Արիանա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիանա
Բնօրինակ անունռուս.՝ Ариана Роуз և անգլ.՝ Ariana Rose Greenblatt
Ի ծնե անունռուս.՝ Ариана Гринблат և անգլ.՝ Ariana Greenblatt
Նաև հայտնի է որպեսАриана
Ծնվել էօգոստոսի 16, 1985(1985-08-16) (38 տարեկան)
Հյուստոն
Երկիր ԱՄՆ և  Ռուսաստան
Ժանրերժամանակակից R&B և փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music և Sony Music Entertainment

Արիանա Ռոուզ (իրական ազգանունը՝ Գրինբլաթ, օգոստոսի 16, 1985(1985-08-16), Հյուստոն), ամերիկյան և ռուսական R&B երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանան ծնվել է Տեխասի Հյուսթոն քաղաքում 1985 թվականի օգոստոսի 16-ին։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել անգլո-ամերիկյան դպրոց։ Մանկուց սովորել է դաշնամուր նվագել, 12 տարեկանում սկսել է զբաղվել վոկալով և խորեոգրաֆիայով։ Շուտով Գրեգորի Գրինբլաթը՝ Արիանայի հայրը և նրա անձնական մենեջերը, դստերը ծանոթացրել է իր վաղեմի ընկերոջ՝ խորհրդային և ռուս երաժիշտ և պրոդյուսեր Մատվեյ Անիչկինի հետ։ Ձայնագրելով իր առաջին դեմո ձայնագրությունը՝ Արիանան այն ցույց է տվել Անիչկինին, և շուտով սկսվել է նրանց համագործակցությունը[1]։

Անիչկինի հետ Արիանայի առաջին համատեղ աշխատանքը՝ «The Fire Was Dead», 2000 թվականի աշնանը հայտնվել է հանրահայտ MTV երաժշտական հեռուստաալիքի էկրանին, և շուտով երգչուհին պայմանագիր է կնքել Sony Music ընկերության հետ[2]։ 2000 թվականի դեկտեմբերի 25-ին թողարկվել է սուրբծննդյան «Happy New Year» սինգլը, որում տեղ են գտել «Новый год» («Նոր Տարի») և «Под испанским небом» («Իսպանական երկնքի տակ») երգերը, ինչպես նաև նրանց անգլերեն տարբերակները։ Երգերի ռուսերեն տեքստերի հեղինակը Մատվեյ Անիչկինն է, իսկ անգլերեն տեքստերը գրել է ինքը՝ երգչուհին[3]։ 2001 թվականի սկզբին Կիպրոսում տեղի են ունեցել «Не пожалеешь» («Չես զղջա») երգի տեսահոլովակի նկարահանումները, որի ռեժիսորը Յուրի Գրիմովն է[4]։ Նույն թվականին Արիանան արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակի «Под испанским небом» կոմպոզիցիայի համար և անցել «Տարվա երգ» մրցույթի եզրափակիչ»[5]։

2002 թվականի սեպտեմբերի 24-ին համացանցում ներկայացվել է երգչուհու «Первая любовь» («Առաջին սեր») դեբյուտային ստուդիական ալբոմը[6], իսկ 2002 թվականի հոկտեմբերի 4-ին ալբոմը պաշտոնապես թողարկվել է։ Նույն օրը Կիևում տեղի է ունեցել ալբոմի շնորհանդեսը[7]։ Այն ներառում է 17 երգեր, որոնք կատարվել են ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն։ Ալբոմի բոլոր երգերի հեղինակն ու պրոդյուսերը եղել է Անիչկինը։ Նույն թվականին ալբոմի համանուն գլխավոր կոմպոզիցիայի հիման վրա ռեժիսոր Օլեգ Գուսևը նկարահանել է տեսահոլովակ, որի նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում[8][9]։ Շուտով Արիանան առաջադրվել է MTV Europe Music Awards մրցանակաբաշխությանը որպես լավագույն ռուս կատարող[10]։ 2002 թվականի վերջին Արիանան կրկին դարձել է «Ոսկե Գրամոֆոն»[11] և «Տարվա երգ»[5] մրցանակների դափնեկիր։

2003 թվականի սկզբին Արիանան Ալեքսանդր Մարշալի հետ միասին ձայնագրել է «Յունոնա և Ավոս» ռոք օպերայից ռոմանսի նոր տարբերակ՝ «Я тебя никогда не забуду» («Ես քեզ երբեք չեմ մոռանա»)[12][13]։ Տարվա վերջին Արիանան և Մարշալն արժանացել են «Ոսկե Գրամոֆոն»[14], «Տարվա երգ»[15], ինչպես նաև «Հարյուրտոկոսանոց հիթ» մրցանակների։ Նույն տարում Արիանան գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի անգլո-ամերիկյան դպրոցը։ 2003 թվականի վերջին Լոս Անջելեսում Արիանան սկսել է ձայնագրել անգլալեզու ալբոմ։ Բացի այդ, նա դերասանական վարպետության դասեր է ստացել Հոլիվուդի հայտնի մանկավարժներից և վոկալի դասեր Սեթ Ռիգզից, որի մոտ նախկինում սովորել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Բարբարա Սթրեյզանդը և Սթիվի Ուանդերը[16]։

2004 թվականի կեսերին Արիանան վերադարձել է Մոսկվա՝ աշխատելու երկրորդ ռուսալեզու ալբոմի վրա։ Ձայնասկավառակը ստացել է «Без компромиссов» («Առանց փոխզիջումների») անվանումը և պարունակում է 12 ստեղծագործություն[17]։ Ալբոմում հատուկ տեղ է զբաղեցրել իտալացի կոմպոզիտոր Տոմազո Ալբինոնիի երաժշտությամբ և Մատվեյ Անիչկինի տեքստով «Ադաջիո» երգը[18]։

2010 թվականին Արիանան ամուսնացել է գործարար Լև Գրաչյով-Շնեուրի հետ, որը հայտնի է նաև որպես «Тет-А-Тет» խմբի մենակատար։

2014 թվականին Արիանան զբաղվել է ռեստորանային բիզնեսով և Նյու Յորքում բացել ռուսական խոհանոցի «Արիանա» ռեստորանը՝ երաժշտական գործունեությունը մղելով երկրորդ պլան[19]։ 2015 թվականին ռեստորանը փակվել է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Happy New Year» (սինգլ) (2000)[20]
  • «Под испанским небом» (սինգլ) (2001)
  • «Первая любовь» (2002)[21][22]
  • «I’ll Do It All Again» (2002)
  • «Я тебя никогда не забуду» (սինգլ) (2003)
  • «Без компромиссов» (2005)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новый проект Матвея Аничкина». InterMedia. 2000 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «В каталоге Sony Music Russia ожидается пополнение». InterMedia. 2000 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Первый сингл Арианы». InterMedia. 2000 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Ариана «не пожалеет», если за дело берётся Юрий Грымов». InterMedia. 2001 թ․ մայիսի 4. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 «ПЕСНЯ ГОДА. 1999-2002» (ռուսերեն). pesnyagoda.my1.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «АРИАНА — Первый альбом про первую любовь». Звуки.ру. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «О своей "первой любови" Ариана расскажет в Киеве». InterMedia. 2002 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Свою «первую любовь» Ариана экранизирует». InterMedia. 2002 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «В VII веке Ариана чувствовала себя неудобно». InterMedia. 2002 թ․ մարտի 15. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. Robert Mancini. (30 сентября 2002). «Eminem, Pink, Shakira Nab Most Noms For MTV Europe Music Awards» (անգլերեն). MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Золотой Граммофон 2002» (ռուսերեն). goldengramophone.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Маршал и Ариана взялись за "Юнона и Авось"». InterMedia. 2002 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. «Александр Маршал никогда не забудет Ариану». InterMedia. 2003 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Золотой Граммофон 2003» (ռուսերեն). goldengramophone.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «ПЕСНЯ ГОДА. 2003-2006» (ռուսերեն). pesnyagoda.my1.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Ариана учится вокалу у педагога Майкла Джексона». InterMedia. 2003 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «"Бескомпромиссный" альбом Арианы записан по-русски». InterMedia. 2005 թ․ մարտի 24. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  18. «Ариана запела под музыку Томазо Альбинони». InterMedia. 20054-11-23. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. Ариана в Сохо. Русская еда и музыка для души на Манхэттене
  20. Ариана — Happy New Year // Play : журнал. — 2001. — В. 2. — С. 32.
  21. Алексей Мажаев (2002 թ․ հոկտեմբերի 10). «Ариана — "Первая любовь"». InterMedia. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  22. Алексей Мажаев. Ариана — «Первая любовь» // Play : журнал. — 2002. — В. 22. — № 10. — С. 68.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]