The Fray (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Fray
Խումբը 2014 թվականին
Հիմնական տվյալներ
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2002-ից այսօր
ԼեյբլEpic Records
Կայքthefray.com
Անդամներ
Ջո Քինգ(կիթառիստ)
Իսահակ Սլեյդ
Դեյվ Ուելշ
Բեն Վիսոցկի
Նախկին անդամներ
Մայք Այարս
Զաք Ջոնսոն
Քալեբ Սլեյդ
Դեն Բաթենհաուս
 The Fray Վիքիպահեստում

The Fray, ամերիկյան ռոք խումբ է Կոլորադոյի Դենվեր քաղաքից։ Խումբը ստեղծվել է 2002 թվականին՝ Իսահակ Սլեյդ և Ջո Քինգ դասընկերների կողմից։ Նրանք հաջողություն ունեցան 2005 թվականին իրենց առաջին՝ «How to save a life» ալբոմի թողարկումով։ Նրանք համազգային հաջողություն ունեցան իրենց առաջին երգով՝ «Over my head», որը դարձավ ԱՄՆ-ի թոփ 10 հիթերից մեկը։ Իրենց երկրորդ՝ «How to save a life» երգի թողարկումը խմբին արդեն համաշխարհային ճանաչում բերեց։ Երգը լավագույն 5 երգերի ցուցակում էր Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում։

2009 թվականին թողարկված խմբի երկրորդ ալբոմն առաջին անգամ ներկայացվեց Բիլլբորդում[1] և համարվեց «ոսկե» ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Կանադայում։ Այն նաև ներկայացվեց Գրեմմի մրցանակաբաշխությանը՝ որպես 2010 թվականի լավագույն Փոփ վոկալային ալբոմ[2]։ Խումբը զբաղեցրեց 84-րդ հորիզոնականը Billboard-ի «Տասնամյակի արտիստները» ցուցակում[3]։ Խմբի երրորդ ալբոմը թողարկվեց 2012 թվականին, չորրորդն ու առայժմ վերջինը՝ 2014 թվականի փետրվարին։

Խմբի կողմից դաշնամուրը իր երգերում որպես հիմնական գործիք օգտագործելը քննադատներին թույլ տվեց խմբին համեմատել անգլիական դաշնամուրային խմբերի հետ, ինչպիսիք են ColdplayKaene[4][5][6] ։ Ինչևէ, խումբը համարում է, որ իրենք ազդեցություն են կրել Wallflowers, Counting Crows, Better Than Ezra and U2 խմբերից[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամների կյանքը հիմնականում ձևավորվել է Դենվերի եկեղեցիներում, որտեղ նրանք օգնում էին կառավարել պաշտամունքը, և քրիստոնեական դպրոցում, ուր հաճախում էին նրանցից երեքը։ 24-ամյա Սլեյդը և 25-ամյա կիթառիստ Ջոն մի քանի տարի մեծ էին 21-ամյա հարվածող Բեն Վիսոցկուց Հավատի քրիստոնեական ակադեմիայում։ Վիսոցկին ու 27-ամյա կիթառիստ Դեյվիդ Վելշը նվագում էին նույն խմբում։ 2002 թվականի գարնանը Ջոն և Իսահակը կապվեցին և սկսեցին համագործակցել երաժշտության ասպարեզում, որի արդյունքը եղավ երգեր գրելը։ Հետո նրանք ավելացրին Զաք Ջոնսոնին` հարվածային գործիքների համար և Սլեյդի փոքր եղբայր Քալեբին` բաս կիթառի, չնայած Քալեբը շուտով խնդրեց հեռանալ։ Քալեբի հեռանալը եղբայրների միջև կոնֆլիկտ առաջացրեց, ինչն էլ ոգեշնչեց Իսահակին հետագայում «Over My Head (Cable Car)» երգը գրելու համար, որը եղբայրների հարաբերությունների մասին է[8]։ Հետո Ջոնսոնը ևս լքեց խումբը՝ Նյու Յորքում արվեստի դպրոց հաճախելու համար։

Բեն Վիսոցկին՝ Իսահակ Սլեյդի նախկին խմբակիցը, միացավ խմբին որպես հարվածող, իսկ ավելի ուշ Դեյվ Վելշը` նրանց մյուս խմբակիցը, դարձավ խմբի նոր գլխավոր կիթառիստը։ Նոր ձևավորված խումբը կոչվեց Fray, որ նշանակում է կռիվ, վիճաբանություն։ Խմբի անդամները պատմում են, որ այս անունն ընտրել են` մարդկանց արված հարցումների արդյունքում։ Սկզբում ասում էին, որ անունը ընտրել են, որովհետև հաճախ երգերի բառերը գրելիս վիճում էին, բայց սկսած հիմնադրման օրվանից խմբի անդամները համերաշխ էին և միշտ հաշվի էին առնում բոլոր անդամների կարծիքները[9]։ Քաբելի հեռանալուց սկսած խումբը հիմնական բասսիստ չուներ։ Ներկայիս բասիստն է Ջերեմի Մք Քյը, ով խմբի հետ է 2009 թվականից։

Խումբն իր առաջին ձայնագրությունը՝ «Movement EP»-ը, թողարկել է 2002 թվականին։ Հաջորդ տարի խումբը թողարկեց «Reason EP»` «How to Save A life»-ի պրոդյուսեր Ահարոն Ջեյմսի գլխավորությամբ, ով խմբին տեղական հաջողություն ապահովեց[10][11][12]։ Շուտով խումբը փոխեց երգի անունը՝ տալով «Over My Head (Cable Car)» անունը, և երգը տարածվեց ողջ երկրով մեկ։ Westword ամսագիրը 2004 թվականին խմբին տվեց «Լավագույն նոր խումբ մրցանակը»[11]։ Epic ձայնագրման ընկերությունը և Դանիել Դեվիսը իմացան խմբի մասին հենց այս թերթից և շուտով Epic ընկերությունը 2004 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտոնապես պայմանագրիր կնքեց խմբի հետ[10][13]։

2005-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին ալբոմը՝ «Ինչպես փրկել կյանքը» (անգլ.՝ How to save a life) թողարկվեց 2005 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ալբոմի ոճը ավանդական և ալտերնատիվ ռոքն է[14]։ Ալբոմի առաջին երգն է «Over My Head (Cable Car)»-ը։ Երգը բազում հիթ շքերթներում առաջատար հորիզոնական գրավեց[15][16], և դարձավ 2006 թվականին ամենաշատը ներբեռնված երգերի ցուցակում 5-րդը[17]։

Մինչ «Over My Head (Cable Car)»-ը աճում էր շքերթներում, «How to Save a Life» երգն առաջին անգամ ներկայացվեց Grey Anatomy-ի երկրորդ եթերաշրջանին, ապա Scrubs-ի 5-րդ եթերաշրջանին 2006 թվականի ապրիլի 25-ին[18]։ Չնայած երգը դեռ պաշտոնապես չէր հրապարակվել, այն մտավ Լավագույն 100 երգերի մեջ 2006 թվականի ապրիլի 15-ի հարցումների արդյունքում։ Երգը հրապարակվեց որպես խմբի 2-րդ երգ։ 2006 թվականի օգոստոսի 18-ին ABC-ն հայտարարեց, որ երգը լինելու է Grey's Anatomy-ի գովազդային երգն այդ շրջանում[19]։

The Fray խումբը BBC ռադիոյում 2007 թվականին

«Look After you» (Խնամիր քեզ) երգը թողարկվեց որպես ալբոմի 3-րդը։ Այն Հոթ 100-ի ցուցակում հասավ 59-րդ հորիզոնականին։ Երգը գրվել էր խմբի մեներգիչ Իսահակ Սլեյդի կողմից։ Այն նրա այն ժամանակվա ընկերուհու, ապագայում՝ կնոջ մասին է։ Ալբոմը 15-րդ հորիզոնականին հասավ Billboard-ի շքերթում, և ընդգրկվեց Թոփ 10-ի մեջ Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում և դարձավ նույնիսկ բոլոր ժամանակների ամենավաճառված թվային ալբոմը՝ գերազանցելով Coldplay-ի «X&Y»-ին[20][21]։

Ալբոմի տարածումը խթանելու համար խումբը համաշխարհային շրջագայություն սկսեց 2006 թվականին, և հուլիսի 18-ին կենդանի կատարեց ալբոմը։ Սեպտեմբերի 19-ին վերաթողարկեցին ալբոմը CD/DVD տարբերակով։ Այս տարբերակը ներատում էր նաև ալբոմի ստեղծման մասին տեսանյութ[22]։ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին խումբը թողարկեց մեկ այլ ալբոմ՝ «Bootleg No. 2»-ն, որը ձայնագրվել էր 2006 թվականի վերջին։ Սկզբում ալբոմը կարող էին գնել միայն CD տարբերակով, բայց 2007 թվականի նոյեմբերի 13-ին այն հասանելի դարձավ նաև iTunes-ում։ Խումբը նաև թողարկեց Ջոն Լեննոնի և Յոկո Օնոյի «Happy Xmas (War Is Over)» երգի քովեր տարբերակը՝ որպես 2006 թվականի սուրբծննդյան երգ, ինչպես նաև աշխատեց Reverb-ի՝ բնապահպանական կազմակերպության հետ, 2007 թվականի ամառային շրջագայության համար[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daniel Kreps. «On the Charts: Springsteen Slips to Second as the Fray Lock Up Number One : Rolling Stone : Rock and Roll Daily». RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Nominees». GRAMMY.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  3. «Artists of the Decade». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  4. Hoard, Christian. «The Fray». RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  5. Sendra, Tim. «How to Save a Life». AllMusic. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  6. Oliver, Nic. «The Fray – The Fray». MusicOMH.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  7. «The Fray Biography». TheTabWorld.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  8. Gitlin, Lauren (2006 թ․ օգոստոսի 10). «Enter the Fray». Rolling Stone.
  9. Tomlinson, Sarah (2006 թ․ փետրվարի 24). «Life less ordinary». The Boston Globe. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  10. 10,0 10,1 «Let Us Fray». Westword.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  11. 11,0 11,1 «The Fray biography». Allmusic.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  12. Smith, Dane (2006 թ․ մարտի 30). «The Fray Live the High "Life"». RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  13. The Ear (2006 թ․ մայիսի 12). «Completely Frayed». Longmont Daily Times-Call.
  14. «The Fray». oxfordmusiconline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  15. «Modern Rock Tracks». Billboard. 2005 թ․ հոկտեմբերի 22.
  16. «Billboard Hot 100». Billboard. 2006 թ․ հոկտեմբերի 7.
  17. Barnes, Ken (2006 թ․ հուլիսի 13). «First half sales: Downloads up; CDs, revenues down». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  18. «NBC.com Scrubs: Music Guide». Scrubs-Tv.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  19. Albiniak, Paige (2006 թ․ սեպտեմբերի 24). «How 'Grey's' got that catchy new "theme" song». New York Post.
  20. «The Fray: 'How To Save A Life' Now The Biggest Selling Digital Album Of All Time!». Sony BMG. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  21. «The digital success of The Fray (3:38)». Reuters.
  22. «The Fray: Official Website». TheFray.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  23. «Reverb – Artists». Reverb. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.