Հայաստանի ձայնը 3
| Հայաստանի ձայնը 3 | |
|---|---|
| Տեսակ | հեռուստասերիալի եթերաշրջան |
| Ժանր | հեռուստաշոու |
| Ձևաչափ | ինտերակտիվ |
| Ստեղծող | Ժոն դե Մոլ և Ռոել Վան Վելսեն |
| Ռեժիսոր | Հրաչ Քեշիշյան |
| Ժյուրի | Սոնա, Հայկո, Եվա Ռիվաս, Արմեն Մարտիրոսյան |
| Լեզու(ներ) | հայերեն |
| Ստեղծում | |
| Վայր(եր) | Երևան |
| Տևողություն | 44-104 րոպե |
| Հեռարձակում | |
| Ալիք | Արմենիա TV |
| Սկզբնական եթեր | 2014 հոկտեմբերի 4 – 2014 դեկտեմբերի 29 |
| Տարեգրություն | |
| Նախորդ | Հայաստանի ձայնը 2 |
| Հաջորդ | Հայաստանի ձայնը 4 |
| Պաշտոնական կայք | |
Հայաստանի ձայնը 3, երաժշտական մրցույթ է, որը հեռարձակվել է Արմենիա հեռուստաընկերության եթերում։ Հայաստանի Ձայնը մրցույթի երրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2014 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը։ Մրցույթը բաղկացած էր 4 փուլից՝ կույր լսումներ, մենամարտ, նոկ-աուտ, գալահամերգներ։ Մրցույթը վարում էին Արսեն Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը։ Կարմիր սենյակում և օրագրերում աշխատում էր Արսեն Գրիգորյանը։
Մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Հակոբյան (ծնվ.՝ օգոստոսի 25, 1973 թ.), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան, ով ներկայացրեց Հայաստանը Հելսինկիում կայացած Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։
- Սոնա - երգչուհի։
Ծնվել է 1973 թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Երգչուհու սոլո կարիերան սկսվել է 1991 թ.-ին։ Նույն թվականին մասնակցել է «Առավոտյան աստղ» մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ և ձայնագրել է իր առաջին "SONA" ալբոմը, որը հրատարակվել է Իսպանիայում։ Այնուհետև թողարկել է 2 տեսահոլովակ՝ "Back to the Ancient World" և "Stay with Me"։ Այդ ընթացքում համագործակցել է պրոդյուսեր Ի. Պրիգոժինի հետ։
- Եվա Ռիվաս (իսկական անունը՝ Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան 1987 թ. հուլիսի 13, Դոնի Ռոստով) հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» («Ծիրանի կորիզ») երգով։
- Արմեն Մարտիրոսյան-կոմպոզիտոր
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||