Ռաիսա Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Ավանեսյան
Բնօրինակ անունՌաիսա Ավանեսյան
Ի ծնե անունՌաիսա Ավանեսյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1998
Թեհրան, Իրան
Երկիր{{{2}}} Հայաստան
ԺանրերՓոփ, էստրադա
ՄասնագիտությունԵրգչուհի-երգահան, վոկալիստ
Գործիքներկլառնետ,վոկալ
Գործունեություն2004-ներկա

Ռաիսա Ավանեսյան (նոյեմբերի 12, 1988(1988-11-12), Թեհրան, Իրան), «Հայ Սուպերսթար» 4-ի ֆինալիստ և «Հայաստանի ձայնը 3»-ի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաիսա Ավանեսյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում։ 2004 թվականի ավարտել է Թեհրանի երաժշտական դպրոցը։ 2004-2005 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կլառնետի բաժնում։ 2005-2007 թթ. ավարտել է Երգի պետական թատրոնը[1]։2010-ին համերգներ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում։ 2011-ին ելույթ է ունեցել «Ռոքն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով համերգին։ Պատրաստվում է թողարկել իր պարսկերեն ալբոմը, որի մեջ ընդգրկված են բլյուզ, ջազ, ռոք և էլեկտրոնային երաժշտությունների համադրություններ։ Ցանկանում է երգերը թարգմանել հայերեն և ներկայացնել հայի դատին։

Հայ սուպերսթար 4[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսին Ռաիսան մասնակցում է Հայ սուպերսթար 4 նախագծին։ Այս նախագծում 12 շաբաթ պայքարելով, վերջապես հասնում է եզրափակիչ փուլ Րաֆֆի Օհանյանի հետ։ Սակայն նրան սեպտեմբերի 15-ին կայացաց եզրափակչում չի հաջողվում ստանալ հաղթողի դափնին և նա բավարարվում է երկրորդ տեղով։

Հայաստանի ձայնը 3[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի ձայնը նախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումներ փուլում ելույթ ունեցավ նաև Ռաիսա Ավանեսյանը, Գլորիա Գեյների «I Will Survive» երգով։ Նրա կատարման ժամանակ շրջվեցին բոլոր մարզիչները, և Ռաիսան առանց մտորելու ընտրեց Սոնային[2][3]։ Նոյեմբերի 15-ին մենամարտեր փուլում Ռաիսան մրցեց Արթուր Մուսայելյանի հետ «Cose della vita» eրգով։ Այս փուլում Սոնայի ընտրությունը կանգնեց Ռաիսայի վրա։ Հաջորդ փուլը նոկաուտի փուլն էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին։ Այս անգամ Ռաիսայի հետ պայքարի դուրս եկավ Աննա Բարսեղյանը «Feeling Good» երգով, սակայն Սոնային կրկին համոզեց Ռաիսան, կատարելով «Trouble with My Baby» երգը։ Այսպիսով, Ռաիսա Ավանեսյանը՝ հաղթահարելով այս փուլերը, հասավ գալա համերգների փուլ։ Այս փուլում Սոնայի թիմում 3 մասնակից էին ` Ռաիսան,Էլինա Մարգարյանը և Արամ Ավետիսյանը:Առաջին գալայից հետո Ռաիսան և Էլինան անցան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում հեռուստադիտողի քվեարկության 84 և Սոնայի քվեարկության 60 տոկոսով Ռաիսան հայտնվեց եզրափակչում։ Եզրափակչում նրա մրցակիցները երեքն էին` Մելինա Գալոյան(Հայկոյի թիմ), Էռնա Միրզոյան(Արմենի թիմ) և Վահե Ալեքսանյան(Եվայի թիմ)։ Եզրափակչում հեռուստադիտողի քվեարկության 39 տոկոսով հաղթող ճանաչվեց Ռաիսան։ Ռաիսային հանձնվեցին մրցանակներ նախագծի հովանավորների և Արմենիա Թի-Վիի կողմից։ Նա հնարավորություն ստացավ մասնակցել Բիյոնսեի 2015 թվականին կայանալիք համերգին, ձայնագրել 2 երգ, նկարահանել 2 տեսահոլովակ և մեկ տարի շարունակ անընդմեջ լինել հեռուստադիտողի եկրանին։

Հայաստանի ձայնը նախագծում Ռաիսայի կատարած երգերը

Երգ Փուլ
«I Will Survive» (Գլորիա Գեյների) Կույր լսումներ
«Cose della vita» Մենամարտեր զուգերգ Արթուր Մուսայելյանի հետ
«Trouble with My Baby» Նոկաուտ
«Bang Bang»(Ջեսսի Ջեյի) ¼ եզրափակիչ
«Ave Maria» Բիյոնսեի Կիսաեզրափակիչ
«Ромашки любви» Կիսաեզրափակիչ Սոնայի և Էլինայի հետ
«Կյանքի գինը» (Ռազմիկ Ամյանի) Եզրափակիչ
«Stay»(Սիմոն Գլիկմանի) Եզրափակիչ Սոնայի հետ

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Ալբոմ
2011 «Անուրջներ » Ոչ ալբոմային երգ
«Ժառանգները»
(դուետ Րաֆֆի Օհանյանի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] bravo.am
  2. https://style.news.am/arm/news/17251/hayastani-dzayny-3-raisa-avanesyani-cncox-veradardzy.html
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.