի Ուեսթը։ 1999-2001 թվականները նրան հնչյունավորել է Սքոթթ Իննեսը, ով 2009 թվականին նույնպես հնչյունավորում էր Շեգգիին գովազդային հոլովակներում կամ վիդեոխաղերում։ «Շեգգին և Սկուբի Դուն կգտնեն բանալին» մուլտֆիլմում հերոսին հնչյունավորել է Սքոթ Մենվիլը։ 2010 թվականից նրան հնչյունավորում է Մեթյու Լիլլարդը, ով առաջին երկու ֆիլմերում Շեգգիի դերն էր տանում։ Երրորդ և չորրորդ ֆիլմերում նրա դերը տանում է Նիկ Պալատասը։ 2020 թվականի «Սկուբի Դու» մուլտֆիլմում հերոսին հնչյունավորել է Ուիլ Ֆորտեն, իսկ երիտասարդին՝ Իեն Արմիտիժը։

Ֆրեդ Ջոնս (անգլ.՝ Fred Jones), ում երբեմն անվանում են Ֆրեդդի (անգլ.՝ Freddie), կրում է կապույտ և/կամ սպիտակ վերնաշապիկ և կապույտ ջինսե տաբատ։ Ֆրեդը սովորաբար նախաձեռնում է առեղծվածների լուծումը և տեղադրում է թակարդներ։ Երբ թիմը բաժանվում է, Ֆրեդը և Դաֆնին հիմնականում գնում են Վելմայի հետ, բայց երբեմն Ֆրեդը և Դաֆնին առանձին են քայլում՝ ստիպելով Վելմային գնալ Շեգգիի և Սկուբիի հետ։

Ֆրեդին հնչյունավորել է Ֆրենք Ուոլքերը, ով նրան հնչյունավորում էր 1969-1983 թվականներին և կրկին սկսել է 1997 թվականից։ 2002-2004 թվականների ֆիլմերում նրան մարմնավորել է Ֆրեդի Պրինց Կրտսերը, իսկ հետագա ֆիլմերում՝ Ռոբբի Ամելը։ Զաք Էֆրոնը հնչյունավորել է չափահաս Ֆրեդին, իսկ Պիրս Գանոնը՝ երիտասարդ Ֆրեդին 2020 թվականի «Սկուբի Դու» ֆիլմում։

Դաֆնի Բլեյք կամ Դաֆնա Բլեյք (անգլ.՝ Daphne Blake), կարմրաշեկ մազերով աղջիկ։ Նրա հիմնական արտաքին տեսքը կազմված է մանուշակագույն զգեստից, վարդագույն զուգագուլպայից, մանուշակագույն կոշիկներից և կանաչ շարֆից։ Հերոսի տարբեր մարմնավորումների ընթացքում ենթադրվում էր, որ Դաֆնին և Ֆրեդը զգացմունքներ ունեն միմյանց հանդեպ։ Սա ընդգծված է «Սկուբի Դու. խորհրդավոր կազմակերպություն» սերիայում, որտեղ նրանք ընկերություն են անում։

1969-1970 թվականներին կերպարին հնչյունավորել է Ստեֆանիաննա Կրիստոֆերսոնը։ Նրան նկատել է Հիզեր Նորտը, ով հնչյունավորել է Դաֆնիին մինչև 1997 թվականը։ 1998-2000 թվականներին հերոսուհուն հնչյունավորել է Մերի Քեյ Բերգմանը։ 2001 թվականից Դաֆնին հնչյունավորում է Գրեյ Դելայլը։ Առաջին երկու ֆիլմերում նրա դերը տանում է Սառա Միշել Գելարը, իսկ երրորդ և չորրորդ ֆիլմերում՝ Քեյթ Մելթոնը։ 2020 թվականի «Սկուբի Դու» մուլտֆիլմում մեծահասակ Դաֆնիին հնչյունավորում է Ամանդա Սեյֆրիդը, իսկ երիտասարդին՝ Մաքքենա Գրեյսը։

Վելմա Դինքլի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելմա Դինքլի (անգլ.՝ Velma Dinkley), երիտասարդ խելացի աղջիկ։ Հիմնականում հագնում է նարնջագույն սվիտեր և կարմիր կիսաշրջազգեստ, կրում է ակնոցներ։

1969-1973 թվականները Վելմային հնչյունավորել է Նիկոլ Ջաֆֆեն։ Հետագայում նրան փոխարինել է Պետ Սթիվենսը, ով 1976-1979 թվականները հնչյունավորել է կերպարին։ Հետո հերոսուհուն հնչյունավորել է Մառլա Ֆրումկին։ 1997-2002 թվականների Վելմային հնչյունավորել է Բի Ջեյ Ուորդը, իսկ Մինդի Կոնը՝ 2002-2015 թվականներին։ Հետագայում հերոսուհուն հնչյունավորել է Քեյթ Միկուչչին։ 2020 թվականի մուլտֆիլմում Ջինա Ռոդրիգեսը հնչյունավորել է Վելմային, իսկ Արիանա Գրինբլատը՝ երիտասարդ Վելմային։

2023 թվականին Վելման մասնակցել է համանուն անիմացիոն սերիալի գլխավոր հերոսի դերում, որտեղ նրան հնչյունավորեց Մինդի Քեյլինգ։

Երկրորդական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրեպի Դու (անգլ.՝ Scrappy-Doo), ավելացվել է շոուի մեջ, որպեսզի պահպանվեն սերիալի վարկանիշները, որոնք 1979 թվականին սկսեցին նվազել։ Հերոսի ներկայացումից հետո վարկանիշները բարձրացան։ Շոուի սկզբնական ձևաչափը փոխարինվեց ավելի պարզ, կատակերգական արկածներով, որտեղ ներկայացված էին իրական գերբնական չարագործներ (նախորդ եթերաշրջանում չարագործները գրեթե միշտ քողարկված մարդիկ էին)։

Սկրեպին մնաց ֆրանշիզայի անբաժանելի մասը ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ լիցենզավորված ապրանքների և առևտրի ոլորտում մինչև 1980-ականների վերջը։ Նա նաև կարճ ժամանակում նկարահանվել է իր սեփական յոթ րոպեանոց կարճամետրաժ ֆիլմերում։ Իր հորեղբոր Յաբբա Դուի և իր ընկեր Դաստիի հետ նա օգնեց պահպանել օրենքն ու կարգը ամերիկյան արևմուտքում գտնվող փոքրիկ քաղաքում։ Հետագա տարիներին Սկրեպի Դուի ներկայությունը քննադատվեց որպես բացասական ազդեցություն 1980-ականների Սկուբի Դուի տարբեր սերիաների վրա[2]։ Այնուամենայնիվ, Սկուբի Դուի աստիճանական անկումը վերագրվում է այլ գործոնների, ինչպիսիք են ձևաչափի փոփոխությունները[3]։ Սկրեպի Դուն դարձավ նյարդայնացնող չափից դուրս կենսուրախ կամ սրամիտ կերպար, ով ավելացրել է սերիալին միայն ռեյտինգները պահպանելու համար, որը նաև անվանում են զարմիկ Օլիվերի համախտանիշ[4]։ Կերպարի ընդհանուր լսարանի ընկալման պատճառով Սկրեպի Դուն չընդգրկվեց Սկուբիի հետ կապված ոչ մի սփին-օֆֆում 1988 թվականի «Սկուբի Դուն և ակամա մարդագայլը» սերիալից հերո, որոշ բացառություններով։

Սկուբի Դուի առաջին ֆիլմում Սկրեպին խաղացել է միանշանակ բացասական դեր՝ ցանկանալով վրեժխնդիր լինել խմբից տարիներ առաջ իրեն լքելու համար (նրան վռնդել են Դաֆնի վրա անընդհատ միզելու, զզվելի լինելու համար, և վերջին կաթիլը եղել է... նրա ձգտումը դառնալու խմբի ղեկավար)։ Երբ Վելման խոսում է բարում գտնվող տղայի հետ, ով իրեն դուր է գալիս, նա ասում է, որ Սկրեպին ձագ չէր, այլ գեղձի խանգարում ուներ։ Պատմության մեջ նրան պետք էր, որ Սկուբին օգտագործեր իր «մաքուր» հոգին իր գործն ավարտելու համար։ Այնուամենայնիվ, նրան չի հաջողվում հաղթել։ Ֆիլմի վերջում Վելման ասում է, որ կերպարի ամբողջական անունը Սկրեպի Կոռնելիուս Դու է (անգլ.՝ Scrappy Cornelius Doo

«Սիրենայի երգը» սերիայում Ֆրեդը և Դաֆնին հանդիպում են Սկրեպիի արձանը Բյուրեղյա Քարանձավում գտնվող ուրվականների թանգարանում, որտեղ գտնվում էին պարտված չարագործների արձանները։ Դաֆնին նշում է, որ նա վաղուց է չի հանդիպել նրան, իսկ Ֆրեդը հեռացնում է նրան՝ հիշեցնելով, որ նրանք խոստացել են այլևս երբեք չխոսել Սկրեպիի մասին։

  • 1979-ից 1980 թվականը Սկրեպիին հնչյունավորել է Լեննի Վայնրիբը։ Նրան փոխարինել է Դոն Մեսսիկը, ով 1980-ից 1988 թվականներին հնչյունավորել է կերպարին։ Առաջին ֆիլմում նրան հնչյունավորել է Սքոթթ Իննեսը։

Սկուբի Դամ (անգլ.՝ Scooby-Dum), երկրորդական կերպար, ում հնչյունավորել է Դոուզ Բաթլերը[5]։ Նա պուտերով և կախված ատամներով գերմանական մոխրագույն դոգ է, Սկուբի Դուի հիմար զարմիկն է։

Յաբբա Դու (անգլ.՝ Yabba-Doo), գերմանական սպիտակ դոգ։ Նրա արկածները տեղի են ունենում արևմուտքում, որտեղ նա իր տեր Դասթիի և իր զարմիկ Սկրեպի Դուի հետ կռվում է հանցագործների դեմ։ Հերոսին հնչյունավորել է Դոն Մեսիկը։

«Սկուբի Դուի 13 ուրվականները»-ում հայտնի հրաշագործ և բանախոս Վինսենթ Վան Գոբլինը (անգլ.՝ Vincent Van Ghoul) տիրապետում է գերբնականի լայնածավալ գիտելիքներին։ Նա կիսում է բնավորության գծերը իր ձայնային դերասան Վինսենթ Փրայսի հետ։

«Սկուբի Դուն․ խորհրդավոր կազմակերպություն»-ում Վինսենթը (ռուսական դուբլյաժում թարգմանվում է որպես Վինսենթ Վան Վանմփ), դերասան, ով նկարահանվում է սարսափ ֆիլմերում (ինչպես Վինսենթ Փրեյսը, ով ստեղծվել էր հերոսից ոգեշնչմամբ)։ Այս մուլտսերիալում նրան հնչյունավորում է Մորիս Լամարշը։

Հայտնվել են «Սկուբի Դուն և կախարդի ուրվականը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

The Hex Girls (հայերեն՝ «Կախարդներ»), էկոգոթական ռոք-խումբ։ Առաջին անգամ հայտնվել են «Սկուբի Դուն և կախարդուհի ուրվական» ֆիլմում[6], որից հետո հայտնվել են «Սկուբի Դու և վամպիրի մասին լեգենդը», «Ի՞նչ նորություն ունես, Սկուբի Դու» և «Սկուբի Դուն․ խորհրդավոր կազմակերպություն»[7][8]։

Շերիֆ Բրոնսոն Սթոուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերիֆ Բրոնսոն Սթոուն (անգլ.՝ Sheriff Bronson Stone), Բյուրեղյա Քարանձավ քաղաքի շերիֆ։ Նա հակակրում է Խորհրդային կազմակերպությունը։ Շերիֆը մտերիմ հարաբերություններ է ունեցել քաղաքապետ Ավագ Ֆրենդ Ջոնսի հետ, մինչև պարզվել է, որ նա Ֆրիկ է։ Նա կարծում էր, որ Ջոնսի ձերբակալումից հետո արժանի է դառնալ նոր քաղաքապետ և երկրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո սառը հարաբերություններ է վարում Ջանեթ Նեթլզ քաղաքապետի հետ։ Շերիֆ Սթոունը սովորաբար հագնում է համազգեստ և շատ հազվադեպ նրան կարելի է տեսնել այլ հագուստով։ Նա կրում է շականակագույն գլխարկ և ունի բեղեր։ Իսկական անունը Շերիֆ է, քանի որ իր մայրը կարծում էր, որ նրան վիճակված էր դառնալ նրանցից մեկը։ Երբ նոր քաղաքապետ Ջանեթ Նեթլզը զբաղեցրեց իր պաշտոնը, նա հասկացավ, որ պարտավոր է դառնալ նոր քաղաքապետ և սառն էր վարվում նրա նկատմամբ, բայց ի վերջո սիրահարվում է նրան և սկսում ռոմանտիկ հարաբերություններ նրա հետ։ Այլընտրանքային աշխարհի սյուժեն ավարտվում է, շերիֆն ու Ջանեթն ամուսնացած են և ունեն չորս երեխա՝ Իսթվուդը, Նորիսը, Բիլի Ջեքը և Լինդա Քարթերը։

  • Կերպարին հնչյունավորել է Պատրիկ Ուորբերտոնը։

Գարշահոտ (անգլ.՝ Hot Dog Water, իրական անուն Մարսի Ֆլիչ է (անգլ.՝ Marcie Fleach)), Բյուրեղյա Քարանձավի քաղաքացի։ Առաջին անգամ հայտնվել է «Որտե՞ղ է զբոսնում Աֆրոդիտան» սերիայում, իսկ հետո նկատվում է «Վիշապի գաղտնիքը» սերիայում։ Նրա ամբողջական դեբյուտը «Վտանգավոր Մարտիկոր» սերիայում էր, որտեղ պարզվում է, որ նա գլխավոր չարագործն է։ Հետագայում վերադառնում է «Գիշերվա սարսափի կախարդի տունը» սերիայում։ Պայմանական վաղաժամկետ ազատված է և աշխատում է Վելմայի և Պարոն E-ի հետ՝ Համակենտրոն սկավառակի երրորդ մասի գաղտնիքը գտնելու համար։ Նա միավորվում է Խորհրդային կազմակերպության հետ, որպեսզի ժամանակավոր զբաղեցնի Դաֆնիի տեղը, բայց լքում է թիմը «Երազների սարդի սարդոստայն» սերիայում, քանի որ նախորդ սերիայում Դաֆնին վերադառնում է, սակայն Վելման չէր ցանկանում, որ նա հեռանա։

Գարշահոտը տարիներ շարունակ եղել է Վելմայի մրցակիցը, քանի որ երկու աղջիկները մի քանի անգամ մասնակցել են գիտության մրցույթներին, որտեղ Վելման միշտ հաղթում էր։ Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը կարծես թե մարել և վերածվել էր ընկերության՝ Պարոն E-ի համար աշխատելու ընթացքում նրանց համագործակցության արդյունքում։ Նրանք ընկերներ են մնում նույնիսկ Գարշահոտի հեռանալուց հետո, և նա պնդում է, որ Վելման իր միակ իսկական ընկերն է։ «Կրամպուսի Զայրույթում» Վելման նշում է, որ դեռ գիտի, կապնվաում է Գարշահոտի հետ և նա օգնում է թիմին գողանալ Համակենտրոն սկավառակի երրորդ կտորը Պարոն E-ի պահոցից։

Գարշահոտը պնդում է, որ նա Վելմայից խելացի է, քանի որ փորձի ժամանակ հնարել է «սուպերհելիում», որում նա Մանտիկոր դառնալու համար փորձարկեց իր հոր զվարճանքի կենտրոնի կառուսելի մետաղը։ Նա նաև լավ համակարգչային հմտություններ ունի, որոնք օգտագործում է կեղծ գովազդային կայքեր ստեղծելու համար։

«Վարագույրների միջով» սերիայում Պրոֆեսոր Պերիկլը Գարշահոտին փախցրեց և օգտագործեց նրան Խորհրդային Կազմակերպությանը ճնշելու համար։ Սակայն աղջիկը ազատվում է և բռնում թութակին՝ թույլ տալով իր ընկերներին փախչել։ Սակայն Գարշահոտին տապալում են գետնին և ռոբոտները գնդակոցում են նրան։ Այնուամենայնիվ վերջին դրվագում կազմավորվում է այլընտրանքային աշխարհ, որտեղ Գարշահոտը ողջ է։ Մարսին և Վելման աշխատում են միասին, որպեսզի հաղթանակ տանեն գիտական տոնավաճառներում։

2020 թվականին պրոդյուսեր Թոնի Չերվոնը ինստագրամ էջում ակնակրկեց, որ ցանկանում էր, որ Մարսին և Վելման զույգ դառնան[9][10][11]։

Գարշահոտին հիմնականում կարելի է տեսնել խճճված երկար շագանակագույն մազեր, բարակ շրջանակով կարմիր ակնոցներով, կիսաշրջազգեստով, զոլավոր վերնաշապիկով, բաճկոնով և անփույթ տեսքով։ Նրա վրայից «նրբերշիկների ջրի» հոտ է գալիս, ինչը հուշում է, թե որտեղից է նա ստացել իր մականունը, որը նրա հայրը բացահայտում է «Վտանգավոր Մանտիկոր» սերիայում, նշելով, որ նրա ողջ ընտանիքը լողանում է վերամշակված ջրով, որը նախկինում օգտագործվել է նրբերշիկներ եփելու համար։

  • Կերպարին հնչյունավորել է Լինդա Քարդելինի, ով Սկուբի Դուի նախկին ֆիլմերում հնչյունավորում էր Վելմային։

Ավագ Ֆրեդ Ջոնս քաղաքապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ Ֆրեդ Ջոնս (անգլ.՝ Fred Jones, Sr.), Ֆրեդի հայրիկը, ով առաջին եթերաշրջանում Բյուրեղյա Քարանձավի քաղաքապետը։ Նա հպարտանում է, որ նրա քաղաքը համարվում է ամենասարսափելի վայրը Երկրի վրա ուրվականների պատճառով և օգտագործում է նրանց զբոսաշրջիկներ գրավելու նպատակով։ Այդ իսկ պատճառով նա չի թողնում, որ իր որդին առեղծվածները լուծի և ապացուցի, որ հրեշները կեղծ են։ Նա չի հասկանում Ֆրեդի առեղծվածները լուծելու և թակարդներ ստեղծելու մոլուցքը և սովորաբար նախատում է նրան։ Եթերաշրջանի վերջում պարզվում է, որ նա ունի Համակենտրոն սկավառակի կտոր։ Դա ստիպում է Ֆրեդին մտածեք և պարզեք, թե ով է իրականում նրա հայրը։ Դա ստիպում է Ֆրեդին մտածել և պարզել թե ով է իրականում իր հայրը։ Առաջին եթերաշրջանի ավարտին քաղաքապետ Ջոնսը բացահայտվում է, որ նա Բյուրեղյա քարանձավի հրեշն է, և պարզվում է, որ նա առևանգել է Ֆրեդին մանկության տարիներին, որպեսզի հետ պահի իր իսկական ծնողներից (առաջին Խորհրդային կազմակերպության Բրեդ Չայլսին և Ջուդի Ռիվզին) դեպի քախաք ճանապարհին։ Նրան ձերբակալում են և պաշտոնազուրկ անում։

Նա հայտնվում է «Կրամպուսի զայրույթում» որպես թիմի նախկին թշնամիներից մեկը, ով հավաքագրվում է օգնելու Համակենտրոն սկավառակի մնացած մասերը գողանալ առաջին Խորհրդային կազմակերպությունից։ Չնայած իր նախկին դավաճանությանը՝ Ջոնսը ուրախ էր օգնել այս հարցում։ Նա պահպանում է թիմի սկավառակի կտորները եթերաշրջանի իրադարձությունների ժամանակ և վերադարձնում է դրանք մյուս երեք կտորները վերցնելուց հետո։

«Կարմիրով սարսափը» թիմը հանդիպում է սպասասրահում, որը գերբնական բանն է անեծքից փչացածների լավ տարրերի համար հայտնված նրա լավ կողմերին։ Ջոնսը խոստովանում է, որ իր կյանքի ամենալավ մասն է, և նա միշտ նրան համարում էր իր իսկական որդին և հպարտանում էր նրանով։

Այլընտրանքային ժամանակամիջոցում, որը ձևավորվել է Չարի արարածի պարտությունից հետո, Ջոնսը Բյուրեղյա Քարանձավի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային մարզիչն է և խոստովանում է Ֆրեդին, որ նա միշտ առանձնահատուկ է եղել իր համար։

  • Կերպարին հնչյունավորել է Գերի Կոուլը։

Ջանեթ Նեթլզ քաղաքապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Նեթլզ (անգլ.՝ Janet Nettles), Ֆրեդ Ջոնս ավագի հաջորդող, ով զբաղեցրեց նրա պաշտոնը Ջոնսի ձերբակալումից հետո։ Առաջին անգամ նա հայտնվում է «Այն գիշերը, երբ ծաղրածուն լացում էր» դրվագում։

Նեթլզ քաղաքապետը՝ երկրորդ մարդ է, բացի Էնջել Դինամիթը (Քեսիդի Վիլյամսը), ով աջակցում է թիմին առեղծվածները լուծելու հարցում և նույնիսկ գրասենյակ է տալիս նրանց, թեև պարզվում է, որ դա քաղաքապետարանի մի հին դռնապանի սենյակն է։ Հետագայում պարզվում է, որ նա հարաբերությունների մեջ է շերիֆ Բրոնսոն Սթոունի հետ, չնայած սկզբում նա հիացած չէր նրանով։ Երկրորդ եթերաշրջանում նրանց հաճախ գնում են ժամադրության։

Երկրորդ եթերաշրջանի ավարտին այլընտրանքային ժամանակամիջոցում, նա ամուսնացած է շերիֆ Բրոնսոն Սթոունի հետ և ունի չորս երեխա՝ երեք որդի և մի աղջիկ, որոնց Դաֆնին հաճախ խնամում է։

  • Կերպարին հնչյունավերլ է Քեյթ Հիգգինսը։

Էդ Մաշին (անգլ.՝ Ed Machine), Destroido կորպորացիայի գլխավոր տնօրեն և Պարոն E-ի կամակատար։ Առաջին անգամ հայտնվել է «Էլիս Մեյի լեգենդը» եթերաշրջանի ավարտին․ նա բանտախցից ազատում է Էլիս Մեյին։ Առաջին եթերաշրջանի վերջին սերիայում՝ «Բոլորը վախենում են Ֆրիկից» Պրոֆեսոր Պերիկլը սպանում է Էդին, որպեսզի «հաղորդագրություն ուղարկի» Պարոն E-ին։

  • Կերպարին հնչյունավորել է Ռիչարդ ՄակԳոնագլը։

Առաջին Խորհրդային կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն E (Ռիկի Օուենս)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն E (անգլ.՝ Mr. E), առեղծվածային մարդ, ով առաջին եթերաշրջանի ընթացքում հուշումներ է տալիս թիմին։ Նա չի բացահայտում դեմքը կամ իրական անհատականությունը, բայց օգնում է նրանց լուծել առեղծվածները՝ տալով տարօրինակ խորհուրդներ, որոնք բացահայտում են Բյուրեղյա Քարանձավի գաղտնիքները։ Այս խորհուրդները տանում են նրանց Կոնկիստադորի անիծված գանձերի և Դերոու ընտանիքի գաղտնի պատմության, ովքեր հիմնադրել են քաղաքը և դեռահասների չբացահայտված անհետացումը առաջին Խորհրդավոր կազմակերպության բացահայտմանը։ Առաջին եթերաշրջանի ավարտին պարզվում է, որ դա Ռիկի Օուենսն է (անգլ.՝ Ricky Owens), ով եղել է օրիգինալ թիմի անդամ։ Նա Destroido ընկերության սեփականատերն է։ Թիմում Ռիկին Շեգգիի «տարբերակն է» և նախկինում եղել է նրա նման նիհար, բայց ի վերջո գիրացավ և երկար մուգ վերարկու էր հագնում։ Նա ունի սև ֆուրգոն, որը նման է նոր Խորհրդային կազմակերպության ֆուրգոնին։

«Հավաք մթության մեջ» սերիայում պարզվում է, թե ինչպես են ծանոթացել Ռիկի Օուենսը և Պրոֆեսոր Պերիկլը։ Ռիկի Օուենսի բակում թութակ է ընկել, երբ նա դեռ երեխա էր։ Ռիկին ներս է տարել Պրոֆեսոր Պերիկլին և բուժել նրան։ Երբ տղան բաց թողեց նրան, Պրոֆեսոր Պերիկլեսը թռավ, բայց անմիջապես վերադարձավ Ռիկի մոտ մնալու։ Նաև սերիայի ընթացքում նրանք նորից միավորվում են, որ հետո գնան «Գանձերի» հետևից։ Սակայն եթերաշրջանի ավարտին նա հասկանում է, որ նրա նախկին ընկերը լրիվ խենթացել է և ցանկանում է երես թեքել նրանից, սակայն Պրոֆեսոր Պերիկլը ստիպում է նրան օգնել։ Երկրորդ եթերաշրջանի վերջում, այլընտրանքային աշխարհում Ռիկի Օուենսը այլևս Պարոն E-ի հետ չէ և շատ նման է իրեն երիտասադրության տարիներին։ Նա երջանիկ ամուսնացած է Քեսիդի Ուիլյամսի հետ, և Պերիկլի հետ աշխատում է նոր էկոլոգիապես մաքուր բիզնեսում, որը կոչվում է «Բարգավաճում»և նման է Destroido-ին։

  • Կերպարին հնչյունավորել է Լյուիս Բլեքը, բացի «Սարսափելի արջ» սերիան, որում նրան փոխարինել է Ջեֆ Բենեթը։ Երիտասարդ «Ես»-ին հնչյունավորել է Սքոթ Մենվիլը։

Էնջել Դինամիթ (Քեսիդի Վիլյամս)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնջել Դինամիթ (անգլ.՝ Angel Dynamite, իրական անուն՝ Քեսիդի Վիլյամս (անգլ.՝ Cassidy Williams)), Բյուրեղյա Քարանձավի քաղաքացի և առաջին Խորհրդային կազմակերպության անդամ։ Առաջին անգամ հայտնվել է «Վախեցեք զնդանի հրեշից» որպես դիջեյ և ռադիոհաղորդավար Ռադիո Վամպ կայարանում։ Մինչ բացահայտվեց, որ նա Քեսիդի Վիկյամսն է նա ընկերություն էր անում Սկուբի Դուի և նրա թմի հետ, լինելով քաղաքի միակ բնակիչը, ով աջակցում է նրանց առեղծվածները լուծելու հարցում։ Էնջելը Վելմայի «տարբերակն է» իր թիմում։

Նա աշխատում է Պարոն E-ի հետ։ Երիտասարդ ժամանակ նրանք զույգ են եղել։ Բյուրեղյա Քարանձավի վերադարձի ժամանակ Պարոն E-ին վերձրել է Քեսիդիին իր հետ, որպեսզի նա Պրոֆեսոր Պերիկլին օգնի գտնել Համակենտրոն սկաբառակը։ Ինչպես նաև նրանք հետապնդում էին Խորհրդային կազմակերպությանը։ Չնայած նրան, որ Քեսիդին աշխատում էր Պարոն E-ի հետ նա շատ է հոգում թիմի մասին։ Այն բանից հետո, երբ նա ասում է ճշմարտությունը, թիմը զայրանում է նրա վրա և այլևս չի վստահում նրան, քանի որ նա ստել է իրենց։ Առաջին եթերաշրջանի ընթացքում նա հագնվում է 1970-ականների հագուստով, աֆրո մազերով, կանաչ կլյոշ տաբատով և կանաչ վերնաշապիկով և բարձրակրունկներով, ինչպես նաև կանաչ աչքերի մատիտով։

Երկրորդ եթերաշրջանում Քեսիդին այլևս չի աշխատում Պարոն E-ի հետ։ Երրորդ սերիայում նա փնտրում է Քեսիդիին, և նա պատասխանում է, որ նա այլևս Էնջել Դինամիթը չէ, այլ պարզապես Քեսսիդի Վիլյամսը։ Նա հավելում է, որ այլևս չի վիրավորի նոր թիմին։ Նա նաև փոփոխում է իր արտաքին տեքստը և կտրում է իր աֆրո մազերը՝ փոխելով ավելի կարճ գանգուր մազերի, հագնում է թիկնոց, սովորական ջինսե տաբատներ և կոշիկներ։ Նա աղաչում է Ֆրեդի իրական ծնողներին՝ Բրեդին և Ջուդիին, որ նրանք դադարացնեն Կոնկիստադորի գանձերի որոնումը և որդուն առաջին տեղում դասեն, բայց երբ նրանք հրաժարվում են, նա վերադառնում է իր ռադիոկայան՝ խոսելու Բյուրեղյա Քարանձավի անեծքի մասին։ Դա նրան բերում է իրական դժբախտության՝ Պրոֆեսոր Պերիկլը Պարոն E-ին ասում է, որ «նա ստիպված է ընդմիշտ լռի»։ Նա նաև սկսում է գաղտնալսել Բրեդին և Ջուդիին։ «Գիշերային տեռոր» սերիայում Քեսիդին փակցնում է Դարոու ընտանիքի նկարները Վելմայի սենյակում, որպեսզի օգնի նրան բացահայտել անցած առեղծվածներ լուծող թմերի անհետացման առեղծվածը, ներառված օրիգինալ Խորհրդային կազմակերպությանը, որոնք անհետացել էին քաղաքի պատմության ընթացքում։ Նա ամենայն հավանականությամբ մահանում է «Գեսգիշերային գոտի» սերիայում, երբ զոհաբերում է իրեն, որպեսզի թիմը կարողանա փախնել պայթյունից։ Խորհրդային կազմակերպությունը ափսոսւժում է, որ ավելի վաղ չեն հաշտվել նրա հետ։

Երիտասարդ հերոսին կարելի է տեսնել առաջին եթերաշրջանի ֆլեշբեքնրերում։ Նրա երիտասարդ «ես»-ը ավելի ավելի անմեղ տեսք ուներ, փոխկապով, աֆրոխուճուներով և կանաչ զգեստով։ Նա նույնպես կրում էր ակնոցներ։

  • Կերպարին հնչյունավորել է Վիվիկա Անջանեթա Ֆոքսը։ Երիտասարդ հերոսուհուն հնչյունավորել է Քիմբերլի Բրուքսը։

Պրոֆեսոր Պերիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Պերիկլ (անգլ.՝ Professor Pericles), օրիգինալ Խորհրդային կազմակերպության թալիսման, ինչպես Սկուբի Դուն իր թմում, և սերիալի գլխավոր անտեգանիստ էր։ Նա խոսող թութակ է, անհավանական գերմանական ակցենտով։ Պրոֆեսոր Պերիկլը չարագործ և մանիպուլյատոր սոցիապադ, ով անհանգստանում է միայն իր շահի համար։ Սերիալի սկզբում նա հանդիպում է միայն նկարներում, որոնց վրա նա նշված է կարմիր մարկերով։ Իր ամբողջ դեբյուտը կատարել է «Սարսափելի շան ողբը»․ նա բանտարկված էր Բյուրեղյա քարանձավի հանցավոր կենդանիների հիվանդանոցում։ Երբ թիմը գալիս է Սկուբիին այցելելու, ով սխալմամբ բանտարկված էր, Դաֆնիի մեդալիոնը պատահմամբ բացվում է և լսվում է երաժշտություն։ Պրոֆեսոր Պերիկլը արձագանքում է երաժշտությանի, քանի որ նրան ծանոթ էր։ Նա զգուշացնում է Ֆրեդին, որ նա խուսափի նրա շրջապատի մարդկանցից։ Հետագայում Պերիկլը փախչում է, երբ գաղութի վրա հարձակվում են և Պարոն E-ին Վելմային նամակ է ուղարկում, որտեղ գրված է «գնա թութակի հետևից»։ «Բոլորը վախենում են Ֆրիկից» եթերաշրջանում, քաղաքապետ Ֆրեդ Ջոնս ավագը բացահայտում է, որ ինքը և Պրոֆեսոր Պերիկլը շատ վաղուց պայմանավորվել էին Համակենտրոն սկավառակի որոնումների համար։ Պերիկլը դավաճանել էր իր ընկերներին 20 տարի առաջ, բայց Ջոնս ավագը նույնպես դավաճանել էր թութակին և ստանալով սկավառակի մի կտորը, խփեց Պերիկլին, որպեսզի հետո նրան բանտարկեն հիվանդանոցում։

Պրոֆեսոր Պերիկլը կանգնած է նաև երկու գաղտնիքի հետևում, որոնք հետագայում լուծեցին հերոսները։ Մի անգամ նա օգնեց Ամանդա Սմայթին «որտեղ է զբոսնում Աֆրոդիտան» եթերաշրջանում, որպեսզի նա ձևանա Սկուբիի ընկերը, իրան պահանջվող առարկաները ստանալու նպատակով։ Նաև նա «Բյուրեղյա Քարանձավների ուրվականների որս» եթերաշրջանի ուրվականն է, որտեղ ջարդում է Ֆրեդի նոութբուքը, որպեսզի «վախեցնի» քաղաքապետ Ջոնս ավագին և ստանա սկավառակի նրա կտորը։ Առաջին եթերաշրջանի վերջում Պերիկլը ունենում է սկավառակի երկու կտորները, և Սկուբին երդվում է կանգնեցնել չարագործին, թիմը վերամիավորելուց անմիջապես հետո։

Երկրորդ եթերաշրջանում Պրոֆեսոր Պերիկլը վերադառնում է «Սարսափելի Խոդագե» սերիայում, որտեղ նա ունենում է անհայտ առաջարկություն Խորհրդային կազմակերպության անդամների համար։ «Հավաք մթության մեջ» սերիայում Պրոֆեսոր Պերիկլը խոստովանում է, որ փորձել է համակազմավորի իր թիմը, բայց նրանք մերժեցին։ Նա դիմում է Պարոն E-ին հույս ունենալով, որ անցյալի նրանց ամուր կապի շնորհիվ նա կօգնի։ Ռիկին սկզբում հրաժառվեց, չմոռանալով նրա դավաճանությունը։ Դրվագի վերջում Օուենսը միավորվում է Պերիկլի հետ՝ հիշելով նախկին ընկերությունը։ Այդ երկուսը կարողանում են միավորել նաև Բրեդ Չալզին և Ջուդի Ռիվզին՝ Ֆրեդին իրական ծնողներին։ Պերիկլը սերիալի վերջում կամաց կամաց խելագարվում է, քանի որ մոլեգված է իր «տիրակալի», Չար արարածի ազատագրությամբ՝ հույսով դառնալ ամենակարող։ Պերիկլը կարողանում է ազատագրել նրան, երբ մոտենում է Նիբիրուն, և նա ինքնակամ դառնում է արարածի ֆիզիկական պատյան։ Սակայն արարածը ամբողջությամբ կառավարում է նրա մարմինը։

Չար արարածի ոչնչացումից հետո առաջացաց այլընտրանքային աշխարհում, Պերիկլը համարվում է Ռիկիի և Քեսսիդիի էկոլոգիական մաքուր ընկերության «Բորեկեցության» թալիսման։ Նա կորցնում է իր սպան, որը թողել էր Ջոնս ավագաը, և նա բարի է ներկայանում։

2022 թվականին Comic Book Resources-ի Մոլլի Մեկնաբբը Պերիկլին «Սկուբի Դուի» ֆրանշիզայ 10 լավագույն չարագործների շարքի 3-րդ տեղում[12]։

Բրեդ Չայլզ և Ջուդի Ռիվզ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդլի «Բրեդ» Չայլզ (անգլ.՝ Bradley "Brad" Chiles) և նրա կին Ջուդի Ռիվզ (անգլ.՝ Judy Reeves) համարվում են առաջին Խորհրդաին կազմակերպության անդամները և Ֆրեդ Ջոնս կրտսերի կենսաբականան ծնողները։ Քաղաքապետ Ֆրեդ Ջոնս ավագը առևանգում է Ֆրեդին, որպեսզի Բրեդը և Ջուդին չվերադառնան Բյուրեղյա քարանձավ, նրանք վարում են իրենց կյանքը Ստյորնում և Ստյորնում մականունների տակ՝ ընտանեկան զույգ, ովքեր զերծ են մնում թակարդներից և առեղծվածներ լուծելուց։ Քաղաքապետ Ջոնսի ձերբակալությունից հետո նրանք վերադառնում են Բյուրեղըա Քարանձավ, որպեսզի միանան Ֆրեդի հետ, սակայն ընկած են Կոկիստադորի գանձերի որոնման հետևից։ Նրանք Նովա անունով շուն ունեն, որին անմիջապես սիրահարվում է Սկուբին։ Նրանք թիմում Ֆրեդի և Դաֆնիի «տարբերակներն» են։

Առաջին անգամ Բրեդը և Ջուդին հայտնվում են «Երազների սարդի սարդոստայն» դրվագում, բայց նրանց ավելի երիտասարդ «ես»-երին երբեմն կարելի է տեսնել առաջին եթերաշրջանի ֆլեշբեքներում։ Երիտասարդ Բրեդը կրում է սպորտային վերնաշապիկ, ունի շեկ մազեր, ինչպես և Ֆրեդը, և պեպենոտ դեմք։ Նա ունի այնպիսի կզակ, ծնոտ և մարմնի ուրվագիծ, ինչ Ֆրեդը, սակայն նրա ավելի հասուն «ես»-ը չունի պեպեններ և ունի սպիտակ մազեր։ Երիտասարդ Ջուդին ունի երկար բաց մազեր, իսկ իրականում կարճ բաց մազեր։

Վերջի վերջո, այս երկուսը նույնպես միավորվում են Պարոն E-ի և Պրոֆեսոր Պերիկլի հետ, որպեսզի նրանց օգնեն Համակենտրոն սկավառակի՝ խլելով կտորների նոր թիմից, ինչպես նաև ստանալով Բյուրեղյա Քարանձավի տակ գտնվող անիծված Կոնկիստադորի գանձերը։

«Կրամպուսի զայրույթի» սերիայում Ֆրեդը հասկանում է, որ գիտեր, որ նրա ծնողները սկավառակի կտորների որոնումների մեջ են և նրանց դավաճանություն վիրավորեց նրան։ Ֆրեդը հասկանում է, որ կնախընտրեր Ֆրեդ Ջոնս ավագին։ Նրանց դավաճանության բացահայտումից հետո Թիմնը իր հետ վերցնում է Նովային։

Երկրորդ եթերաշրջանի ալտերնատիվ տիեզեզերքում, Չար արարածի վերացումից հետո, Բրեդը և Ջուդին ունեն իրենց սկզբնական տեսքը։ Ավագ Ջոնսի փոխարեն նրանք են մեծացրել Ֆրեդին և երբեք չեն եղել թակարդների մասնագետ, զբաղվել են մանկաբարձությամբ։

  • Թիմ Մետիսոնը հնչյունավորել է Բրեդ Չարլզին, իսկ Նոլան Նորտը երիտասարդին։
  • Թիմ Կարեարը հնչյունավորել է Ջուդի Ռիվզը, իսկ Կերի Ուոլգրենը երիտասարդին։

Նովա (անգլ.՝ Nova), կոկեր-սպանիելի էգ և Բրեդ Չարլզի և Ջուդի Ռիվզի, ով հայտնվում է սերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նա առաջացրեց սիրային հետաքրքրություն Սկուբի Դուի մոտ։ Թիմը իմանում է Բրեդի և Ջուդիի իրական մտադրությունների մասին, նրանք Նովային վերցնում են իրենց հետ։

«Սարսափելի նախիր» դրվագում Նովան ծանր վիրավորվել էր ուղղաթիռից վայր ընկնելու արդյունքում, և նրան տանում են հիվանդանոց։ Սկուբին հաճախ այցելում էր նրան, բայց այցելություններից մեկի ժամանակ նա մահանում է։

Նրա մահից հետո Անուննակի միջծավալային արարածը տիրել է նրան և խոսում էր նրա մտքից՝ պատմելով թիմին Չար արարածի մասին։ Նա նաև նրանց տեղեկացնում է, որ Բյուրեղյա Քարանձավը փրկելու միակ ելքը Յագուարի Սիրտը գտնելը և սարկոֆագը ոչնչացնելն է, որում բանտարկված է չարագործը։

Չար արարածին հաղթելուց հետո ձջավորվում է նոր ժամանակային սանդղակ, և թիմը ուղևորվում է դեպի Մոգական համալսարան, Նովան մինչդեռ համակված է Անուննակիին և շնոհրակալություն է հայտնում Սկուբիին իր հերոսության համար։

  • Ջեննիֆեր Հեյլը հնչյունավորել է Նովային, իսկ Էմի Էկերը հնչյունավորել է Անուննակիին, ով մտել էր նրա մարմին։

Էլիս Մեյ (անգլ.՝ Alice May), առաջին եթերաշրջանի կրկնվող կերպար, ով դեբյուտ է ունենում «Լեգենդ Էլիս Մեյի մասին» դրվագում։ Այդ սերիայում նա քողարկվում է աղջիկ-ուրվական կերպարում Պարոն E-ի մանրակրկիտ մտածված ծրագրի շրջանակներում։ Հետագայում Էլիսը հայտնվում է առաջիբ եթերաշրջանի նախավերջին սերիայում՝ «Ստվերների պատանդ», որտեղ նա ստանձնեց Օբլիտերատրիքսի կերպարանքը՝ մարդասպանի, որը ուղարկվել էր ոչնչացնելու Խորհրդային կազմակերպության պարոն E-ի հրամանով, բայց պարտվում է Էնջել Դինամիթին և հետ է ուղարկվում բանտ։ Երկրորդ եթերաշրջանի «Կրամպուսի Զայրույթ» սերիայում նա ոչինչ չի ասում է գտնվում է Բյուրեղյա Քարանձավի բանտում։

Չար արարած (անգլ.՝ The Evil Entity), սերիալի գլխավոր չարագործ։ Նա չար Անուննակի է, ով շատ դարեր բանտարկված է եղել բյուրեղյա սարկոֆագում, որը թաղված էր Բյուրեղյա Քարանձավում։ Ինչպես իր ռասայի մյուս բանասիրական անդամները, նա եկել է Երկիր հազարավոր տարիներ առաջ Նիբիրուի ժամանակ, երբ մոլորակների հավասարեցումը թուլացրեց տարածությունների միջև եղած արգելապատերը։ Մինչ նրա ցեղակիցները ձգտում էին օգնեն մարդկությանը զարգանալ, Չար արարածը ցանկանում էր ոչնչացնել այն, մյուս Անուննակիները բանտարկեցին նրան բյուրեղյա սարկոֆագում։ Դարավոր բանտարկության ընթացքում չարագործը փորձել է շահարկել բազմաթիվ առեղծվածներ լուծող խմբեր՝ իրեն ազատելու հույսով։

Պրոֆֆեսոր Պերիկլի օգնությամբ ազատվելուց հետո, Չար արարածը մտադիր էր տիրել Սկուբի Դուի մարմնին, բայց դա չհաջողվեց նրան։ Այնուհետև Պերիկլը իրեն առաջարկեց որպես անոթ անձև արարածի համար։ Պերիկլի մարմնին տիրանալուց հետո և ընթացքում սպանելով նրան, չարագործը ստանալով ֆիզիկական մարմին, դառնում է երեք եղջյուրավոր հսկա արարած թութակի դեմքով և կաղամարանման մարմնով ու շոշափուկներով։ Նա խժռում է Բրեդին, Ջուդիին և Պարոն E-ին և մտադրություն է ունենում ոչնչացնել աշխարհը։ Նա նաև կանչում է այլ չարագործ Անուննակիներին և հրամայում նրանց բռնել իր համար Բյուրեղյա Քարանձավի բոլոր բնակիչներին։ Հերոսները գիտակցում են, որ ի տարբերություն Չար արարածի կողմից ստեղծված խմբերի այլ անդամների, որոնց նա գայթակղեց, նրանց ընկերությունը իրական էր, ինչպես առաջին հնագույն թիմի, որը կոչվում էր Գաղտնի որսորդներ։ Նրանց սերի միմյանց հանդեպ օգնում է ընդմիշտ ոչնչացնել Չար արարածին։ Դրանից հետո առաջանում է այլընտրանքային տիեզերք, որտեղ Բյուրեղյա Քարանձավը երբեք չի եղել անիծված և կոչվում է «Երկրի ամենապայծառ վայր» ոչ թե «ամենասարսափելի վայր»։

  • Կերպարին հնչյունավորել է Քլենսի Բրաունը, բացառությամբ «Կրամպուսի Զայրույթ» դրվագը, որտեն նրան հնչյունավորեց Ֆրենք Ուելքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Scooby Doo : Scooby History». www.cinema.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  2. «Top 10 Most Annoying Movie Kids - Movie Feature». TheShiznit.co.uk. 2007 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Scooby Doo - Pictures, Sounds, and Videos». Everwonder.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Cousin Oliver». Tvbabble.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  5. Tim Lawson, Alisa Persons (2004). The magic behind the voices: a who's who of cartoon voice actors. էջ 92. ISBN 978-1-57806-696-4.
  6. Neumaier, Joe (1999 թ․ հոկտեմբերի 8). «Scooby-Doo and the Witch's Ghost (1999)». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «The story of the Hex Girls, the Scooby-Doo rock band turned cult, queer, girl-power icons». The Independent. 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
  8. «Every Time Scooby-Doo! Mystery Incorporated Referenced Previous Series». CBR (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.
  9. «Пост в Instagram». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  10. Natasha Jokic. «It's Confirmed: Velma From "Scooby-Doo" Is A Lesbian». BuzzFeed (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  11. «Велма из «Скуби-Ду» официально лесбиянка». Kanobu.ru (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  12. Molly McNabb (2022 թ․ օգոստոսի 14). «Top 10 Scooby-Doo Villains, Ranked». CBR (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]