Ուայլդ-քարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Wild cardից)
Գորան Իվանիշևիչ. Ուիմբլդոնի մրցաշարի պատմության մեջ միակ հաղթողը, ով հիմնական ցանց է մտել շնորհիվ կազմակերպիչների «ուայլդ-քարդի»

Ուայլդ-քարդ (անգլ.՝ wild card, բառացի՝ «վայրի քարտ»), սպորտում հատուկ հրավեր որևէ մարզիկի կամ թիմի, որը չի կարողացել անցնել տվյալ մրցաշարին մասնակցելու որակավորումը։ Սովորաբար տրվում է կազմակերպիչների կամ ֆեդերացիայի կողմից՝ նախկին ելույթների, հանդիսատեսի համակրանքի կամ այլ ցուցանիշների հիման վրա։

Որոշ դեպքերում «ուայլդ-քարդ» տրամադրվում է ընդունող երկրին՝ նրա մասնակիցների հնարավորությունները մեծացնելու նպատակով[1]։ Օլիմպիական խաղերի առանձին մարզաձևերում և աթլետիկայի ու լողի աշխարհի առաջնություններում ինքնաբերաբար թույլատրվում են մրցումներն ընդունող երկրի մարզիկները։ Օլիմպիական խաղերի որոշ այլ մարզաձևերում, օրինակ՝ ձյուդոյում, նետաձգությունում, բադմինտոնում կիրառվում է «ուայլդ-քարդի» տրամադրումը համապատասխան մարզական ֆեդերացիաների կողմից։

Մրցումների` «ուայլդ-քարդ» ստացած հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառիկ դեպքերում «ուայլդ-քարդ» ստացած մարզիկը կամ թիմը դառնում է մեդալակիր։ Օրինակ՝ 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերին Կի Սուն Հուն (ԿԺԴՀ) ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի[2], իսկ լեհ Ռիշարդ Վոլնին՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում[3]։

Խորվաթ Գորան Իվանիշևիչը հաղթել է 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում (նա միակ հաղթողն է պատմության մեջ, ով հիմնական ցանց է մտել շնորհիվ կազմակերպիչների տված «ուայլդ-քարդի»)[4]։ Նույնը 2009 թվականին կրկնել է Քիմ Քլեյստերսը (Բելգիա) թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում. երկամյա ընդմիջումից հետո վերադառնալով պրոֆեսիոնալ սպորտ և այդ պահին չունենալով մրցաշարին ուղղակիորեն մասնակցելու համար անհրաժեշտ բավականաչափ վարկանիշային միավոր՝ նա կազմակերպիչներից ստացավ «ուայլդ-քարդ» և կարողացավ հաղթել US Open-ում[5]։

«Ուայլդ-քարդով» մրցաշարին մասնակցած և հաղթած հավաքականի օրինակ է Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 1992 թվականի առաջնությունում։ Ընտրական մրցաշարում Դանիան զբաղեցրել էր ընդամենը երկրորդ տեղը՝ ուղեգիրը զիջելով Հարավսլավիայի հավաքականին, սակայն սկսված պատերազմի պատճառով Հարավսլավիան որակազրկվեց, իսկ հապճեպորեն հավաքված Դանիայի հավաքականը մեկնեց Շվեդիա, որտեղ տոնեց սենսացիոն հաղթանակ՝ առաջ անցնելով այնպիսի ահեղ մրցակիցներից, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և Գերմանիան[6]։

Իսկ վոլեյբոլի 2011 թվականի աշխարհի գավաթի տղամարդկանց մրցաշարում առաջին երկու տեղերը զբաղեցրին «ուայլդ-քարդ» ստացած Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «U.S. misses out on wrestling wild card». 2008 թ․ հունիսի 19. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(անգլ.)
  2. Kye Sun Hui
  3. Ryszard Wolny
  4. 2001 Golden Moment - Wild Card Ivanisevic Wins Wimbledon.
  5. Мать – героиня! Бельгийка Ким Клийстерс выиграла открытый чемпионат США, возобновив карьеру после рождения ребенка(չաշխատող հղում)
  6. «Yugoslav athletes banned». The New York Times. 1992 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Феноменальный успех российской сборной(չաշխատող հղում)