Jump to content

Մասնակից:Սաթի Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահե Զիրոյան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաթի Հակոբյան
Ծնվել է1990 թվական
ԾննդավայրՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունԴերասան,արվեստագետ
Ակտիվ շրջան1998-2015

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Զիրոյան` հայազգի դերասան, արվեստագետ: Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում, Զիրոյանների ընտանիքում։ 1997 թվականից հաճախել է Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը: Մեկ տարի անց` 1998-ին ընդունվել,2004-ին ավարտել է Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ, դաշնամուր բաժինները։ 2007 թվականին միջնակարգ ուսուցման ավարտից հետո միանգամից աշխատանքի է անցնել որպես խոհարար։ Մեկ տարի անց` 2008 թվականին ընդունվել է Երևանի «Հայ բուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Այնուհետև 2009 թվականին խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է «32 ատամ» ակումբի հետ։ Հենց այստեղից էլ սկսվեց երիտասարդ արվեստագետի կինոկարիերան։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն որպես դերասան։Նույն թվականին նկարահանվել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ 2014 թվականին նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում: 2015 թվականին նկարահանվել է «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, նույն թվականին նկարահանվել է նաև «Ուրշի հոգին» հեռուստասերիալում : Նկարահվել է նաև տարբեր երաժշտական տեսահոլովակներում, որոնցից է Գարիկ Պապոյանի «Inside my head» երգի տեսահոլովակը։ Չնայած նրան, որ արվեստագետի հակումը դեպի երաժշտություն սկիզբ է առել դեռևս մանկուց,այն իր ուրույն դրսևորումն ունեցավ 2014 թվականին, երբ 23-ամյա Վահեն իր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծում, ուր ակնհայտ ձայնային տվյալները նրան հասցրեցին մինչև նոկաուտ փուլ։Արվեստից բացի դերասանի կյանքի անբաժան մասն է կազմում սպորտը. նախընտրում է ֆուտբոլ, բասկետբոլ, բոքս, սումո:

Վահե Զիրոյանը 2012 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի պետական կամերային թատրոնում, որտեղ նրա մասնակցությամբ բեմադրվել են մի շարք ներկայացումներ, որոնցից են. «Կառավարական համերգ»,«Ալբանիա+»,«Սիրո խոստովանություն Երևանին» և այլն։

  1. 2012–«Ես եմ» գեղարվեստական ֆիլմ
  2. 2014–«Ժաննա» գեղարվեստական ֆիլմ
  3. 2015–«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմ
  4. 2012–«Ուրիշի հոգին» հեռուստասերիալ

http://www.erkat.am/en/cast/41-%D5%A9%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A21-eng/423-vahe-ziroyan.html https://www.facebook.com/vahe.ziroyan?ref=br_rs