Tank and the Bangas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tank and the Bangas
Tank and the Bangas.jpg
Tank and the Bangas-ն Hartwood Acres Amphitheater-ում իրենց ելույթի ժամանակ (2017)
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերֆանկ, սոուլ, ռոք, հիփ հոփ, ասմունք
Գործունեություն2011-այժմ
Կայքtankandthebangas.com
Անդամներ
Թարիոնա «Tank» Բոլ
Ջոշուա Ջոնսոն
Նորման Սփենս
Ջոնաթան Ջոնսոն
Մյորել Բյորքեթ
Անջելիկա «Jelly» Ջոզեֆ
Ալբերտ Ալենբեք
Էթյեն Սթուֆլե
Commons-logo.svg Tank and the Bangas Վիքիպահեստում

Tank and the Bangas, ամերիկյան երաժշտական խումբ, որը ձևավորվել է ԱՄՆԼուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նրանք առաջարդվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Tank and the Bangas-ի անդամները հանդիպել են Նոր Օռլեանի կարաոկե շոուներից մեկում, որի անվանումը «Liberation Lounge» էր։ Այն անցկացվել էր ներկայումս փակ «Blackstar Cafe and Books» կաֆեում։ Խումբը ձևավորվել է 2011 թվականին[1]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի հիմնադիրը և ֆրոնտմենը Թարիոնա «Tank» Բոլն է, ով ատարում է գլխավոր վոկալիստի դերը[2]; Բոլն առաջին անգամ ուշադրության է առաջացել որպես սլեմի բանաստեղծ[3]։ Խմբի կազմում են Ջոշուա Ջոնսոնն որպես թմբկահար և երաժշտական տնօրեն, Նորման Սփենսը որպես բասիստ, Մյորել Բյորքեթ կրտսերն որպես ստեղնահար և Ալբերտ Ալենբեքը որպես ալտ սաքսոֆոնիստ և ֆլեյտիստ[4][5]։ Այլ ակտիվ մասնակիցների թվում են Ջոնաթան Ջոնսոնն որպես բասիստ, Անջելիկա «Jelly» Ջոզեֆը որպես բեք վոկալիստ, Էթյեն Սթուֆլեն որպես տենոր սաքսոֆոնիստ և Դենի Էյբելն որպես կիթառահար[6][7]։

Tank and the Bangas-ի կենդանի ելույթը Նոր Օռլեանի ռադիոկայանի համար 2013 թվականին

Խմբի նախկին անդամներն են Ջո Ջոնսոնն որպես ստեղնահար, ով հիմա նվագում է Նոր Օռլեանից Slugger ջազ խմբի հետ, և բեք վոկալիստ Քայլա Բագեջը[6][8]։ Կիթառահար Քինան ՄաքՌեյը և և պերկուսիանիստ Նիթա Բեյլին եղել են խմբի սկզբնական կազմում և մասնակցել են նրանց դեբյուտային ալբոմի ձայնագրմանը[9]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդեր Ռադոուն The Washingtonian-ից նկարագրում է խմբի ստեղծագործությունն որպես «փանկի, սոուլի, հիփ հոփի, ռոքի և ասմունքի կենդանի խառնույթ»[10]։

Times-Picayune-ի հետ հարցազրույցում խմբի երաժիշտները հիշատակել են տարբեր ժանրերի մասին, որոնց հետ նրանք նույնականացնում են իրենց, այդ թվում՝ ռոքը, ֆոլկը, գոսպելը և Անժելիկայի «Jelly» Ջոզեֆի «սոուլով լի Դիսնեյ» գյուտը։ Բացի Դիսնեյից, խումբը նաև նշել է անիմեն որպես խմբի «մանկական» և «կախարդական» զգայունության վրա ազդեցություն, ըստ Բոլի[1][11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thinktank (2013)
  • Green Balloon (2019)

Կենդանի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Big Bang Theory: Live at Gasa Gasa (2014)
  • Live Vibes (2018)
  • Live Vibes 2 (2019)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Rhythm of Life" (2013)
  • "Quick" (2017)
  • "Smoke.Netflix.Chill" (2018)
  • "Spaceships" (2018)
  • "Ants" (2019)
  • "Nice Things" (2019)[12]

Նրանց «Oh Heart» երգն օգտագործվել է «Ձի ԲոՋեք» հեռուստասերիալի «Ռութի» դրվագի տիտրերում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 RAWards, որպես Նոր Օռլեանի տարվա լավագույն արտիստ[13]
  • 2014 Offbeat Magazine, որպես լավագույն նորահայտ արտիստ[14][15]
  • 2016 Afropunk փառատոնի մրցույթի հաղթող[16]
  • 2017 NPR Tiny Desk մրցույթի հաղթող[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Peppers Gia (ապրիլի 27, 2015)։ «5 Things To Know About Tank and The Bangas Before They Hit the ESSENCE Fest Stage»։ Essence.com։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  2. Hobdy Dominique (փետրվարի 7, 2017)։ «How Hurricane Katrina Surprisingly Impacted This New Orleans Musician's Style»։ Essence։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  3. Wyckoff Geraldine (May 31, 2016)։ «This 'Tank' never runs on empty!»։ Louisiana Weekly։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  4. MacCash Doug (November 17, 2016)։ «Tank and the Bangas: Listen up to this New Orleans band on the rise»։ Times-Picayune։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  5. «Emerging Artists Spotlight: Tank and the Bangas»։ Billboard։ Վերցված է 2020-01-27 
  6. 6,0 6,1 «"Band Bio"»։ www.tankandthebangas.com։ Վերցված է մարտի 17, 2017 
  7. Freeman Jon, Freeman Jon (2018-08-17)։ «The Joyful New Orleans Noise of Tank and the Bangas»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2020-01-27 
  8. CUGNY NOÉ։ «OnBeat Sessions, Episode 3: Slugger»։ Offbeat.com։ Offbeat Magazine։ Վերցված է հոկտեմբերի 9, 2019 
  9. Ramsey Jan (December 19, 2013)։ «Tank and the Bangas Release Debut Album with Show at Tipitina's»։ OffBeat Magazine։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  10. Rudow Heather (հունվարի 11, 2016)։ «Things to Do in DC This Week January 11–13: Do Yoga and Dance to EDM at 6AM»։ Washingtonian։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  11. Stein Joshua David (April 22, 2016)։ «The true blues of New Orleans»։ Financial Times։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  12. TankAndTheBangasVEVO (մարտի 28, 2019)։ «Tank And The Bangas - Nice Things (Audio)»։ YouTube։ Վերցված է մայիսի 5, 2019 
  13. Ramsey Jan (November 14, 2013)։ «New Orleans' Next Art Stars Compete At RAW Artists RAWards November 14»։ OffBeat Magazine։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  14. Crawford Kelley (April 14, 2016)։ «Blues Fest Spotlight: Tank and the Bangas»։ The Advocate (անգլերեն)։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  15. OffBeat Staff (January 28, 2015)։ «2014 Best of the Beat Award Winners»։ OffBeat Magazine։ Վերցված է փետրվարի 28, 2017 
  16. Fields Rob (July 10, 2016)։ «PHOTOS: Afropunk’s Battle of the Bands Finals 2016»։ Bold as Love Magazine։ Վերցված է March 17, 2017 
  17. Boilen Bob (February 28, 2017)։ «Introducing The Winner Of The 2017 Tiny Desk Contest»։ Morning Edition (անգլերեն) (NPR)։ Վերցված է փետրվարի 28, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]