The Sims 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Sims 4
Logo of The Sims 4.svg
Մշակող EA Maxis
The Sims Studio
Հրատարակիչ Electronic Arts
Տեղայնացնող Ilan Eshkeri
Սերիայի մաս The Sims
Նախորդ The Sims 3
Անոնսի թվական 2013
Թողարկման թվական 2014
Պլատֆորմներ Microsoft Windows
Ժանր life simulation game
Խաղի ռեժիմ միակառավարելի խաղ
PEGI PEGI 12[1]
ESRB ESRB T
Սիստեմային
պահանջումներ

ՕՀ՝ Windows XP (SP3), Windows Vista (SP2), Windows 7 (SP1), Windows 8 կամ Windows 8.1 Պրոցեսոր՝ 1.8 GHz Intel Core 2 Duo և բարձր Օպերատիվ հիշուղություն՝ Նվազագունը 2 ԳԲ Կոշտ սկավառակ՝ Նվազագույնը 9 ԳԲ Տեսաքարտ՝ Նվազագույնը 128 ՄԲ Ձայնային քարտ՝ DirectX 9.0c աջակցմամբ

Ստեղնաշար, մկնիկ
Կառավարում ստեղնաշար
Պաշտոնական կայք http://www.thesims.com/www.thesims.com/

«The Sims 4», 2014 թվականին թողարկված սիմուլիացիոն համակարգչային խաղ՝ մշակված «EA Maxis» և «The Sims Studio» ընկերությունների կողմից և թողարկված Electronic Arts ընկերության կողմից։

Առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականի մայիսի 6-ին, ապա 2014 թվականի սեպտեմբերի 2-ին թողարկվել է «Microsoft Windows» օպերացիոն համակարգի համար։[2] Խաղի՝ Mac համակարգիչների համար նախատեսված տարբերակի թողարկման մասին հաստատված լուրեր չկան։[3] Ներկայումս նաև պլաններ չկան խաղը խաղային այլ ապարատների համար թողարկելու վերաբերյալ։[4][5]

«The Sims 4» խաղը համակարգչային առաջին խաղն է, որ վերջին երկու տարիներին անընդմեջ գրավել է առաջին հորիզոնականը և թողարկման միայն առաջին 4 օրում աշխարհով մեկ վաճառվել է ավելի քան 408,150 օրինակ։ Նոյեմբերի տվյալներով խաղը ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1.10 միլիոն օրինակով։[6][7] Ընդհանուր առմամբ խաղը ստացել է տարբեր մեկնաբանություններ. հիմնականում ավելի սուր քննադատություն, քան իր նախորդները։

Խաղը կոնցեպտը նույնն է ինչ նախկին՝ The Sims 3 խաղում։ Խաղացուղները կառավարում են իրենց «սիմ»-երին տարբեր գործողություններում և փոխհարաբերություններում։ Խաղը, ինչպես մյուս տարբերակներում, այնպես էլ հիմա, չունի վերջնական կոնկրետ նպատակ։ «Սիմ» ստեղծելու և կառուցելու գործիքները վերամշակվել են՝ թույլատրելով խաղը ստեղծելու ավելի մեծ տարբերություններ։ Խաղի հիմքում դրված է էմոցիոնալ մասը, որը նախկինում այդքան մեծ ուշադրության չէր արժանացել։ Սա նպաստում է սոցիալական շփմանը, անձի առանձնահատկություններին և այլն։[8][9]

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Sims 4 խաղը կյանքի սիմուլիացիոն խաղ է, որը նման է իր նախորդ տարբերակներին։ Խաղացողները ստեղծում եմ «սիմ» կերպար և տարբեր անձնային առանձնահատկություներ, ինչը փոխում է խաղի ընթացքը։ «Սիմ»-երը կարող են միանգամից կատարել բազմում գործողություններ, օրինակ՝ խոսել, երբ ինչ-որ բան են անում։ «Սիմ»-երի տրամադրությունը նույնպես մեծ դեր ունի խաղի ընթացքի փոփոխման հարցում։ Օրինակ «սիմը» կարող է անել որևէ գործողություն, երբ քաղցած է կամ ուրախացած։[8][9][10]

Հարևանների և տարածքների հետ մեկտեղ առկա են նաև կահույքի մի շարք նոր նմուշներ և «ստեղծիր և գնիր» համակարգ։

The Sims 4 խաղը նաև ներառում է մի շարք սոցիալական հատկանիշներ, ինչպիսիք են այլ անձանց ստեղծած տների և «սիմ»-երի տեղափոխում տվյալ խաղի մեջ։

Ինչպես նախկին Sims խաղերը, այնպես էլ այժմ խաղացողի կողմից ստեղծված մարտահրավերները բազում են։ Ամենակարևորը ժառանգության մարտահրավերն է, որում խաղացողներն են կառավարում յուրաքնաչյուր «սիմ»-ի և փորձում ընտանիքի գիծը պահել մինչև 10 սերունդ։[11]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Sims 4 խաղը մշակվել է The Sims Studio ընկերության կողմից, որը Electronic Arts ընկերության բաժանմունքն է։ Տարածվել է Electronic Arts ընկերության կողմից։[12]

The Sims 4 խաղը մեկ խաղացողի համար նախատեսվախ խաղ է,[13] և չի պահանջում ինտերնետին մշտական միացում։ Խաղացողները, սակայն, պետք է ունենան Origin հաշիվ և մուտք դեպի ինտերնետ խաղի ակտիվացումը կատարելու համար։[14] Խաղի սաունդթրեքը ձայնագրվել է Abbey Road ստուդիայի և London Metropolitan նվագախմբի կողմից։[15][16]

2013 թվականի ապրիլի 25-ին խաղի որոշ նկարներ գաղտնազերծվել էին համացանցում։[17] 2013 թվականի մայիսի 3-ին Electronic Arts ընկերությունը կայնքերին նամակ է ուղարկել, որում ասվում էր, որ 2013 թվականի մայիսի 6-ին լինելու է մեծ հայտարարություն, որը ենթադրաբար լինելու էր The Sims 4 խաղը։[18]

2013 թվականի օգտոստոսի 20-ին The Sims 4 խաղը ներկայացվել է թրեյլերի տարբերակով։ 2014 թվականին ներկայացվել է խաղի ցուցադրական տարբերակը Electronic Entertainment ցուցադրման ժամանակ։[2]

Maxis ընկերությունը նաև նշել է, որ խաղը ավելի լավ է աշխատելու ցածր թողունակություն ունեցող համակարգիչների վրա, քան The Sims 3 տարբերակը, որը համակված էր համակարգիչների թողունակությունը վատացնող սխալներով։[19]

Ակնկալվում էր, որ խաղը թողարկվելու է 2014 թվականի սկզբներին, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այն թողարկվելու է 2014 թվականի սեպտեմբերի 2-ին։[2][20]

2014 թվականի հունիսի 28-ին թողարկվել է հոլովակ, որը ցուցադրում է յուրաքանչյուր «սիմ»-ի և նրանց էմոցիաների յուրահատկությունները։[21]

Mac համակարգի համար մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ներկայացումից հետո, EA ընկերությունը հաստատել է, որ The Sims 4 խաղը մշակվում և՛ Mac, և՛ Windows օպերացիոն համակարգերի համար, և երկուսն էլ ներկայացվելու են 2014 թվականին։[22] Սակայն երբ ավելի քիչ ժամանակ էր մնացել թողարկմանը, ընկերությունը հաստատել է, որ նրանք ուշադրությունը սևեռել են Windows օպերացիոն համակարգի վրա[23] և «մոտ ժամանակներում չի պլանավորում թարմացումներ MAC համակարգի համար»։[24] 2014 թվականի հոկտեմբերին ընկերությունը տեղեկացրել է, որ «աշխատանքներ են տարվում MAC տարբերակի մշակման ուղղությամբ»։[25]

Հատկանիշների տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 25-ին EA և Maxis ընկերությունները հայտարարել են, որ խաղում մյուս տարբերակների հետ համեմատած կան մի շարք հատկանիշների բացթողումներ։ Դրանք ներառում են լողավազանները, լողազգեստները, «չոչ անող» մանկիկի տարիքը։ Այս հայտարարությունը նաև ասում էր, որ «բաց աշխարհի» պակասը լրացվել է «հարևաններ» բաժնով, որը առանձնացվելու է առանձին «բեռնվող» պատուհաններով։[26][27]

Մշակման վաղ փուլում երկրպագուների կայքում տեղադրված հարցազրույցը պրոդյուսերի հետ բացահայտեց, որ խաղի նախկին տարբերակներում ներկայացված «ստեղծիր ոճ» ձևափոխման հատկանիշները չեն ավելացվի The Sims 4 տարբերակին։[28] Հետագայում մշակողները հայտարարել են, որ խաղը թողարկվելու է «պարզեցված» տարբերակով, և քաղցրավենիքի խանութները, տան նկուղները, դպրոցական և աշխատանքային տարածքները չեն ընդգրկվելու խաղում։ Սակայն նշվել է նաև, որ աշխատանքը և դպրոցը շարունակելու են մնալ խաղում, սակայն նորացված ձևով՝ ավելի մոտ The Sims 2 տարբերակին։[29][30][31] Այս հայտարարությունը առաջացրել է շատ երկրպագուների զայրույթը, քանի որ նրանք պնդում էին, որ մշակողմները դիտավորյալ են դրանք դուրս թողել խաղից՝ հետագայում որպես վճարովի կոնտենտ ներկայացնելու մտադրությամբ։[32][33]

Որոշ երկրպագուների նախաձեռնությամբ սկսվել է ստորագրահավաք՝ պահանջելով վերադարձնել տվյալ հատկանիշները վերջնական թողարկման մեջ, եթե անգամ այդ պատճառով պետք է հետաձգվեին թողարկման ժամկետները։[34] 2014 թվականի օգոստոսի 21-ի դրությաբ ստորագրահավաքը ուներ 22,000 ստորագրողներ։[33][35]

Maxis ընկերությունը նշել է, որ հնարավոր չէ նոր տարբերակներում ընդգրկել նախկին տարբերակների բոլոր առանձնահատկությունները՝ նշելով, որ դեռ պարզ չէ, թե արդյոք հետագայում հավելումները որևէ կերպ հնարավոր կլինի ավելացնել թե՝ ոչ, կամ դա կարվի անվճար, թե՝ վճարի դիմաց։[26] Որոշ մարդիկ պնդում էին, որ հավելումները հետագայում կառաջարկվեն որպես վճարով կոնտենտ, իսկ որոշ պարզագույն հավելումներ անվճար կերպով կավելացվել խաղին շտկումների տեսքով։[36]

Մարկետինգ և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

SteelSeries և Electronic Arts ընկերությունները ներկայացրել են The Sims 4 խաղի թեմատիկ լրակազմ, որը ներառում է ականջակալներ, մկնիկի տակդիր, որը իրենից ներկայացնում է տարբեր «սիմ» խմբերի վերարտադրութուն, և համակարգչային մկնիկ, որը լուսավորվում է՝ համապատասխանելով խաղի տրամադրությանը։[37]

Թողարկվել է նաև խաղի ցուցադրական մաս, որը ցուցադրում է խաղում «սիմ» ստեղծելու բաժինը։[38][39][40][41]

Վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 9-ին հայտարարվել է, որ The Sims 4 խաղը Ռուսաստանում ներկայացվել է որպես "18+ (երեխաների համար արգելված)" խաղ։ Այս որոշումը կայացվել է խաղում միասեռական հարաբերությունների առկայությամբ, ինչը երեխաներին քարոզում է սեռական ոչ ավանդական կողմնորոշում։[42][43] Խաղի նախկին տարբերակները ընդունվել են որպես երեխաների համար թույլատրելի։ Գերմանիայիում The Sims 3 խաղը 6 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար համարվել է թույլատրելի։[44]

2014 թվականի հուլիսի 8-ին Ավստրալիայի դասակարգման խորհուրդը The Sims 4 խաղը դասակարգել էր որպես «հասուն» "M (Mature)" տարիքի անձնաց համար, քանի որ այն պարունակում է «բռնություն և սեքսուալ հղում»։ "M" նշանը ցույց է տալիս, որ կոնտենտը ունի միջին ազդեցություն և խորհուրդ է տրվում 15 տարեկան և բարձր երեխաների համար, միևնույն ժամանակ օրենքով չարգելելով խաղը որևէ տարիքի համար։ Այս վարկանիշը The Sims շարքում է, սակայն խաղի ոչ մի այլ տարբերակ Ավստրալիայում չի համարվել «բռնություն»։[45]

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանիշներ Ստանդարտ Սահմանափակ թողարկում Թվային դելյուքս Պրեմիում թողարկում Կոլեկցիոների թողարկում
Խանութից կամ սկզբնական բեռում Սկզբնական բեռնում միայն Խանութից բեռնում միայն
Հիմնական խաղ Yes
Բեռվող հավելյալ կոնտետն Life of the Party No Yes Yes Yes Yes
Awesome Animal Hats No No Yes Yes Yes
Up All Night No No Yes Yes Yes
Թվային սաունդթրեք No No Yes Yes Yes
Հեղինակների ուղեցույց-ձեռնարկ No No No Yes Yes
Ինտերակտիվ USB ակնջակալներ և մկնիկ No No No No Yes

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Sims 4 Ստուգված է դեկտեմբերի 4-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Jackson Leah B. (հունիսի 9, 2014)։ «E3 2014: The Sims 4 Release Date Announced»։ IGN։ j2 Global։ Վերցված է հունիսի 9, 2014 
  3. «Sims 4 FAQ»։ EA 
  4. Gaston Martin (հոկտեմբերի 22, 2013)։ «EA: The Sims 4 Coming Fall 2014»։ GameSpot։ CBS Interactive։ Վերցված է հունվարի 23, 2013 
  5. Sinha Ravi (օգոստոսի 21, 2013)։ «The Sims 4 Confirmed as Offline, May Not Come to Consoles»։ GamingBolt.com։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014 
  6. http://simscommunity.net/2014/09/18/sims-4-sold-400k-copies-first-4-days/
  7. http://www.digitalspy.co.uk/gaming/news/a595181/the-sims-4-becomes-first-pc-game-to-top-all-format-chart-in-two-years.html#~oXG2Q4f5UEfktw
  8. 8,0 8,1 Associated Press (օգոստոսի 27, 2013)։ «'The Sims 4' adds emotional, multi-tasking Sims»։ Daily Herald։ Վերցված է օգոստոսի 29, 2013 
  9. 9,0 9,1 Rose Mike (հունիսի 9, 2014)։ «The art of injecting emotion into The Sims 4»։ Gamasutra։ UBM plc։ Վերցված է հունիսի 9, 2014 
  10. Kato Matthew (հունիսի 9, 2014)։ «Simplifying The Sims 4»։ Game Informer։ GameStop։ Վերցված է հունիսի 9, 2014 
  11. Hernandez, Patricia (սեպտեմբերի 5, 2014)։ «How To Make The Sims 4 More Difficult»։ Kotaku։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24 
  12. «The Sims 4»։ The Sims Official Site։ Electronic Arts։ Վերցված է հունիսի 3, 2014 
  13. «The Sims 4 In Development for PC and Mac»։ Electronic Arts։ մայիսի 6, 2013։ Վերցված է հունվարի 23, 2014 
  14. «Frequently Asked Questions»։ The Sims Official Site։ Electronic Arts։ օգոստոսի 27, 2013։ Վերցված է սեպտեմբերի 15, 2013 
  15. Greening Chris (մայիսի 25, 2014)։ «Ilan Eshkeri scores The Sims 4 with the London Metropolitan»։ Game Music Online։ Վերցված է հունիսի 9, 2014 
  16. Greening Chris։ «Electronic Arts releases The Sims 4 soundtrack»։ Game Music Online։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3 
  17. «″The Sims 4″ Pre-Production UI Design Screens»։ SimsVIP։ ապրիլի 25, 2013։ Վերցված է մայիսի 11, 2013 
  18. «Maxis Unveils The Sims 4»։ Electronic Arts։ մայիսի 6, 2013։ Վերցված է մայիսի 6, 2013 
  19. Makuch Eddie (օգոստոսի 23, 2013)։ «Maxis: Sims 4 will run better on lower-end machines than Sims 3»։ GameSpot։ CBS Interactive։ Վերցված է հոկտեմբերի 13, 2013 
  20. «The Sims 4 will be released in the fall of 2014!»։ Platinum Simmers։ հոկտեմբերի 22, 2013։ Վերցված է դեկտեմբերի 15, 2013 
  21. «The Sims 4: Smarter and Weirder Official Gameplay Trailer»։ Sims Globe։ հունիսի 28, 2014։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014 
  22. http://www.ea.com/news/the-sims-4-in-development-for-pc-and-mac
  23. «Will Sims 4 Be Mac Compatible?»։ Cinema Blend։ հունիսի 1, 2014։ Վերցված է հունիսի 21, 2014 
  24. «The Sims 4 General Information»։ EA Help։ Վերցված է հունիսի 29, 2014 
  25. http://www.ibtimes.com/sims-4-consoles-producer-says-maybe-confirms-mac-release-1704189
  26. Vaughn Ryan (հունիսի 25, 2014)։ «Neighborhoods, Weird Moments and More!»։ The Sims Official Website։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  27. Cheong Ian Miles (հունիսի 26, 2014)։ «The Sims 4: Emotions and Neighborhoods Detailed; No Toddlers or Pools»։ Gameranx։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  28. Johnson Jill (օգոստոսի 26, 2013)։ The Sims 4 Interview with SimGuru Jill։ Interview with EdenStyle.it։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  29. «The Sims 4: Gurus Talk Story Progression»։ SimsVIP։ հուլիսի 2, 2014։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  30. «The Sims 4: Thursday's Guru Tweets»։ SimsVIP։ հուլիսի 4, 2014։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  31. «The Sims 4: No Grocery Story, Work, or School Lots»։ SimsVIP։ հուլիսի 2, 2014։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  32. Spino Dustin (հուլիսի 1, 2014)։ «The Sims 4 Has Become a True Test for EA/Gamers»։ Cinelinx։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  33. 33,0 33,1 Sarkar Samit (հունիսի 26, 2014)։ «The Sims 4 will launch without pools or toddlers, and Sims fans are very upset»։ Polygon։ Վերցված է հուլիսի 5, 2014 
  34. Younger Paul։ «The Sims 4 pools and toddlers petition gathers pace»։ IncGaming.com։ Վերցված է հուլիսի 2, 2014 
  35. «Petition: Include Toddlers and Pools in The Sims 4 Base Game»։ Change.org։ Վերցված է հուլիսի 12, 2014 
  36. «To Fans' Chagrin, The Sims 4 Doesn't Include Pools or Toddlers in Base Game»։ հունիսի 26, 2014։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  37. Williams Katie (հունիսի 1, 2014)։ «Sims 4 Steelseries Peripherals Revealed»։ IGN։ j2 Global։ Վերցված է հունիսի 8, 2014 
  38. Jackson Leah B. (մայիսի 14, 2014)։ «The Sims 4 Create a Sim Trailer Shows How to Make Your Perfect Sim»։ IGN։ j2 Global։ Վերցված է հունիսի 7, 2014 
  39. http://www.ign.com/articles/2014/07/08/the-sims-4-demo-incoming-pool-and-toddler-omission-explained
  40. https://www.origin.com/en-nz/store/buy/sims-4/pc-download/base-game/digital-deluxe-edition
  41. Farokhmanesh Megan։ «Creation in The Sims 4 will be 'more intuitive, more powerful'»։ Polygon։ Vox Media։ Վերցված է հունիսի 8, 2014 
  42. Banks Cory։ «The Sims 4 rated Adults Only in Russia»։ PC Gamer։ Future plc։ Վերցված է մայիսի 9, 2014 
  43. Chalk Andy։ «The Sims 4 Rated Adults-Only In Russia Over Same-Sex Relationships»։ The Escapist։ Վերցված է մայիսի 9, 2014 
  44. Orland Kyle (մայիսի 9, 2014)։ «Russia hangs adults-only rating on The Sims 4»։ Ars Technica։ Condé Nast Digital։ Վերցված է մայիսի 9, 2014 
  45. «Australian Classification — The Sims 4»։ Australian Classification։ հուլիսի 8, 2014։ Վերցված է հուլիսի 19, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]