SWOT վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

SWOT վերլուծություն, ռազմավարական պլանավորման մեթոդ, որը հնարավորոթյուն է տալիս գնահատել կազմակերպության արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցությունը՝ կազմակերպության գործունեության վրա առանձնացնելով գործոնների չորս հիմնական կատեգորիա.

  • S= Strengths, ապրանքի կամ ծառայության ուժեղ կողմեր։ Կազմակերպության ներքին այնպիսի բնութագրիչներ, որոնք ապահովում են շուկայում առավելություններ կամ առավել շահավետ պայմաններ համեմատած մրցակիցների հետ, այլ կերպ ասած այն ոլորտները, որտեղ կազմակերպության ապրանքն իրեն զգում է ավելի լավ և կայուն քան մրցակիցներինը։
  • W= Weaknesses, ապրանքի կամ ծառայության թույլ կողմերը կամ թերությունները։ Կազմակերպության այնպիսի ներքին բնութագրիչներ, որոնք արգելակում են բիզնեսի աճը, խանգարում են ապրանքին առաջատարը լինել շուկայում, համարվում են շուկայում անմրցունակ։
  • O = Opportunities, կազմակերպության հնարավորությունները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում բարենպաստ ազդել բիզնեսի զարգացման վրա։
  • T = Threats, կազմակերպության սպառնալիքները։ Արտաքին միջավայրի գործոններ, որոնք կարող են ապագայում թուլացնել կազմակերպության մրցունակությունը շուկայում և հանգեցնել վաճառքի ծավալների նվազման և շուկայի մասնաբաժնի կորստի։

Սկսած 1980-ական թվականներից SWOT վերլուծությունը ակտիվորեն օգտագործվում է կառավարման և շուկայաբանության ոլորտի մասնագետների կողմից։ SWOT-ի տեխնիկան համարվում է, կարելի է ասել, միակ գործիքը, որը չի կորցրել ակտուալությունը որպես կառավարչական գործիքակազմի տարր իր ողջ գոյության ընթացքում։ Այսօրվա պայմաններում էլ ցանկացած ձեռնարկության բիզնես-վերլուծությունը սկսվում է SWOT-ի գնահատումից։ Այն կարող է իրականացվել արտադրական ձեռնարկությունների, տարածքների, պետական կամ ոչ առևտրային կազմակերպությունների, տնտեսության տարբեր ոլորտների կամ շուկաների և անձանց համար։

Բովանդակություն

Ձևավորման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

SWOT վերլուծություն,2×2 մատրիցաի ձևով

Առաջին անգամ “SWOT վերլուծության” մոդելը ի հայտ է եկել 1960-1970-ական թվականներից։ Թեորեմի հիմնադիրն էր ամերիկացի Ալբերտ Հումփեյը՝ կառավարման գծով խորհրդատու: Նա ուսումնասիրում էր կազմակերպության ռազմավարական պլանավորման անհաջողությունների պատճառը և ուսումնասիրման ընթացքում ստեղծեց “SOFT վերլուծություն” անվաբմ մեթոդը, որը ուներ հետևյալ ապակոդավորումը՝

  • S = Satisfactory, այսինքն կազմակերպության այն տարրերը որոնք տվյալ պահի համար բավարարիչ են,
  • O = Opportunities, այսինքն հնարավորությունները, որոնց կարող ենք հասնել ապագայում,
  • F = Fails, այսինքն կազմակերպության անհաջողությունները կամ անկումները տվյալ պահին
  • T = Threats, այսինքն սպառնալիքներ, որոնք կարող էին առաջանալ ապագայում։

«SWOT» տերմինը առաջին անգամ առաջացել է Ցյուրիխում 1964 թ.-ին պլանավորման մասին մի սեմինարի ժամանակ։ Սեմինարի ընթացքում բարձրաձայնվեց մի հասկացություն, որի մեջ «F=fails» բառը փոխարինված էր «W=weaknesses» բառով, ինչպես նաև առավել հստակ ձևակերպվեց հապավման բացելու ձևը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը SWOT մոդելի պատմության մեջ դարձավ Հեյն Վեյնհրիչի առաջարկը՝ օգտագործել SWOT վերլուծությունը 2x2 մատրիցայի ձևով։ Այդ տեսքը ստացավ SWOT- մատրիցա անվանումը։

Թույլ և ուժեղ կողմերի որոշման մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը առավել հեշտ է անցկացնել հիմնական մրցակիցների հետ՝ համեմատական գնահատմամբ։ Ուժեղ կողմեր կարող ենք համարել այն ամենը, ինչով ձեր կազմակերպությունը՝ ապրանք կամ ծառայություն, ավելի լավն է մրցակիցների համեմատ։ Թույլ կողմերն են համարվում այն գործոնները, որոնցում ձեր կազմկաերպությունը թույլ է մրցակիցներից։ Որպեսզի առավել հստակ որոշենք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, պետք է կատարենք հետևյալ 4 քայլերը.

1.Դուրս գրեք բոլոր ներքին գործոնները, որոնք կարող են ազդել կազմակերպության ապրանքի մրցունակության վրա, այսինքն թուլացնեն կամ ուժեղացնեն մրցունակությունը

2.Որոշեք, թե թվարկված գործոններից որոնք են համարվում ներկայումս շուկայում հաջողության հասնելու հիմնական գորոծոնները։ Այլ կերպ ասած այնպիսի գործոններ, որոնք պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի շուկայում դառնա առաջատարը։

3.Գնահատեք, թե որ գործոններով է ձեր կազմակերպությունը ավելի լավ մրցակիցներից և որոնցով ավելի վատ։

4.Լրացրեք կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը աղյուսակի մեջ։

Գերադասելի է օգտվել հետևյալ աղյուսակից.

Շուկայում կազմակերպության հաջողության հասնելու հիմնական գործոնները, ապրանք կամ ծառայություն Ավելի լավ քան մրցակիցներինը՝ ուժեղ կողմ Ավելի վատ, քան մրցակիցներինը՝ թույլ կողմ
Գործոն 1 V
Գործոն 2 V
և այլն V

Գործոնների հիմնական խմբերը ուժեղ և թույլ կողմերը գնահատելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

SWOT վերլուծության գործոնները, որոնք անհրաժեշտ է կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծության ժամանակ, կարելի է խմբավորել հետևյալ խմբերում.

Ապրանքի հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեք, թե ապրանքի որ հատկանիշներն են հիմնական համարվում սպառողի համար, ինչ պահանջմունքների բավարարման է ձգտում սպառողը՝ գնելով ապրանք կամ ծառայություն։ Եթե ձեր ապրանքը կամ ծառայությունը բավարարում են հիմնական պահանջմունքները ամենալավ կերպով կամ ունեն ապրանքի կարևորագույն բնութագրիչները՝ դա ուժեղ կողմ է, հակառակ դեպքում՝ թույլ կողմ։

Իրազեկության աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքի կամ ծառայության մասին տեղեկությունը սպառողի կողմից, դյուրացնում է նրա ընտրությունը և համարվում է ապրանքին վստահելու տարր։ Եթե իրազեկությունը (կամ ապրանքանիշի հանրահայտությունը) բարձր է, քան մրցակիցներինը կամ բարձր է շուկայական միջինից, ապա դա ուժեղ կողմ է, եթե ոչ՝ թույլ։

Հավատարմության մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքին կամ ծառայությանը բարձր հավատարմությունը ուժեղ կողմ է, քանի որ ապահովում է կրկնակի գնումների բարձր մակարդակ, մրցակիցներից գնելու՝ ցածր մակարդակ և վաճառքի ծավալների երկարաժամկետ կայունություն։ Ցածր հավատարմությունը թույլ կողմ է։

Բռենդի ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ ձեր ապրանքը կամ ծառայությունը ունեն հաստատուն ընկալումներ, որոշակի ոճ, որը թույլ է տալիս սպառողի աչքերի լավը երևալ մրցակիցներից՝ դա ուժեղ կողմ է։ Իսկ ապրանքի մասին բացասական պատկերացումները և ընկալումները (օրինակ՝ անարդյունավետ, հնացած, անորակ, պարզ, չափազանց էժան և այլն) անհրաժեշտ է վերլուծության մեջ ընդգրկել թույլ կողմերի ցանկում։

Սպառողական որակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ձեր ապրանքը կամ ծառայությունը ունեն բարձրագույն սպառողական որակներ համապատասխան ոլորտում (օրինակ ամենաբնական կամ ամենաանվտանգ) և դա ապացուցված է համեմատական թեստերում (կամ այլ մեթոդների օգնությամբ), ապա դա ուժեղ կողմ է։ Իսկ եթե ձեր ապրանքը ունի ամենացածր սպառողական որակները, ապա դա թույլ կողմ է։ Այս հարցման մեջ կարևոր է մի ուղղում անել. ապրանքի “լավ կամ վատ որակը” կարող է գնահատել միայն սպառողը։ Երբեմն ապրանքի մեջ կարող են լինել “բարձրագույն որակ”` շուկայում լավագույն բնութագրիչներով, բայց սպառողի կողմից լիովին չգնահատվի:

Փաթեթավորումը և արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ փաթեթավորումը և դիզայնը կարող են լինել ապրանքի ուժեղ կողմը, եթե այդ գործոնը ազդում է գնումներ կատարելու վրա: Եվ ընդհակառակը, հին, ոչ ժամանակակից դիզայնը կարող է լինել ապրանքի թույլ կողմը:

Ապրանքի գին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել բարձր քան մրցակիցներինը գներ սահմանելու հնարավորությունը և դրա հետ միաժամանակ սպառողներ չկորցնելը կազմակերպության ուժեղ կողմն են: Եվ հակառակը, միջին շուկայական գներին անընդհատ հարմարվելու անհրաժեշտությունը և գնի նկատմամբ սպառման շուկայի զգայունությունը կազմակերպության թույլ կողմն է:

Տեսականու արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն տեսականին կարող է համարվել ինչպես թույլ, այնպես էլ ուժեղ կողմ: Որոշ դեպքերում լայն տեսականին սպառողին ապահովում է ընտրության հնարավորությամբ, բավարարում է նրա տարատեսակության պահանջմունքը և նվազեցնում է մրցակիցներին անցնելու հավանականությունը: Այլ դեպքերում, լայն տեսականին զգայական բարձրացնում են կազմակերպության ծախսերը և անհնար է դարձնում արդյունավետ ճանապարհով պահուստների կառավարումը, համարվում է շատ պահուստների և անհարկի ծախսերի պատճառ:

Արտոնագրեր և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտոնագիրը կազմակերպությանն ապահովում է երկարաժամկետ, կայուն առավելություն, յուրահատուկ լինելու հնարավորություն և գերշահույթի ստացում: Արտոնագրի կամ յուրօրինակ տեխնոլոգիայի առկայությունը կազմակերպության հիմնական գործունեության մեջ` ուժեղ կողմ է։ Արտոնագրի բացակայությունը կամ դյուրընկալելի տեխնոլոգիաների օգտագորոծւմը համարվում է բիզնեսի թույլ կողմ։

Անձնակազմ և ինտելեկտուալ կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմը կարող է համարվել կազմակերպության ուժեղ կողմ, այն դեպքում եթե ունի կոմպետենտության բարձր աստիճան (տեղեկացվածության), ինչպես նաև եթե այն էականորեն մեծացնում է արտադրողականությունը և նվազագույնի է հասցնում ծախսերը (մասնաճյուղերի հետ համեմատած)։ Եվ հակառակը, անձնակազմի հոսունությունը, աշխատողների ցածր մոտվիացիան և որակավորումը համարվում են թույլ կողմ, եթե կադրերի անարդյունավետ աշխատանքի արդյունք է հանդիսանում հաճախորդների արտահոսքը։

Ապրանքի տեղադիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադիրքի հարմարավետությունը կարող է համարվել ուժեղ կողմ, եթե հանդիսանում է շուկայում գնումներ կատարելու կարևոր չափանիշ։ Եվ ընդհակառակը, սպառողի համար անհարմարավետ տեղում գտնվելը կարող է էականորեն նվազեցնել վաճառքի հավանական մակարդակը և հանդիսանալ թույլ կողմ։

Բաշխման մակարդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշխման որոշակի ուղիներում հասած առաջատարությունը, տվյալ ուղու մոնոպոլացումը կամ բաշխման որոշակի ուղու եզակի մուտք ունենալը կարող է լինել ուժեղ կողմ։ Եվ ընդհակառակը, ռազմավարական կարևոր նշանակության բաշխման ուղիներում անհաջողությունները հանդիսանում են թույլ կողմ։

Ապրանքների ներկայացումը խանութի ցուցափեղկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում կարևոր է նաև խանութի ցուցափեղկին ապրանքի ներկայացումը։ Լայն, տեսանելի ցուցափեղկը, որը ամենահարմար վայրում է և սպառողի աչքի առաջ, ուժեղ կողմ է։ Ապրանքի ցուցադրման վատ որակը, ինչպիսիք են գնորդի համար առևտրի կետերում ցածր ցուցափեղկերին և «անտեսանելի» վայրերում դրված ապրանքը համարվում է թույլ կողմ։

Ծախսային առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կազմակերպությունը կարող է արտադրել ապրանքը կամ ծառայությունը առավել ցածր ինքնարժեքով, քան մրցակիցները. ապա դա ուժեղ կողմ է։ Եթե ապրանքի կամ ծառայության ինքնարժեքը շուկայական միջինից բարձր է, ապա դա հանդիսանում է թույլ կողմ։

Ներդրումային հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության՝ բարձր ներդրումների հնարավորությունը (շուկայականից բարձր), գովազդային մեծ բյուջեի «բանալին» ունենալը, ազատ շրջանառու միջոցների բարձր մակարդակը բիզնեսի ուժեղ կողմն են։ Եվ ընդհակառակը, շուկայական կամ շուկայական միջինից բարձր մակարդակի ներդրումների կատարման անընդունակությունը՝ թույլ կողմ է։

Գովազդի առկայությունը և առաջխաղացման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջխաղացման մեթոդների կամ ծառայությունների օգտագործման համեմատական վերլուծություն։ Հաղորդակցության միջոցները, SOV-ի մակարադակը (ձայնի մասնաբաժին), հաղորդակցման ինտենսիվությունը, world-of-mouth տեխնոլոգիաների օգտագործումը պետք է լինեն առաջխաղացման մեթոդների համեմատական վերլուծության անբաժանելի մասը։ Ինտերնետ շփումների և բջջային սարքավորումների զարգացման հետ մեկտեղ կարևոր է SWOT վերլուծության մեջ ներառել համացանցում առկայության մակարդակի գնահատականը (սեփական կայքի առկայություն, որոնման խոշոր կայքերում մեծ տեղ զբաղեցնելը, բջջային կապի միջոցներից և այլ համացանցային կոմունիկացիաների հնարավորություններից օգտվելը)։

Փոփոխությունների նկատմամբ ռեակցիայի արագությունը և ճկունությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարբեր շուկաներում աճեցին փոփոխությունների արագությունը։ Նոր շուկայական իրականությունների հարմարվելու կարողությունը ուժեղ կողմ է, իսկ դանդաղ արձագանքումը՝ թույլ։

Օգտագործվող տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաները որոշում են շուկայում աշխատանքի արտադրողականությունը և արդյունավետությունը։ Առավել նոր տեխնոլոգիաները մեծացնում են կազմակերպության մրցունակությունը, կարող են էականորեն նվազեցնել ծախսումները և մեծացնել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը։ Բիզնեսում ամենանոր տեխնոլոգիաների կիրառումը կարող է լինել ուժեղ կողմ, միաժամանակ հին տեխնոլոգիաներով և մեթոդներով աշխատելը կարող է բարդացնել շուկայում կազմակերպության գոյատևումը և համարվել թույլ կողմ։ Անհրաժեշտ է վերը նշված յուրաքանչյուր կողմը հաստատել, որպեսզի խուսափեք սուբյեկտիվ գնահատականից։

Սպառնալիքների և հնարավորությունների որոշման մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառնալիքները և հնարավորությունները համարվում են SWOT վերլուծության արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել կազմակերպության գործունեության վրա։ Կազմակերպության հնարավորությունները արտաքին միջավայրի գործոններ, որոնք թույլ են տալիս կազմակերպությանը ավելացնել վաճառքի ծավալները կամ մեծացնել շահույթը։ Ծախսերի կրճատումը ևս համարվում է հնարավորություն, քանի որ ուղղակիորեն ազդում են շահույթի նորմայի վրա։ Կազմակերպության սպառնալիքները արտաքին միջավայրի գործոններ են, որոնք ապագայում կարող են փոքրացնել վաճառքի ծավալները կամ կրճատել շահույթը։ Ծախսերի ավելացումը ևս սպառնալիք է, քանի որ ազդում է շահույթի կրճատման վրա։ Հաճախ կազմակերպության սպառնալիքների գնահատումը անվանում են ռիսկերի SWOT վերլուծություն, իսկ սպառնալիքների մակարդակի կամ կարևորության աստիճանի վերլուծության իրականացման համար օգտագործում են PEST վերլուծությունը, որը օգնում է բավականին մանրամասն գնահատել քաղաքական, սոցիալ-մշակութային, տնտեսական և տեխնոլոգիական միտումների ազդեցությունը։

Գործոնների հիմնական խմբերը հնարավորությունները գնահատելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության ազդեցության ոլորտի ընդլայնման հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողների նոր շուկաի գրավում, նոր երկրներ կամ տարածաշրջաններ վաճառքի համար, ապրանքների կամ ծառայությունների նոր տեսականու ներգրավում։ Օրինակ, կազմակերպության գործունեության ոլորտի ընդլայնումը մի քաղաքից անցումը շրջանին կամ դաշնային մակարդակի; մանկական կոսմետիկա արտադրող ընկերության կողմից մանկական սրբիչների արտադրումը և այլն։

Գոյություն ունեցող շուկաներում նոր սպառողների առկայությունը, նոր նպատակային խմբերի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ, ծառայություններ մատակարարող կազմակերպությունը, որը հաջողությամբ առաջատար դիրք է գրավել փոքր բիզնեսի շուկայում, դուրս է գալիս խոշոր ընկերությունների շուկա, որտեղ կան լրիվ այլ պայմաններ և պահանջմունքներ։

Գոյություն ունեցող սպառողների ավելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսինքն, ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու հաճախակիության, ինչպես նաև գնումների գումարի ավելացումը։ Օրինակ, նպատակային խմբի կողմից թեյի օգտագործման ավելացումը օրական 2-ից 5 անգամ; օգտագործվող ծառայության արժեքի մեծացումը նոր գործառույթների ավելացմամբ։

Սպառողների նոր պահանջմունքների բավարարումը տեսականու ընդլայնմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ, սպառողներ կողմից առողջ ապրելակերպին հետևելուն մեծացմանը զուգահեռ հյութի տեսականու մեջ ներառել նոր բանջարեղեններ համով հյութ։

Տեխնոլոգիաների զարգացում և ծրագրերի ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանց ներդրումը կօգնեն նվազեցնել կազմակերպությունների ծախսերն։ Օրինակ, համացանցը կարելի է օգտագործել առավել քիչ ծախսումներով գովազդի և առավել ընդգրկուն նպատակային խմբի ներգրավման համար։

Դեպի շուկա այլ մուտքերի դյուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության կողմից դուստր ձեռնարկումների վերահսկման թուլացում և դեպի շուկա այլ մուտքերի դյուրացում։

Տնտեսական կայունության բարելավում և գնողունակ պահանջարկիավելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ, նպատակային լսարանների եկամուտների ավելացում զուգահեռ և տնտեսական նպաստավոր իրավիճակն երկրում ավելացնում է պահանջարկը հիպոթեքային վարկի նկատմամբ։

Մրցակցային միջավայրի բարելավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայից խոշոր խաղացողների դուրս գալը և կազմակերպությունների համար մրցակցության միջավայրի այլ բարելավումներ։

Գործոնների հիմնական խմբերը սպառնալիքը գնահատելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի նախասիրությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի նախասիրությունների, արժեքների և կյանքի ոճի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել կազմակերպության ապրանքից հրաժարվելուն։ Օրինակ, համացանցն լիովին բավարարում է երիտասարդների ինֆորմացիոն պահանջմունքը և էականորեն նվազեցնում է տպագրությունների վաճառքի ծավալները։

Մրցակցության աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայում կազմակերպության համար մրցակցության աճը և մրցակիցների կողմից որոշակի գործողությունների ծավալումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ վաճառքի ծավալների վրա։ Խոշոր մրցակիցների մուտք, նոր խաղացողների համար ցածր պահանջներ, գնային պայքարների զարգացում, օգտագործվող տեխնոլոգիաների հասանելիության պատճառով մրցակցային առավելությունների կորուստ։

Կառավարության կողմից վերահսկման խստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության կողմից վերահսկման խստացումը և կանոնակարգերի սահմանումը, որը ավելացնում է բաժանմունքների առկայության ծախսերը։ Օրինակ, հեռուստատեսությամբ ալկոհոլային ապրանքների գովազդի արգելումը։

Տնտեսության թուլացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության թուլացումը և գնողունակ հնարավորություններով լսարանի կրճատումը, գների նկատմամբ զգայունության մեծացումը, ապրանքներից հրաժարվելու հավանակության մեծացումը, երբ տվյալ ապրանքները չեն համարվում առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Օրինակ, տնտեսական ճգնաժամի արդյունք է համարվում ճոխությունից հրաժարվելը, մեծ գնումների նվազումը ( մեքենաներ, կենցաղային տեխնիկա ), հյուրանոցներ և սրճարաններ հաճախելու հաճախականության նվազումը։

Արտադրական ծախքերի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական ծախքերի աճ, ապրանքի ռեալիզացումը, որը գերազանցում է գների հավանական աճին։

SWOT մատրիցա[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև վտանգների և հնարավորությունների ցուցակը կազմելուն հաջորդում է դրանց միջև կապի հաստատման փուլը: Այս կապերի հաստատման համար կազմվում է SWOT մատրիցան, որն ունի հետևյալ տեսքը՝

Հնարավորությունները

1.

2.

3.

Վտանգները

1.

2.

3.

Ուժեղ կողմերը

1.

2.

3.

Ու և Հ դաշտը Ու և Վ դաշտը
Թույլ կողմերը

1.

2.

3.

Թ և Հ դաշտը Թ և Վ դաշտը

Ձախից առանձնացվում է 2 բլոկ (ուժեղ և թույլ կողմերը), որոնցում համապատասխանաբար նշվում են վերլուծության 1-ին փուլում բացահայտված կազմակերպության բոլոր կողմերը: Մատրիցայի վերին մասում նաև առանձնացվում են 2 բլոկներ (հնարավորությունների և վտանգների), որոնցում նշվում են բոլոր բացահայտված հնարավորություններն ու վտանգները: Բլոկների հատմամբ ձևավորվում են 4 դաշտեր՝ Ու և Հ (ուժը և հնարավորությունները), Ու և Վ (ուժը և վտանգները), Թ և Հ (թուլությունը և հնարավորությունները), Թ և Վ (թուլությունը և վտանգները): Հետազոտողը դաշտերից յուրաքանչյուրում պետք է դիտարկի բոլոր զույգ կոմբինացիաները և առանձնացնի նրանք, որոնք պետք է հաշվի առնվեն կազմակերպության վարքագծի ռազմավարությունը մշակելիս:

Ու և Հ (ուժը և հնարավորությունները) դաշտից ընտրված զույգերի համար անհրաժեշտ է մշակել կազմակերպության ուժեղ կողմերի օգտագործման ռազմավարությունը, որպեսզի ստանալ օգուտներ արտաքին միջավայրում առաջացած հնարավորություններից: Թ և Հ (թուլությունը և հնարավորությունները) դաշտում հայտնված զույգերի համար ռազմավարությունը պետք է կառուցվի այնպես, որ առաջացած հնարավորությունների հաշվին փորձել հաղթահարել կազմակերպությունում առկա թուլությունները: Եթե զույգը գտնվում է Ու և Վ (ուժը և վտանգները) դաշտում, ապա ռազմավարությունը պետք է ենթադրի կազմակերպության ուժի օգտագործում վտանգների վերացման նպատակով:  Վերջապես, Թ և Վ (թուլությունը և վտանգները) դաշտում գտնվող զույգերի համար կազմակերպությունը պետք է մշակի այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտար ազատվել թուլությունից և փորձել կանխել իր առջև ծառացած վտանգը:

Մշակելով ռազմավարությունները, անհրաժեշտ է հիշել, որ հնարավորությունները և վտանգները կարող են անցնել իրենց հակադրության մեջ: Այսպիսով, չօգտագործված հնարավորությունը կարող է դառնալ վտանգ, եթե այն օգտագործում է մրցակիցը: Կամ հակառակը, բարեհաջող կանխված վտանգը կարող է կազմակերպության առջև բացել լրացուցիչ հնարավորություններ այն դեպքում, երբ մրցակիցները չեն կարողացել կանխել այդ վտանգը:

Հնարավորությունների մատրիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

SWOT մեթոդի օգնությամբ կազմակերպության միջավայրի բարեհաջող վերլուծության համար կարևոր է ոչ միայն կարողանալ բացահայտել վտանգները և հնարավորությունները, այլև կարողանալ գնահատել դրանք՝ կարևորության և կազմակերպության ռազմավարության վրա ազդեցության աստիճանից ելնելով: Հնարավորությունների գնահատման համար կիրառվում է յուրաքանչյուր կոնկրետ հնարավորության դիրքավորման մեթոդը հնարավորությունների մատրիցայում:

Հնարավորությունների օգտագործման հավանականությունը Ազդեցությունը
Ուժեղ Չափավոր Փոքր
Բարձր Բ Ու դաշտը Բ Չ դաշտը Բ Փ դաշտը
Միջին Մ Ու դաշտը Մ Չ դաշտը Մ Փ դաշտը
Ցածր Ց Ու դաշտը Ց Չ դաշտը Ց Փ դաշտը

Մատրիցան կառուցվում է հետևյալ կերպ՝ վերևից հորիզոնական դիրքով տեղադրված է կազմակերպության գործունեության վրա հնարավորությունների ազդեցության աստիճանը (ուժեղ, չափավոր, փոքր), ձախից ուղղահայաց դիրքով տեղադրվում է կազմակերպության կողմից հնարավորությունների օգտագործման հավանականությունը (բարձր, միջին, ցածր): Մատրիցայի ներսում ստացված հնարավորությունների 9 դաշտերը կազմակերպության համար ունեն տարբեր նշանակություններ: ԲՈւ (բարձր ուժեղ), ԲՉ (բարձր չափավոր) և ՄՈւ (միջին ուժեղ) դաշտերում ընկած հնարավորությունները մեծ նշանակություն ունեն կազմակերպության համար և դրանք անպայման պետք է օգտագործվեն: Իսկ ՄՓ (միջին փոքր), ՑՉ (ցածր չափավոր) և ՑՓ (ցածր փոքր) դաշտերում ընկած հնարավորությունները գործնականում արժանի չեն կազմակերպության ուշադրությանը: Իսկ մնացած դաշտերում ընկած հնարավորությունները կարելի է օգտգործել, եթե կազմակերպությունը ունի բավարար ռեսուրսներ:

Վտանգների մատրիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մատրիցան կազմվում է վտանգների գնահատման համար: Վերևից հորիզոնական դիրքով տեղադրվում են կազմակերպության համար հնարավոր հետևանքները (կործանումը, կրիտիկական վիճակը, ծանր վիճակը և «թեթև վնասվածքները»), որոնք կարող է առաջացնել վտանգի իրագործում: Ձախից հորիզոնական դիրքով տեղադրվում է վտանգի իրագործման հավանականությունը (բարձր, միջին, ցածր):

Վտանգի իրագործման հավանականությունը Հնարավոր հետևանքները
Կործանում Կրիտիկական վիճակ Ծանր վիճակ Թեթև վնասվածքներ
Բարձր Բ Կ դաշտը Բ Կր դաշտը Բ Ծ դաշտը Բ Թ դաշտը
Միջին Մ Կ դաշտը Մ Կր դաշտը Մ Ծ դաշտը Մ Թ դաշտը
Ցածր Ց Կ դաշտը Ց Կր դաշտը Ց Ծ դաշտը Ց Թ դաշտը

Այն վտանգները, որոնք ընկնում են ԲԿ (բարձր կործանում), ԲԿր (բարձր կրիտիկական վիճակ) և ՄԿ (միջին կործանում) դաշտերում, կազմակերպության համար ներկայացնում են շատ մեծ վտանգ և պահանջում են անհապաղ և պարտադիր վերացում: ԲԾ (բարձր ծանր վիճակ), ՄԿր (միջին կրիտիկական վիճակ) դաշտերում ընկած վտանգները նույնպես պետք է գտնվեն բարձր ղեկավարության տեսադաշտում և կանխվեն առաջնահերթ կարգով: ՑԿր (ցածր կրիտիկական վիճակ), ՄԾ (միջին ծանր վիճակ) և ԲԹ (բարձր թեթև վնասվածքներ) դաշտերում գտնվող վտանգների հանդեպ պահանջվում է ուշադիր և պատասխանատու մոտեցում՝ նրանց հետագա վերացման նպատակով, չնայած որ այս դեպքում չի դրվում նրանց առաջնային վերացման խնդիրը: Մնացած դաշտերում ընկած վտանգները նույնպես չպետք է դուրս մնան կազմակերպության ղեկավարության տեսադաշտից, պարզապես անհրաժեշտ է ուշադիր հետևել դրանց զարգացմանը:

SWOT-լանդշաֆտ[խմբագրել | խմբագրել կոդը]

SWOT-լանդշաֆտ

SWOT-լանդշաֆտ անալիզը համակարգված ներկայացնում է փոխհարաբերակցությունը ընդհանուր նպատակների և ընդգծված SWOT-գործոնների միջև և կառուցում է ինտերակտիվ 3D լանդշաֆտ։ SWOT-լանդշաֆտըներառում է տարբեր առավարչական իրավիճակներ՝ տեսանելի դարձնելով և կանխատեսելով համեմատական նպատակների դինամիկ իրագործումը ըստ Բրենդան Կիթի, Լեյֆ Էդվինսոնի և Թորդ Բեդինգի։ Հարաբերական արտադրողականության փոփոխությունները ներկայացվում են շարունակական ձևով։ Նախագծերը կամ այլ չափման միավորները, որոնք կարող են լինել պոտենցիալ ռիսկի կամ հնարավորության առարկա, ընդգծված են։ SWOT-լանդշաֆտը նաև ներառում է ընդգծված ուժեղ/թույլ գործոնները, որոնք կարող են կամ հավանական է, որ կունենան մեծ ազդեցություն օգտագործված արժեքի վրա՝օրինակ կապիտալի արժեքի տատանումները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.free-management-ebooks.com/dldebk-pdf/fme-swot-analysis.pdf