Սամվել Գևորգյան
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գևորգյան (այլ կիրառումներ)
Սամվել Գևորգյան հայ․՝ Սամվել Վոլոդյայի Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1948 |
Ծննդավայր | Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 17, 2014 (65 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Սամվել Վոլոդյայի Գևորգյան (2 հոկտեմբերի 1948 թ., Թալինի շրջան, գ. Զարինջա - 17 հունիսի 2014 թ., Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ բանասերի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1971-1972 թթ. - Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։
- 1972-1973 թթ. - աշխատել է «Աշտարակ» թերթում, որպես խմբագիր։
- 1973-1989 թթ. - ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ։
- 1989-1991 թթ. - «Հայք» թերթի գլխավոր խմբագիր։
Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1993 թթ. - ՀՀ հեռուստառադիոպետվարչության պետ։
- 1993-1995 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։
- «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1988-1989 թթ. բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ։
- 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։
- 1995 թ. հուլիսի 28-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- Եղել է ՀՀՇ վարչության անդամ։
Վախճանվել է 2014 թ. հունիսի 17-ին, ուղեղի կաթվածից։
Նախորդող - |
ՀՀ հեռուստառադիոպետվարչության պետ Սամվել Գևորգյան 1991-1993 |
Հաջորդող Տիգրան Հակոբյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Գևորգ Բաղդասարյանը որպես ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Գևորգյան 1995-1998 |
Հաջորդող Ռազմիկ Մարտիրոսյան |
|
|